Բուասիերա չռված
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հացազգիներ
Տեսակ Բուասիերա չռված
Լատիներեն անվանում
Boissiera squarrosa


Բուասիերա չռված (լատին․՝ Boissiera squarrosa) հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը ներկայումս ավելի շատ տարածված է Երևանի և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանների կիսաանապատային գոտում։ Բույսի գոյությանը որևէ վտանգ չի սպառնում, նույնիսկ վերջին տարիներին նկատվում է արեալի ընդարձակման միտում։ Կախված աճելավայրերի պայմանների փոփոխության և տարածքների ինտենսիվ յուրացման ու արածեցման հետ՝ տեսակին սպառնում է բնակության շրջանի կրճատում։ Տարածման շրջանը հիմնականում գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, որի հետևանքով կատեգորիան նվազել է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.