Բորիս Սարգսի Իշխանով (հոկտեմբերի 22, 1938(1938-10-22), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 2020(2020-08-09)), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1977): ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի և արդյունաբերության նախարարության ատոմային տվյալների հանձնաժողովի անդամ։

Բորիս Իշխանով
ռուս.՝ Борис Саркисович Ишханов
Ծնվել էհոկտեմբերի 22, 1938(1938-10-22)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 9, 2020(2020-08-09) (81 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Դ․ Վ․ Սկոբելցինի անվան միջուկային ֆիզիկայի գիտահետազոտական ​​ինստիտուտ
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1961)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1964)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
և ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Բորիս Իշխանովը ծնվել է 1938 թվականին Բաքվում։ 1961 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1967 թվականից աշխատել է Մոսկվայի պետական համալսարանում, 1986 թվականից եղել է ընդհանուր միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986 թվականից՝ Միջուկային ֆիզիկայի էլեկտրամագնիսական շարժընթացների և ատոմային միջուկների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ։ Առաջինն է հայտնաբերել միջին և ծանր միջուկների հսկա դիպոլային ռեզոնանսի միջանկյալ կառուցվածքը։ Առաջարկել է ատոմի միջուկների բարձր գրգռվածության կառուցվածքի ուսումնասիրման նոր եղանակ՝ հիմնված դրանց տրոհման բնութագրերի վերլուծության վրա։ Հայտնագործել է ֆիզիկական նոր երևույթ՝ թեթև միջուկների դիպոլային ռեզոնանսի գոյաձևային (կոնֆիգուրացիոն) տրոհումը (1987 թվական, ԽՍՀՄ հայտնագործությունների պետական կոմիտեի գրանցամատյան № 342)[1][2]:

Իշխանովի աշխատանքների հիման վրա ստեղծվել են միջուկային ճառագայթման (այդ թվում՝ նեյտրոնների, պրոտոնների ճառագայթման) բարձր արդյունավետ նոր դետեկտորներ, կառուցվել է էլեկտրոնների անընդհատ գործողության՝ ՌԴ-ում առաջին արագացուցիչը։ Իշխանովը կազմել է միջուկային ֆիզիկայի ուսումնական ձեռնարկներ, նրա ղեկավարությամբ կազմակերպվել է ֆոտոմիջուկային փորձերի, միջուկային ֆիզիկայի տվյալների հավաքման և մշակման կենտրոն[3]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Երկեր խմբագրել

  • Взаимодействие электромагнитного излучения с атомными ядрами, М, 1979 (համահեղինակ)։
  • Размер и форма атомных ядер, М., 1990 (համահեղինակ)։
  • Нуклеосинтез во Вселенной, М., 1999; Экзотические одра, М., 2002.
  • Экзотические ядра, М., 2002.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ишханов Борис Саркисович | Мнения о преподавателе». www.dubinushka.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  2. «Ишханов Борис Саркисович». astrovips.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.