Բորիս Կուլիկովի կիսանդրի (Սեմիկարակորսկ)

Բորիս Կուլիկովի կիսանդրի (ռուս.՝ Бюст Куликова), գրող Բորիս Նիկոլաևիչ Կուլիկովի կիսանդրին Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Սեմիկարակորսկ քաղաքում։ Բացվել է 2007 թվականին։ Կիսանդրու հեղինակն է Իվան Մասլիչենկոն։

Picto infobox architecture.png
Բորիս Կուլիկովի կիսանդրի (Սեմիկարակորսկ)
Կոորդինատներ47°31′10″ հս․ լ. 40°48′38″ ավ. ե.HGЯO
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Բորիս Կուլիկովի կիսանդրին

ՊատմությունԽմբագրել

Սեմիկարակորսկ քաղաքում տեղադրված է քաղաքի և շրջանի անվանի մարդկանց մի քանի կիսանդրի՝ գրող Վ. Ա. Զակրուտկինի, գրող Բ. Ն. Կուլիկովի, շինարար Ա. Ա. Արականցևի, ձկնաբուծական տնտեսության ղեկավար Ի. Վ. Աբրամովի։ Այդ կիսանդրիների հեղինակը սեմիկարակորսկցի քանդակագործ, նկարիչ Իվան Իվանովիչ Մասլիչենկոն է։

2007 թվականի սեպտեմբերի 23-ին, քաղաքի օրը, Սեմիկարակորսկի Պիոներական հրապարակում բացվեց գրող Բ. Ն. Կուլիկովի կիսանդրին։

Բ. Ն. Կուլիկովը ծնվել է Սեմիկարակորսկայա գյուղում։ Սովորել է դպրոցում, Ռոստովի պետական համալսարանի պատմական ֆակուլտետում, որից հետո ապրել և աշխատել է Սեմիկարակորսկ քաղաքում։

Գրել և տպագրվել սկսել է համալսարանում ուսանելու տարիներին։ Առաջին գիրքը` «Բանաստեղծություններ», լույս է տեսել 1964 թվականին «Մոլոդայա գվարդիա» հրատարակչությունում։ 1960-ական թվականներին լույս են տեսել հեղինակի բանաստեղծությունների հետևյալ ժողովածուները. «Խոտհունձի ժամանակը» (1968), «Ծաղկազարդի շաբաթ» («Вербохлёст», 1968), 1970-ական թվականներին` «Հրաշալի ամիս» (1972), «Կուլիկովյան դաշտ» (1973), 1980-ական թվականներին` «Խիզախություն» (1983), «Ազատախումբ» (1984)։

Կուլիկովի որոշ ստեղծագործություններ նվիրված են հայրենի Սեմիկարակորսկ քաղաքին։ Գրել է նաև վիպակներ և պատմվածքներ։ 1975 թվականին լույս է տեսել նրա արձակի գիրքը` «Իմ սիրելի մարդիկ», իսկ 1976 թվականին` «Հորձանուտ»։

Տարբեր տարիներին Բ. Կուլիկովն աշխատել է Կուստանայի մարզում, Ալթայում, բայց մշտապես վերադարձել է հայրենի քաղաք։ Գրողին հյուր են եղել Վասիլի Շուկշինը, Ա. Լարիոնովան, Ն. Ռիբիկովը և այլք։

Քաղաքացիները հարգում են բանաստեղծի հիշատակը։ Գրողի և բանաստեղծի անունով կոչվել է Սեմիկարակորսկ քաղաքի փողոցներից մեկը։ Ամեն տարի օգոստոսի վերջին Սեմիկարակորսկում անցկացվում են «Կուլիկովի օգոստոս» երեկոները, որոնք նվիրված են նրա հիշատակին։ 2007 թվականից քաղաքում ամեն տարի անցկացվում է «Կուլիկովյան աշուն» տոնը։ Գրողին հիշատակելու օրերին քաղաքացիները հավաքվում են նրա հուշարձանի մոտ և կարդում նրա բանաստեղծությունները։

ՆկարագրությունԽմբագրել

Գրող Բորիս Կուլիկովի կիսանդրին տեղադրված է աղյուսե պատվանդանի վրա։ Արձանի հարևանությամբ տեղադրված է մեծ քարաբեկոր, որի հարթ մակերեսին գրված է նրա բանաստեղծություններից մեկը. 

 

Откуда я? С Дона!
Где высь да простор,
Где сладкие звоны Семикаракор,
Где поле широко, работа красна,
Где песня далёко-далёко слышна...

 


Հուշարձանի տարածքը բարեկարգված է։

ՀղումներԽմբագրել

ՆշումներԽմբագրել