Բուստրոֆեդոն (հին հունարեն՝ βοῦς «ցուլ» և στρέφω «շրջում եմ»), գրի մի ձև, որի ժամանակ գրի ուղղությունը հերթագայվում է ըստ տողի զույգ կամ կենտ լինելուց, այսինքն եթե առաջին տողը գրվում է աջից ձախ, ապա երկրորդը՝ ձախից աջ, երրորդը՝ կրկին աջից ձախ և այդպես շարունակ։ Այդ ուղղությունը դաշտում գութանով ցլի շարժման ուղղություն է հիշեցնում։ Գրի ուղղության փոփոխության ժամանակ տառերը գրվում էին հայելանման։

Գորտինայի օրենքները գրված բուստրոֆեդոնով

Բուստրոֆեդոնը հանդիպվում է լուվիական, հարավարաբիական, էտրուսական, հունական, փոքրասիական և գրերի այլ տեսակների հուշարձաններում։

Տես նաև խմբագրել