Բորխա Վալերո

իսպանացի ֆուտբոլիստ

Բորխա Վալերո (իսպ.՝ Borja Valero, հունվարի 12, 1985(1985-01-12)[1][2][3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։

Բորխա Վալերո
Borja Valero
Վալերոն Ֆիորենտինայի կազմում 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Borja Valero Iglesias
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1985(1985-01-12)[1][2][3] (39 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 176 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 20
Պատանեկան կարիերա
1995-2004 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2004-2005 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 0 (0)
2005-2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ B 76 (4)
2007-2008 Իսպանիա Մալյորկա 34 (4)
2008-2011 Անգլիա Վեստ Բրոմվիչ Ալբիոն 31 (0)
2009-2010   Իսպանիա Մալյորկա 33 (5)
2010-2011   Իսպանիա Վիլյառեալ 35 (3)
2011-2012 Իսպանիա Վիլյառեալ 36 (5)
2012-2017 Իտալիա Ֆիորենտինա 165 (14)
2017-ներկա Իտալիա Ինտեր Միլան 36 (2)
Ազգային հավաքական
2002-2003 Իսպանիա Իսպանիա Մ17 15 (3)
2003 Իսպանիա Իսպանիա Մ18 3 (1)
2004 Իսպանիա Իսպանիա Մ19 4 (2)
2011 Իսպանիա Իսպանիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 29-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 29-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Ռեալ Մադրիդ խմբագրել

Վալերոն Ռեալ Մադրիդի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2006 թվականի հոկտեմբերի 25-ին՝ փոխարինելով Խավի Գարսիային Իսպանիայի գավաթի Էսիխայի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց դեկտեմբերի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի Դինամո Կիևի դեմ խաղում[6]։ Ռեալ Մադրիդի առաջին թիմի կազմում Վալերոն անցկացրեց 2 հանդիպում։

Մալյորկա խմբագրել

2007 թվականի օգոստոսին Վալերոն 5 տարվա պայմանագիր կնքեց Մալյորկայի հետ[7]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց սեպտեմբերի 2-ին՝ փոխարինելով Արիել Իբագասային Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2008 թվականի մարտի 9-ին՝ դուբլ ձևակերպելով Ռեկրեատիվոյի դեմ խաղում[9]։ Մայիսի 11-ին նա գոլի հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում՝ օգնելով Մալյորկային հաղթել 3-2 հաշվով[10][11]։ 2007-08 մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Վեստ Բրոմվիչ խմբագրել

2008 թվականի օգոստոսի 22-ին Վալերոն 4 տարվա պայմանագիր կնքեց Վեստ Բրոմվիչ Ալբիոնի հետ[12][13]։ Ակումբը նրա համար վճարեց 4.9 միլիոն ֆունտ ստերլինգ[14][15]։ Իր դեբյուտը Վեստ Բրոմվիչի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ Հարտլպուլ Յունայթեդի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 30-ին՝ Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում[17]։ Սեպտեմբերի 13-ին իսպանացին գոլային փոխանցում տվեց Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[18]։ 2008-09 մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 34 հանդիպում[19]՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ, սակայն Վեստ Բրոմվիչը դուրս մնաց Չեմպիոնշիպ[20][21]։

2009 թվականի օգոստոսի 31-ին Վալերոն վարձավճարով վերադարձավ Մալյորկա[22]։ Սեպտեմբերի 13-ին նա գոլի հեղինակ դարձավ Վիլյառեալի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[23][24]։ 2010 թվականի հունվարի 3-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում իսպանացին դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Մալյորկային հաղթել 2-0 հաշվով[25]։ 2009-10 մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 33 հանդիպում առաջնությունում[26]՝ դառնալով 5 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Իսպանիայի առաջնության լավագույն իսպանացի ֆուտբոլիստ[27][28]։

Վիլյառեալ խմբագրել

2010 թվականի հուլիսի 8-ին Վալերոն 1 տարվա վարձավճարով միացավ Վիլյառեալին[29][30]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Էվերտոնի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[31]։ Նոյեմբերի 7-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[32]։ 2011 թվականի հունվարի 3-ին՝ Ալմերիայի դեմ խաղում Վալերոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վիլյառեալին[33]։ Փետրվարի 24-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Եվրոպայի Լիգայի Նապոլիի դեմ խաղում[34]։ Իր առաջին մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[35]։

2011 թվականի հուլիսի 1-ին Վալերոն լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Վիլյառեալ[36][37]։ Օգոստոսի 23-ին նա հեռացվեց խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Օդենսեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[38]։ Հոկտեմբերի 29-ին Վալերոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[39]։ Նոյեմբերի 19-ին իսպանացին խփեց Ռեալ Բետիսի դեմ խաղի միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[40]։ 2011-12 մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 43 հանդիպում[41]՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Վիլյառեալը դուրս մնաց Սեգունդա Դիվիզիոն[42]։

Ֆիորենտինա խմբագրել

2012 թվականի օգոստոսի 1-ին Վալերոն տեղափոխվեց Ֆիորենտինա[43][44][45]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[46]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[47]։ Նոյեմբերի 4-ին Վալերոն 2 գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում՝ օգնելով Ֆիորենտինային հաղթել 4-1 հաշվով[48]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 11-ին՝ Միլանի դեմ խաղում[49]։ Իր առաջին մրցաշրջանում Վալերոն անցկացրեց 41 հանդիպում[50]՝ դառնալով 2 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[51]։

2013 թվականի նոյեմբերի 1-ին Վալերոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլանի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[52]։ Դեկտեմբերի 2-ին՝ Վերոնայի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Ֆիորենտինայի ավագի թևկապով[53]։ 2014 թվականի փետրվարի 24-ին Վալերոն հեռացվեց խաղադաշտից Պարմայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[54]։ 2013-14 մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 47 հանդիպում բոլոր մրցաշարերում[55]՝ դառնալով 7 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[56]։

2014 թվականի հոկտեմբերի 29-ին Վալերոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում[57]։ 2014-15 մրցաշրջանում նա կրկին ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[58]։ 2017 թվականի փետրվարի 23-ին իսպանացին գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում, սակայն Ֆիորենտինան պարտվեց 2-4 հաշվով[59]։ 2017 թվականի ապրիլի 22-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ինտեր Միլանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-4 հաշվով[60]։ Ֆիորենտինայի կազմում անցկացրած 5 մրցաշրջաններում Վալերոն մասնակցեց 212 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 44 գոլային փոխանցման հեղինակ։

Ինտեր Միլան խմբագրել

2017 թվականի հուլիսի 10-ին Վալերոն 3 տարվա պայմանագիր կնքեց Ինտեր Միլանի հետ[61][62]։ Ակումբը նրա համար վճարեց 7 միլիոն եվրո[63][64]։ Իր դեբյուտը Ինտերի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[65]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 30-ին՝ Վերոնայի դեմ խաղում[66][67]։

Միջազգային կարիերա խմբագրել

Վալերոն ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում նա 2004 թվականին հաղթեց Եվրոպայի առաջնությունը[68]։ Իր դեբյուտը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նշեց 2011 թվականի հունիսի 4-ին՝ փոխարինելով Դավիթ Սիլվային Միացյալ Նահանգների դեմ ընկերական խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[69][70]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[71]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ B 2005–06 Սեգունդա Դիվիզիոն 39 2 39 2
2006–07 37 2 37 2
Ընդհանուր 76 4 0 0 0 0 76 4
Ռեալ Մադրիդ 2006–07 Լա Լիգա 0 0 1 0 1 0 2 0
Մալյորկա 2007–08 34 4 6 0 40 4
2009–10 33 5 5 0 38 5
Ընդհանուր 67 9 11 0 0 0 78 9
Վեստ Բրոմվիչ Ալբիոն 2008–09 Պրեմիեր Լիգա 30 0 4 0 34 0
2009–10 Չեմպիոնշիպ 1 0 1 0 2 0
Ընդհանուր 31 0 5 0 0 0 36 0
Վիլյառեալ 2010–11 Լա Լիգա 35 3 5 0 13 2 53 5
2011–12 36 5 2 1 6 0 44 6
Ընդհանուր 71 8 7 1 19 2 97 11
Ֆիորենտինա 2012–13 Սերիա A 37 1 4 1 41 2
2013–14 32 6 4 0 11 1 47 7
2014–15 28 2 3 0 11 0 42 2
2015–16 37 4 0 0 5 0 42 4
2016–17 31 1 2 0 6 1 39 2
Ընդհանուր 165 14 13 1 33 2 211 17
Ինտեր Միլան 2017–18 Սերիա A 36 2 1 0 37 2
2018–19 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 36 2 1 0 0 0 37 2
Կարիերայի ընդհանուր 445 37 38 2 53 4 536 43

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ[71]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2011 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆիորենտինա

Միջազգային խմբագրել

Իսպանիա Մ19
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2004[68]

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Spain - Borja Valero - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Écija Balompié - Real Madrid, Oct 25, 2006 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  6. «Dynamo Kyiv - Real Madrid, Dec 6, 2006 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «Real starlet to join Mallorca». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  8. «Atlético Madrid - RCD Mallorca, Sep 2, 2007 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «RCD Mallorca - Recreativo Huelva, Mar 9, 2008 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «FC Barcelona - RCD Mallorca, May 11, 2008 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  11. «Barcelona vs. Mallorca - Football Match Report - May 11, 2008 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  12. «Valero joins West Brom for club record fee». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  13. «West Brom sign midfielder Valero» (բրիտանական անգլերեն). 2008 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  14. «West Brom bag Valero and could lure second Spaniard to the Hawthorns». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  15. Lepkowski, Chris (2008 թ․ օգոստոսի 19). «West Bromwich Albion sign Borja Valero». birminghammail. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  16. «Hartlepool United - West Bromwich Albion, Aug 26, 2008 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  17. «Bolton Wanderers - West Bromwich Albion, Aug 30, 2008 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  18. «West Bromwich Albion - West Ham United, Sep 13, 2008 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  19. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2008/2009 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  20. staff, Telegraph (2009 թ․ մայիսի 17). «Premier League Round-up: West Brom relegated; Guus Hiddink bids farewell» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  21. «West Brom relegated after losing to Liverpool». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  22. «Valero set for Mallorca switch». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  23. «Villarreal CF - RCD Mallorca, Sep 13, 2009 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  24. «Villarreal 1-1 Mallorca: Borja Valero Snatches Point For The Islanders | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  25. «RCD Mallorca - Athletic Bilbao, Jan 3, 2010 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  26. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2009/2010 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  27. 27,0 27,1 «Spain - Footballer of the Year». www.rsssf.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  28. «Three key Viola men to watch out for - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  29. «Valero bound for Villarreal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  30. «Valero seals Villarreal loan move» (բրիտանական անգլերեն). 2010 թ․ հուլիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  31. «Villarreal CF - Dnepr Mogilev, Aug 19, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  32. «Villarreal CF - Athletic Bilbao, Nov 7, 2010 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  33. «Villarreal CF - UD Almería, Jan 3, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  34. «Villarreal CF - SSC Napoli, Feb 24, 2011 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  35. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  36. «Valero leaves West Brom». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  37. «West Brom midfielder Borja Valero seals Villarreal move». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2011 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  38. «Villarreal CF - Odense Boldklub, Aug 23, 2011 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  39. «Villarreal CF - Rayo Vallecano, Oct 29, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  40. «Villarreal CF - Real Betis Balompié, Nov 19, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  41. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  42. «Villarreal relegated in dramatic finale to La Liga». The Independent (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  43. «Fiorentina agree fee with Villarreal to sign Borja Valero | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  44. «Borja Valero is Fiorentina-bound». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  45. Editorial, Reuters. «Soccer-Relegated Villarreal agree to sell Valero to Fiorentina». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  46. «ACF Fiorentina - Novara Calcio 1908, Aug 18, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  47. «ACF Fiorentina - Udinese Calcio, Aug 25, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  48. «ACF Fiorentina - Cagliari Calcio, Nov 4, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  49. «AC Milan - ACF Fiorentina, Nov 11, 2012 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  50. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  51. 51,0 51,1 «Serie A Team of the Season: Tevez & Toni head the star cast | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  52. «AC Milan - ACF Fiorentina, Nov 2, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  53. «ACF Fiorentina - Hellas Verona, Dec 2, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  54. «Parma Calcio 1913 - ACF Fiorentina, Feb 24, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  55. «Borja Valero | Football Stats | Inter Milan | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  56. 56,0 56,1 UEFA.com. «UEFA Europa League squad of the season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  57. «ACF Fiorentina - Udinese Calcio, Oct 29, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  58. 58,0 58,1 UEFA.com. «Experts' UEFA Europa League squad of the season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  59. «ACF Fiorentina - Borussia Mönchengladbach, Feb 23, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  60. «ACF Fiorentina - Inter Milan, Apr 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  61. «Borja Valero completes Inter move!». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  62. «Inter Milan sign Valero from Fiorentina». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  63. «Serie A transfer news: Borja Valero completes controversial €7m move from Fiorentina to Inter | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  64. «DONE DEAL: Inter Milan sign Fiorentina midfielder Borja Valero - Tribal Football». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  65. «Inter Milan - ACF Fiorentina, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  66. «Hellas Verona - Inter Milan, Oct 30, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  67. «Borja Valero opens account for Inter Milan in Serie A win at Hellas Verona». Eurosport. 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  68. 68,0 68,1 UEFA.com. «Under-19 - Valero the hero for Spain». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  69. «United States - Spain, Jun 4, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  70. «Cazorla & Silva shine, Negredo nets, Torres returns - Spain extract maximum satisfaction from comfortable USA triumph | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  71. 71,0 71,1 «Borja Valero». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  72. Daley, Terry. «Napoli win fifth Italian Cup on violent Rome night». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորխա Վալերո» հոդվածին։