Բուրբոնյան պալատ (ֆր.՝ Palais Bourbon), Ֆրանսիայի Ազգային ժողովի նստավայրը Փարիզում՝ Սենայի ձախ ափին՝ Մադլեն եկեղեցու և Կոնկորդի հրապարակի ճիշտ դիմացը։

Բուրբոնյան պալատ
ֆր.՝ Palais Bourbon
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`նեոդասական ճարտարապետություն
Ճարտարապետ`Pierre Cailleteau?, Lorenzo Giardini?[1], Ռոբեր դը Կոտ[2][1] և Jean Aubert?[3][4]
Կառուցման
ժամանակաշրջան`
1722-1728
Քարտեզ
Քարտեզ

Կառուցվել է 1722-1728 թվականներին Լորենցո Ջարդինիի նախագծով Լյուդովիկոս XIV–ի և մարքիզուհի դե Մոնտեսպանի օրինականացված դստեր՝ Լուիզա–Ֆրանսուազ Բուրբոնցու համար։ 1756 թվականին ձեռք է բերվել Լյուդովիկոս XV–ի գանձարանի կողմից, այնուհետև տրվել հերցոգուհու ժառանգին՝ արքայազն Կոնդեին, ով էլ Ժակ Սուֆլոյին պատվիրել է ընդարձակել պալատը կլասիցիզմի ոճով։

Ֆրանսիական հեղափոխության տարիներին պալատը ազգայնացվել և օգտագործվել է նիստերի համար։

Բուրբոնյան պալատը գիշերով

Փարիզը ամպիր ոճով վերակառուցելու շրջանում՝ Նապոլեոնի տիրակալության ժամանակ, պալատի առաջ հռոմեական տաճարների օրինակով կառուցվել է սյունավոր նախամուտք, որ կարծես կրկնօրինակում է դեմ դիմաց գտնվող Մադլենի տաճարի նախամուտքը։ Նախամուտքը վերակառուցվել է 1803-07 թվականներին Բեռնար Պոյեի նախագծով։ 1814 թվականին, երբ Բուրբոնները կրկին եկան իշխանության գլուխ, Բուրբոնյան պալատը անցնում է նախկին տերերին։ Սակայն 1827 թվականին այն աստղաբաշխական գումարով գնում է պետությունը Ազգային ժողովի համար։

Նոր գործառույթի հետ կապված՝ կատարվում են ձևափոխություններ։ Նախամուտքի վերևում 1842 թվականին վեր է խոյանում այլաբանական թեմայով ճակտոնը, որի հեղինակը քանդակագործ Կորտոն էր։ Շենքի թևերին արված այլաբանական մնացած խորաքանդակների հեղինակները Ֆրանսուա Ռյուդը և Ժան–Ժակ Պրադյեն էին։ Ապագա պատգամավոր Դելակրուան էլ պալատի գրադարանը զարդարել է «Քաղաքակրթության պատմություն» աշխատանքով (1838—1845)։ Այնտեղ են տեղադրվել Ժան Հուդոնի՝ Դիդրոյին ու Վոլտերին պատկերող քանդակները։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ջովանա Մաժդի, «Ողջ Փարիզը» (2002)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրբոնյան պալատ» հոդվածին։