Բուենոս Այրես (լիճ)

լիճ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուենոս Այրես (այլ կիրառումներ)

Բուենոս Այրես կամ Հեներալ Կարրերա, սառցադաշտային ծագման լիճ Պատագոնյան Անդերից՝ Արգենտինայի և Չիլիի սահմանին: Ներկայումս լճի մակերեսը 1850 կմ² է[1]: Ծովի մակերևույթից բարձր է 208 մետր, ամենախոր բարձրությունը 590 մետր է: Լճի արևմտյան մասը ֆյորդաձև է՝ եզրված ուղղաձիգ անտառապատ ժայռերով, արևելյան մասն ընկած է բարձրավանդակի վրա և ողողված է մորեններով: Լճի հոսքն իրականանում է Բերտրան լճի միջոցով՝ դեպի Բեյկեր գետը, որը պատկանում է Խաղաղ օվկիանոսի ավազանին:

Picto infobox map.png
Բուենոս Այրես
Lago Buenos Aires, General Carrera

'
46°17′ հս․. լ. 71°23′ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Արգենտինա
Չիլի
Վարչատարածքային բաժանում Սանտա Կրուս (գավառ, Արգենտինա)/Հեներալ-Կարրերա (գավառ)
Հայելու բացարձակ բարձրությունը 217 մ
Ավազանի մակերեսը 1850 կմ²
Ամենամեծ խորությունը 590 մ

Լճի փոսորակը հայտնվել է սառույցների՝ արևմուտքից դեպի արևելք, դեպի Պլիոցենյան բաժին, իսկ հետագայում՝ պլեյստոցեն փոխ առ փոխ շարժումներից: Մինչև վաղ Գոլոցենը լճի բարձրությունը ծովի մակարդակից կազմում էր 406 մետր և լճից՝ Ռիո Դեսեադո գետի միջով գոյություն ուներ հոսք՝ դեպի Ատլանտյան օվկիանոս: Լճի չիլիական մասից սառույցի հալումից հետո Բեյկեր գետի միջով հոսք բացվեց դեպի Խաղաղ օվկիանոս և լճի մակարդակն իջավ ներկայիս արժեքին (208 մետր): Հուներից մեկը՝ Ֆենիքս Գրանդե գետի հոսքը, որը նախկինում լիճ էր թափվում արևելքից, փոփոխվեց 1898 թվականին Ֆրանսիսկո Մորենոյի ղեկավարությամբ իրականացվող նախագծի հետևանքով: Ջրի մի մասը վերաուղղվեց Ռիո Դեսեադո գետի ավազան: Ճյուղավորումը տեղակայված է Պերիտո Մորենո քաղաքից ոչ հեռու[2]:

Լիճը հայտնաբերվել է 1880-1881 թվականներին Կարլոս Մարիա Մոյանոյի կազմակերպած արշավախմբի կողմից. Մոյանոն բարձրացավ Ռիո Չիկոյի ուղղությամբ գրեթե մինչև ակունք, ինչից հետո գնաց հյուսիս՝ Պատագոնյան Անդերի երկարությամբ: Լեբալյոս լեռնային զանգվածի ստորոտում (2748 մետր)՝ ավելի քան 1.5 հազար մետր բարձրության վրա, Մոյանոյի արշավախումբը հայտնաբերեց Ռիո Դեսեադոյի վերին հոսանքները և Բուենոս Այրես լիճը[3]:

Լճի չիլիական մասում կան մարմարյա քարանձավներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. G. Zambrano, R. Abarca del Rio, J.-F. Cretaux, and B. Reid First insights on Lake General Carrera/Buenos Aires/Chelenko water balance(անգլ.) // Advances in Geosciences. — 2009. — № 22. — С. 173-179.
  2. «Provincia de Santa Cruz - Recursos Hidricos - Aguas Superficiales» (իսպաներեն)։ Secretaria de Minera de la Nacion։ Արխիվացված է օրիգինալից 13-06-24-ին։ Վերցված է 2014-04-05 
  3. Магидович В. И., Магидович И. П. Очерки по истории географических открытий. Т. 4. М., 1985. С. 256.

Արտաքին հղումներԽմբագրել