Բորիս Դուբրովսկի-Էշկե

ռուս նկարիչ
(Վերահղված է Բորիս Դուբրովսկի Էշկեից)

Բորիս Դուբրովսկի-Էշկե (ռուս.՝ Борис Владимирович Дубровский-Эшке, ապրիլի 11, 1897(1897-04-11), Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 7, 1963(1963-09-07)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), կինոյի խորհրդային նկարիչ, մանկավարժ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940 թվական

Բորիս Դուբրովսկի-Էշկե
Ծնվել էապրիլի 11, 1897(1897-04-11)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 7, 1963(1963-09-07)[1] (66 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և կինեմատոգրաֆ
ԱշխատավայրՍովկինո, Լենֆիլմ և Մոսֆիլմ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1897 թվականի մարտի 30-ին, (նոր տոմարով` ապրիլի 11-ին), Թիֆլիսում։

Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։

1917 թվականից աշխատել է որպես նկարիչ։

1924 թվականից կինոյում եղել է երկրի առաջատար ստուդիաների գլխավոր նկարիչ։ 1948 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։

Մահացել է 1963 թվականի սեպտեմբերի 7-ին, Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը[2]։

Կոչումներ և մրցանակներ խմբագրել

Ստեղծագործություն խմբագրել

Մասնակցել է հետևյալ ֆիլմերի ստեղծմանը. «Սար-Պիգեն», «Կյանքի օրդերը» (երկուսն էլ` 1927 թվական), «Խռովություն» (1929 թվական), «Կրակի տրանսպորտը» (1930 թվական), «Մահացածների դավադրությունը» (1930 թվական, Միխայիլ Լևինի հետ միասին), «Հանդիպականը» (1932 թվական), «Ճակատ» (1943 թվական

Եղել է Վլադիմիր Լենինի մասին «Լենինը Հոկտեմբերին» (1937 թվական, Նիկոլայ Սոլովյովի հետ միասին) և «Լենինը 1918 թվականին» (1939 թվական, Վյաչեսլավ Իվանովի հետ միասին) ֆիլմերի նկարիչը։

Նա կինոդեկորացիոն տեխնիկաների ոլորտում զբաղվել է գիտա-հետազոտական աշխատանքով։ Դուբրովսկի Էշկեի մասնակցությամբ 1929 թվականին կինոյի նկարիչների նախապատրաստման բաժին է բացվել։ 1938 թվականից դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (1940 թվականից` պրոֆեսոր)։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր և սցենարիստ խմբագրել
  • 1931 թվական` «Նավթի կաթիլը» (կարճամետրաժ)
Նկարիչ խմբագրել
  • 1927 թվական` «Տուրբին № 3»
  • 1927 թվական` «Սար-Պիգեն» (Սարպիկե)
  • 1927 թվական` «Կյանքի օրդերը»
  • 1927 թվական` «Հեռավոր ափին»
  • 1928 թվական` «Հաբուն»
  • 1928 թվական` «Անտառի կողմը»
  • 1928 թվական` «Խռովությունը»
  • 1928 թվական` «Ինժեներ Ելագինը»
  • 1928 թվական` «Գաֆիրը և Մարիամը» (կարճամետրաժ)
  • 1929 թվական` «Կրակի տրանսպորտը»
  • 1929 թվական` «Կաան-Կերեդեն»
  • 1929 թվական` «Երկնագույն ճեպընթացը»
  • 1930 թվական` «Մահացածների դավադրությունը»
  • 1930 թվական` «Կյանքն ամբողջ ընթացքում»
  • 1930 թվական` «Լսո՛ւմ եմ, կապիտան»
  • 1931 թվական` «Նավթի կաթիլ» (կարճամետրաժ)
  • 1932 թվական` «Հանդիպականը»
  • 1937 թվական` «Լենինը Հոկտեմբերին»
  • 1939 թվական` «Լենինը 1918 թվականին»
  • 1941 թվական` «Մարտական կինոհավաքածու №6»
  • 1941 թվական` «Խնջույք Ժիրմունկում»
  • 1943 թվական` «Ճակատը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Дубровский-Эшке Борис Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Мемориал / Дубровский-Эшке Борис Владимирович

Արտաքին հղումներ խմբագրել