Բորիս Դավթի Սուպյան (հուլիսի 10, 1904(1904-07-10), Վիտեբսկի մարզ, Բելառուս - նոյեմբերի 18, 1967(1967-11-18), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական գործիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, տանկային զորքերի գեներալ-մայոր (1945 թվականի սեպտեմբերի 8), ԽՄԿԿ անդամ (1928

Բորիս Սուպյան
Ծնվել էհուլիսի 10, 1904(1904-07-10)
ԾննդավայրՎիտեբսկի մարզ, Բելառուս
Մահացել էնոյեմբերի 18, 1967(1967-11-18) (63 տարեկան)
Մահվան վայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Բորիս Սուպյանը ծնվել է 1904 թվականի հուլիսի 10-ին, Բոգոլշեսկոյե ավանում (այժմ՝ Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզ1930-1932 թվականներին ուսանել է Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտում, ավարտել զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիային կից դասընթացները (1946 թվական)։ 1932 թվականից ծառայել է Լենինգրադի զինվորական օկրուգում։

1939–1940 թվականներին, որպես 11-րդ մեքենայացված բրիգադի գումարտակի հրամանատար, մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին («Ձմեռային պատերազմ»Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի սանձազերծած լայնամասշտաբ հարձակումից հետո որպես 43-րդ տանկային դիվիզիայի շտաբի պետի տեղակալ և օպերատիվ բաժնի պետ, մասնակցել է Բերդիչև, Նովոգրադ-Վոլինսկի, Կորոստեն քաղաքների մոտ պաշտպանական մարտերին, 1942 թվականի գարնանը 10-րդ տանկային բրիգադի հրամանատար նշանակվելուց հետո՝ Ստալինգրադի ճակատամարտին, 1943 թվականի հուլիսից, որպես Տափաստանային 53-րդ բանակի զրահատանկային և մեքենայացված զորամասերի հրամանատար՝ Բելգորոդ-Խարկով հարձակողական մարտերին, հակառակորդի Կորսուն-Շեչենկովսկիի, Ցասսի-Քիշնեի խմբավորումների վերացմանը, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի գրավմանը, զրահատանկային միավորման հրամանատարի պաշտոնով՝ Կայսերական Ճապոնիայի ջախջախմանը։

Պատերազմից հետո եղել է Կազանի անասնաբուժական ինստիտուտի զինվորական ամբիոնի վարիչ։ 1956 թվականին զորացրվել է[1][2]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան (1941, 27.08.1943, 26.04.1944)
  • Կուտուզովի II աստիճանի շքանշան (13.09.1944, 31.08.1945)
  • Կարմիր աստղի շքանշան (13.02.1942)
  • «Մարտական ծառայությունների» մեդալ (03.11.1944)
  • «Ստալինգրադի պաշտպանության» մեդալ (1943)

Գրականություն խմբագրել

  • Армяне-народ созидатель чужих цивилизаций: 1000 известных армян в мировой истории/С.Ширинян.-Ер.: Авт. изд., 2014, стр.110, ISBN 978-9939-0-1120-2
  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ., էջ 511։ ISBN 978-9939-53-105-2
  • Арутюнян К.А., Погосян Г.Р. Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. М., 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Супрян Борис Давидович». tankfront.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 508։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 197