Բուսական աղաղանյութեր, բույսերում պարունակվող բարձրմոլեկուլային ֆենոլային միացություններ, որոնք ունակ են սպիտակուցների և այլ բնական պոլիմերների՝ թաղանթանյութերի, պեկտինային նյութերի հետ ամուր կապեր առաջացնելու[1]։

Բուսական աղաղանյութերը կուտակվում են աղաղային բույսերի տերևներում, կեղևում և պտուղներում, ցողունի մեջ, երբեմն՝ գալերում, ինչպես նաև՝ արմատներում և բնափայտում[1]։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Բույսի տարբեր օրգաններում աղաղանյութերի քանակը տարբեր է (օրինակ՝ աղտորի տերևներում այն կազմում է 27%, մզավածքային աղաղանյութի կեղևում՝ 6%, իսկ բնափայտում՝ 0,4%)։ Աղաղանյութի բարձր պարունակությունը պայմանավորված է բույսի կոշտությամբ, ցածր սննդային արժեքով և նրանում ջրի ցածր պարունակությամբ։ Բուսական աղաղանյութերը լիգնինի և թաղանթանյութի հետ մասնակցում են հենքային հյուսվածքների՝ երկրորդային բջջապատի, բնափայտի ստեղծմանը, բույսերի կարևորագույն կենսաքիմիական ռեակցիաներին, նաև կատարում են պաշտպանական ֆունկցիաներ[1]։

Կիրառություն խմբագրել

Սովորաբար բույսերի աղաղանյութերը անֆիդանտ են՝ չուտվող, դրա համար դրանց ակտիվորեն ուսումնասիրում են վնասատու միջատներից բույսերի պաշտպանության մեթոդների մշակման նպատակով։ Այն օգտագործում են նաև կաշվի և մորթու մշակման՝ դարաղման, բամբակե գործվածքները ներկելու համար, բժշկության և անասնաբուժության մեջ կիրառում են որպես կապող միջոցներ, սննդի արդյունաբերության մեջ դրանցով պայմանավորվում են տարբեր մթերքների համը, գույնը և մասամբ՝ բույրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել