Բուրջու Օզբերք

Թուրք դերասանուհի

Բուրջու Օզբերք (թուրքերեն՝ Burcu Özberk, դեկտեմբերի 12, 1989(1989-12-12), Էսքիշեհիր, Թուրքիա), թուրք դերասանուհի։

Բուրջու Օզբերք
թուրքերեն՝ Burcu Özberk
Ծնվել էդեկտեմբերի 12, 1989(1989-12-12) (34 տարեկան)
ԾննդավայրԷսքիշեհիր, Թուրքիա
ԿրթությունՀաջեթեփե համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, մյուզիքլի դերասան, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Բուրջու Օզբերքը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 12-ին, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում։ Ունի մեծ քույր։ Ավարտել է Հաջիտեպի համալսարանի թատրոնի բաժինը։ Բնակվում է Ստամբուլում։

Կարիերա խմբագրել

Դերասանուհին խաղում է Տատբիկատ թատրոնում՝ Էրդալ Բեշիկչիոլի ղեկավարությամբ։ Մասնակցել է «Վոյցեխի հեքիաթ», «Հիմար սեր» և այլ բեմադրություններում։ Ֆիլմում դեբյուտը Պարգալ Իբրագիմա փաշայի և Խատիջե Սուլթանի դստեր՝ մեծահասակ Խուրիջիխան Սուլթանի դերն էր, «Հոյակապ դար» սերիալում[1]։ 2015-2016 թվականներին նկարահանվել է «Գյունեշի աղջիկները» սերիալում, Նազլիի դերում։ Ծրագրի ավարտից հետո՝ 2016 թվականի մայիսին «Հրաշալի փեսա» հեռուստասերիալում ստացել է Մելիկեի դերը։ 2017 թվականին Բուրջուն «Ըմբոստ Կարատայ» լիամետրաժ պատմական ֆիլմում ստացել է գլխավոր կնոջ դերը։ Ինչպես նաև 2017 թվականին նկարահանվել է «Նշով քաղցրավենիք» սերիալում, որտեղ կատարել է Այշեի դերը։ Նույն թվականի աշնանը Բուրջուն սկսեց աշխատել «Ասլանի ընտանիքը» սերիալի վրա։ 2019 թվականի ապրիլին սկսել է նկարահանվել «Սեր բոլորի դիմաց» սերիալում, որտեղ Չագլար Էրթուգլուրը դարձավ աղջկա զուգընկերը։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականին դերասանուհին սիրային կապեր սկսեց դերասան Ալպերն Դուիմազի հետ, նրանց հարաբերությունները տևեցին մեկ տարուց պակաս։ 2019 թվականի գարնանը աղջիկը սկսել է հանդիպել «Ֆեներբահչե» վոլեյբոլի ակումբի ավագի՝ Ուլաշ Կիակի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2013-2014 սերիալ Հոյակապ դար Muhteşem Yüzyıl Խուրիջիխան Սուլթան
2015-2016 սերիալ Գյունեշի աղջիկները Güneşin kizlari Նազլի Իլմազ
2016 սերիալ Հիանալի փեսացուն Şahane Damat Մելիկե Սագլամ
2017 սերիալ Նշով քաղցրավենիք Badem Şekeri Այշե
2017 սերիալ Ասլանի ընտանիքը Aslan Ailem Բուրջու Օլգուն
2018 ֆիլմ Ըմբոստ Քարաթայ Direniş Karatay Տուրկան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «SARAY DIŞINDA DA BERABERLER» (թուրքերեն). Milliyet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրջու Օզբերք» հոդվածին։