Բուլտերիեր, շան ցեղատեսակ, որը պատկանում է տերիերների ցեղատեսակին։ Կա նաև այս տեսակի «մինի» տարբերակը, որին անվանում են փոքր բուլտերիեր։

Բուլտերիեր
Տեսակշան ցեղատեսակ
Մականուններբուլլի, գլադիատոր, անգլիական բուլտերիեր
Բնաշխարհ{{{2}}} Մեծ Բրիտանիա
Առանձնահատկություններ
ԶանգվածԱրու 22–38 կգ
ՀասակԱրու 45–55 սմ
Մորթիկարճ, խիտ
ԳույնՍպիտակ, խայտաբղետ և սպիտակ, դեղնա-շագանակագույն, սև ու սպիտակ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմություն խմբագրել

19-րդ դարի 50-ական թվականներին Ջեյմս Հինքսը՝ Բիրմինգհեմից, սկսեց նոր ցեղատեսակի ստեղծումը՝ սպիտակ բուլ տերիերը։ Արդյունքը ստացվեց երկար տարիների տարբեր ցեղատեսակների խաչասերումից, որտեղ բացի անգլիական բուլդոգից և անգլիական սպիտակ տերիերից, մասնակցել է նաև դալմատինը։ Ջեյմս Հինքսը առաջին անգամ սպիտակ բուլտերյերին ներկայացրեց 1862 թվականի շների ցուցահանդեսին։

Ցեղատեսակի բնութագրեր խմբագրել

Ընդհանուր տեսք խմբագրել

Բուլտերիերը կառուցված է պինդ և ներդաշնակ, մկանուտ, արագաշարժ, վճռական և խելացի աչքերի արտահայտությամբ։ Շունն ունի զվարթ բնավորություն, հնարավոր է սովորեցնել կարգապահության։

Ցեղատեսակի ստանդարտներ խմբագրել

Բուլտերիեր՝ շուն, որն ունի մկանուտ և ուժեղ մարմնակազմություն, ճկուն շարժուներով և բավականին թեթև վազք[1]։

Գլուխը երկար է, ուժեղ, գտնվում է ներքևում, բայց չունի կոպիտ տեսք, կողքից նայելու դեպքում գլուխը պետք է ունենա ձվի տեսք, առանց որևէ անհարթությունների։ Վերևի մասը համարյա լիովին հարթ է, քթածակերը բաց են և վառ արտահայտված։ Ներքևի ծնոտը շատ ուժեղ է։ Ատամները պետք է լինեն սպիտակ, ամուր և առողջ, պետք է ունենան մկրատանման ատամնաշար։

Աչքերը նեղ են և միամյանց մոտիկ, գտնվում են գանգի խորը մասում, ունեն եռանկյան տեսք։ Ըստ ստանդարտի, պետք է լինեն մուգ շագանակագույն։

Ականջները փոքր են և բարակ, գտնվում են իրար բավականին մոտիկ։ Դրանք պետք է լինեն ուղիղ։

Վերջույթները պետք է լինեն պինդ, մկանուտ։

Իրանը կլորավուն է, կուրծքը խորն է և ավելի մոտ է գտնվում գետնին քան փորը, ուսերը՝ դուրս ցցված։ Մեջքը պինդ է և կարճ։ Եթե կենդանուն նայենք դիմացից, ապա կտեսնենք, որ կրծքվանդակը բավականին լայն է, իսկ մկաններն արտահայտված։

Գունավորումը սպիտակ է և գունավոր։ Եթե շունը սպիտակ է, ապա այն պետք է լինի մաքուր սպիտակ, գլխին թույլատրելի են գունավոր պտեր։ Կաշվի պիգմենտը կարող է լինել գունավոր, սակայն չպետք է տարբերվի, կամ երևա աչքին։

Պոչը բուլ տերյերի մոտ գտնվում է ներքևի մասում։ Այն կարճ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Стандарт МКФ № 359 от 23.12.2011». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.

Գրականություն խմբագրել

  • Безобразов С. В. (1890–1907). «Буль-терьер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • А. Фалкон Бультерьер // Мой друг собака : Журнал. — М.: ООО «Издательство Энимал Пресс», 2012. — № 7. — С. 24.
  • Эрнест С. Томпсон // Снап : История одного бультерьера