Բունդեսթագի նախագահ

Գերմանիայի դաշնային խորհրդարանի, Բունդեսթագի ղեկավար

Բունդեսթագի նախագահ (գերմ.՝ Präsident des Deutschen Bundestages կամBundestagspräsident), Գերմանիայի դաշնային խորհրդարանի, Բունդեսթագի ղեկավար, որի գործառույթները նման են խոսնակների գործառույթներին։ Պաշտոնը ըստ գերմանական կանոնադրության համարվում է երկրորդը նախագահից հետո և կանցլերից առաջ։ Բունդեսթագի ներկայիս նախագահն է Բարբել Բասը 2021 թվականի հոկտեմբերի 26-ից։

 Գերմանիայի
Բունդեսթագի նախագահ
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Բարբել Բաս

սկսած 26 հոկտեմբեր 2021 թվականից
ՆստավայրՌայխստագ
Անդրանիկ պաշտոնավարԷրիխ Կոհլեր
Ձևավորում1949
Կայքbundestag.de (գերմաներեն)

Ընտրություններ և գործառույթ խմբագրել

Բունդեսթագի նախագահը ընտրվում է Բունդեսթագի ամեն գումարուման սկզբում Դաշնային ընտրություններից հետո, կամ եթե պաշտոնը թափուր է մնում։ Նախագահին ընտրում են Բունդեսթագի անդամները։ Մինչև նախագահի ընտրությունները նրա գործառույթները ժամանակովորապես կատարում է Բունդեսթագի ամենատարեց անդամը, այսպես կոչված Alterspräsident[1]։

Սովորաբար Բուդեսթագի նախագահ է ընտրվում ամենամեծ խորհրդարանական խմբակցությունից։ Գործառույթները սահմանված են եղել դեռևս Վայմարյան հանրապետության ժամանակներից, սակայն այն չի կարգավորվում օրենքով։ Մինչև գումարման ավարտը վաղօրոք հեռացման չափանիշներ չեն սահմանված։ Նախագահության ժամկետը կարող է ավարտվել միայն գումարման ավարտով, եթե նախագահը հրաժարական չի տալի, չի լքում Բունդեսթագը կամ մահանում։ Նա կարող է վերընտրվել մյուս գումարման ժամանակ Բունդեսթագի անդամների կողմից։

Փոխնախագահներ խմբագրել

Բունդեսթագի փոխնախագահները (գերմ.՝ Vizepräsident des Deutschen Bundestages կամ Bundestagsvizepräsident) ներկայացվում են այլ խորհրդարանական խմբակցություններից։ Փոխնախագահների քանակը սահմանված չէ և համաձայն Բունդեսթագի կանոնակարգի յուրաքանչյուր խորհրդարանական կուսակցություն պետք է ունենա առնվազն մեկ փոխնախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել