Բորիս Ալեքսեեիչ Վվեդենսկի (ռուս.՝ Борис Алексеевич Введенский, ապրիլի 7 (19), 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 1, 1969(1969-06-01)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռադիոֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս (1963

Բորիս Վվեդենսկի
Борис Введенский
Ծնվել էապրիլի 7 (19), 1893
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 1, 1969(1969-06-01)[1] (76 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտՌադիոֆիզիկա[2], ֆիզիկա[2] և Խմբագրություն[2]
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Եղել է գիտական ղեկավարՄարիա Գրեխովա
Պարգևներ

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1915 թվական)։ 1946—1951 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, 1944—1953 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ ռադիոտեխնիկայի պրոբլեմների գիտական մշակման սեկցիայի նախագահը։ 1951 թվականից դարձել է Սովետական մեծ հանրագիտարանի 2-րդ հրատարակության գլխավոր խմբագիրը։ Վվեդենսկիի ղեկավարությամբ են կատարվել Սովետական մեծ հանրագիտարանի 3-րդ հրատարակության նախապատրաստական աշխատանքները։ Եղել է նաև Սովետական Փոքր հանրագիտարանի (3-րդ հրատարակություն), ֆիզիկայի հանրագիտական բառարանի, երկ և եռհատոր ընդհանուր հանրագիտական բառարանների և այլ հրատարակությունների գլխավոր խմբագիր, 1959 թվականից՝ «Սովետական հանրագիտարան» հրատարակչության գիտական խորհրդի նախագահ։ 1953 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, 1964 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ ռադիոալիքների տարածման հարցերի գիտական խորհրդի նախագահ։

Հիմնական աշխատությունները վերաբերում են ուլտրակարճ ալիքների տիրույթում ռադիոալիքների տարածման հարցերին։ 1949 թվականին ԽՍՀՄ ԴԱ Վվեդենսկիին շնորհել է Ա․ Ս․ Պոպովի անվան ոսկե մեդալ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1952 թվական)։ Բեռլինի գերմանական ԳԱ անդամ (1955 թվական)։

Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Введенский Борис Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 504