Բորիս Բորիսովիչ Ակիմով (ռուս.՝ Бори́с Бори́сович Аки́мов, հունիսի 25, 1946(1946-06-25), Վիեննա, Ավստրիա), բալետի ռուս արտիստ, խորեոգրաֆ, բալետի ուսուցիչ, կինոյի դերասան, կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989)։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1977)[1]։

Բորիս Ակիմով
Ծնվել էհունիսի 25, 1946(1946-06-25) (77 տարեկան)
Վիեննա, Ավստրիա
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունպարուսույց, կոմպոզիտոր, բալետի պարող, բալետմայստեր և բալետի ուսուցիչ
ԱշխատավայրՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Պարգևներ
Պատվո շքանշան, Բարեկամության շքանշան, «Պատվո նշան» շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ,
, Աճող արևի շքանշան,
, ԽՍՀՄ պետական մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
 Boris Akimov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1946 թվականի հունիսի 25-ին Վիեննայում (Ավստրիա

1965 թվականին ավարտել է Մոսկվայի խորեոգրաֆիայի ուսումնարանը (այժմ` Մոսկվայի խորեոգրաֆիայի պետական ակադեմիա, ուսուցիչներն են եղել Ե. Սերգիևսկայան և Մ. Լիեպան), 1978 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի մանկավարժ-բալետմայստերի բաժինը։

1965-1989 թվականներին եղել է Մեծ թատրոնի բալետի մենակատար, կատարելագործվել է Ա․ Երմոլաևի ղեկավարությամբ[1]։

Համերգային ծրագիրը բաղկացած է դասական բալետների հատվածներից։

1989 թվականից Մեծ թատրոնի մանկավարժ–բալետմաստեր է։

Պայմանագրով որպես մանկավարժ-բալետմաստեր է աշխատել «Covent Garden» (Լոնդոն), «Լա Սկալա» (Միլան) թատրոններում, «Asami Mackie Ballet» (Տոկիո) թատերախմբում, Վիեննայի պետական օպերայում, Համբուրգի պետական օպերայում, Բավարիայի պետական օպերայում (Մյունխեն), Դանիական արքայական բալետում (Կոպենհագեն), Փարիզի ազգային օպերայում, Մարիինյան թատրոնում (Սանկտ Պետերբուրգ), Բազելի բալետում (Շվեյցարիա), Նիդեռլանդների ազգային բալետում (Ամստերդամ), Լոնդոնի արքայական բալետի դպրոցում։

2000-2003 թվականներին եղել է Մեծ թատրոնի բալետի թատերախմբի գեղարվեստական ղեկավար։

1980-1988 թվականներին դասավանդել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի խորեոգրաֆիայի ամբիոնում։ 2001-2005 թվականներին եղել է Մոսկվայի խորեոգրաֆիայի ակադեմիայի տղամարդկանց դասական և դուետային դասական բաժնի պրոֆեսոր, 2001-2002 թվականներին կատարել է ակադեմիայի ռեկտորի պարտականությունները, իսկ 2002-2005 թվականներին եղել է ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը։

2013 թվականին դարձել է Մեծ թատրոնի բալետի խմբի գեղարվեստական խորհրդի նախագահ, այժմ նույն խորհրդի փոխնախագահն է։

Կոչումներ և պարգևներ խմբագրել

  • Վարնայում (Բուլղարիա) կայացած բալետի վարպետների միջազգային մրցույթի երրորդ մրցանակ (1965)[2]
  • ՌԽԴՍՀ վաստակավոր արտիստ (25.05.1976)
  • ՌԽԴՍՀ ժողովրդական արտիստ (12.14.1981)[3]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (18.08.1989)
  • ԽՍՀՄ պետական մրցանակակիր (1977), Ա. Էշպայի «Անգարա» բալետում Սերգեյի դերի կատարման համար, որը բեմադրվել է Մեծ թատրոնի բեմում
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1978), կատարողական բարձր հմտությունների համար
  • Մոսկվայի կոմերիտմիության մրցանակ (1974)
  • «Պատվո նշան» շքանշանակիր (1980 թվականի Նոյեմբերի 14), XXII Օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած մեծ ներդրման համար[4]
  • Պատվո շքանշան (2001)[5]
  • Բարեկամության շքանշան (2005)[6]
  • Ծագող արևի շքանշան (Ճապոնիա) (2016)[7]

Բալետային կատարումներ խմբագրել

  • 1966 - «Հնէաբաններ» (Ն. Կարետնիկով), հնէաբան
  • 1967 - «Ասել» (Վլադիմիր Վլասով), Իլյաս
  • 1968 - «Սապատավոր ձիուկը» (Ռ. Շչեդրին), Իվանուշկա
  • 1968 - «Սպարտակ» (Արամ Խաչատրյան), Կրասսոս
  • 1969 - «Շոպենիանա» (Ֆ․ Շոպեն), մենակատար
  • 1969 - «Կարապի լիճ» (Պ. Չայկովսկի), Չար հանճար (առաջին կատարող)
  • 1970 - «Ժիզել» (Ա․ Ադան), կոմս Ալբերտ
  • 1972 - «Կարապի լիճ», (Պ. Չայկովսկի), արքայազն Ալբերտ
  • 1973 - «Կարապի լիճ» (Պ. Չայկովսկի), արքայազն Զիգֆրիդ
  • 1975 - «Իվան Ահեղ» (Ս. Պրոկոֆև), Կուրբսկի (առաջին կատարող)
  • 1976 - «Իկարոս» (Ս. Սլոնիմսկի), Կլեոն (առաջին կատարող)
  • 1976 - «Անգարա» (Ա. Էշպայ), Սերգեյ
  • 1977 - «Լեյտենանտ Կիժե» (Ս. Պրոկոֆև), Պավել Առաջին
  • 1977 - «Ժիզել» (Ա. Ադան), Հանս
  • 1978 - «Այս գերող հնչյունները» (Ժ. Տորելլի)
  • 1981 - «Հնդկական պոեմ» (Ու. Մուսաև)
  • 1984 - «Գայանե» (Արամ Խաչատրյան), Ներսո (առաջին կատարող)

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1976 - Ահեղ դար (ֆիլմ-բալետ) - Կուրբսկին
  • 1978 - Կյանքը պարում (վավերագրական)
  • 1980 - Մեծ բալետ (ֆիլմ-համերգ)
  • 1983 - Կարապի լիճ (ֆիլմ-բալետ)
  • 1987 - Տոմս առաջին դեմքից (վավերագրական)
  • 1912 - Աստղային մազախավ
  • 2013 – Սիրո բալետ (վավերագրական)

Կոմպոզիտորական գործունեություն խմբագրել

  • Գրում է երաժշտություն, դեռ խորհրդային ժամանակներում թողարկել է սկավառակ` ըստ Սերգեյ Եսենինի բանաստեղծությունների[8]։
  • Ս. Եսենինի 100-ամյակին նվիրված երաժշտական-բանաստեղծական «Ես հիշում եմ, սիրելիս, հիշում եմ...» երեկոյի երաժշտության, սցենարի հեղինակն է և բեմադրող ռեժիսորը (Մեծ թատրոն, 1995)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  2. Б. Акимов на сайте Большого театра Արխիվացված 2007-03-17 Wayback Machine
  3. «Акимов, Борис Борисович — RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Указ Президиума Верховного Совета СССР от 14 ноября 1980 года № 3301-X «О награждении орденами и медалями СССР работников, наиболее отличившихся при подготовке и проведении Игр XXII Олимпиады»
  5. Награждён указом Президента России № 325 от 22.03.2001 Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
  6. Указ Президента Российской Федерации от 1 октября 2005 года № 1153 «О награждении государственными наградами Российской Федерации»
  7. Ректор Московской консерватории Александр Соколов и еще пятеро россиян награждены Орденом Восходящего солнца
  8. «Балетная труппа Большого театра». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել