Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բորիս Դանիելյան (այլ կիրառումներ)

Բորիս Ալեքսանդրի Դանիելյան (հունվարի 26, 1959(1959-01-26), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 2000(2000-08-31)), հայ ազատամարտիկ։

Բորիս Դանիելյան
Ծնվել էհունվարի 26, 1959(1959-01-26)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 31, 2000(2000-08-31) (41 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1959 թվականի հունվարի 26-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 8 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ աշխատանքի անցել կահույքի ֆաբրիկայում։ 1990 թվականին ավարտել է Ղափանի շինարարական տեխնիկումը։ Արցախյան պատերազմի հենց առաջին օրերից մասնակցել է մարտական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո ծառայության է տեղափոխվել ՊԲ նյութական ապահովման առանձին գումարտակ[1]։

Զոհվել է 2000 թվականի օգոստոսի 31-ին, զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ, ավտովթարի հետևանքով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել