Բացել գլխավոր ցանկը

Բորիս Խաչատուրով

հայ օդաչու

Բորիս Եփրեմի Խաչատուրով (ապրիլի 12, 1944, Բաքու - հունվարի 19, 2000, Քոչբեկ գյուղի մոտ, այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում), օդաչու-հրամանատար, ՀՀ բանակի գնդապետ (1998), Արցախյան ազատամարտի մասնակից։

Բորիս Խաչատուրով
Ծնվել էապրիլ 12, 1944
ԾննդավայրԲաքու,
Մահացել էհունվար 19, 2000
Մահվան վայրՎայոց ձորի մարզ
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

Ավարտել է Սիզրանի (Սամարայի մարզ, Ռուսաստան) ռազմաօդային բարձրագույն ուսումնարանը (1966)։ 1996-1995 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ավիացիայի զորամասերում։ 1992 թվականից ծառայել է ՀՀ բանակի ռազմաօդային ուժերում։

1992-1994 թվականներին կամավոր մասնակցել է ՀՀ սահմանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանությանը։ 1992 թվականի հունիսի 26-ին Կուբաթլուի շրջանի Ջիջիմլի գյուղի մոտ վայրէջք է կատարել և փրկել խփված երկու ուղղաթիռների՝ շրջապատման մեջ հայտնված անձնակազմերին։ 16 տեղից վնասված ուղղաթիռով կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Գորիսի օդանավակայանում։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս՝ ուղղաթիռի վթարից։

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և ԽՍՀՄ մեդալներով։ Թաղված է Եռաբլուրում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։