Բորակաթուփ

բույսերի ցեղ
Բորակաթուփ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Բորակաթփազգիներ (Nitrariaceae)
Ցեղ Բորակաթուփ (Nitraria)
L., 1759

Բորակաթուփ (լատին․՝ Nitraria), բորակաթուփազգիների ընտանիքի թփուտների ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բորակաթուփ Շոբերի (N. schoberi

Նկարագրություն

խմբագրել

Ցողունը փռված է, խիստ ճյուղավորվող, փշոտ, սպիտակակեղև, բարձրությունը՝ 30-200 սմ։ Տերևները փնջերով են, նստադիր, երկարավուն՝ բութ գագաթով, հիմքում՝ նեղ։ Ծաղկաբույլը խխունջաձև է, ծաղիկները՝ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը հատապտղանման, նարնջագույն կամ մուգ կարմիր, միասերմ կորիզապտուղ է։ Պարունակում է ալկալոիդևեր։ Ցողուններից կարելի է ստանալ սոդա։ Պտուղը քաղցր է և ուտելի։ Լավորակ կեր է նաև տարբեր կենդանիների, սողունների և թռչունների համար։

Տարածումը Հայաստանում

խմբագրել

Հանդիպում է Արմավիրի (Երասխավան, Արազափ գյուղերի շրջակայքում) և Սյունիքի (Արաքս գետի մերձափնյա որոշ հատվածներում) մարզերում։ Աճում է բլրակածածկ աղուտներում, գետերի և առվակների աղակալած ափերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորակաթուփ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորակաթուփ» հոդվածին։