Բոտկինի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում

Բոտկինի փողոց (ռուս.՝ Боткинская улица), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս անվանի բժիշկ-թերապևտ, հասարակական գործիչ Սերգեյ Պետրովիչ Բոտկինի (1832-1889) պատվին։ Սկիզբ է առնում Պուշկինի փողոցից և ավարտվում Մարշակի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 520 մետր է։

Բոտկինի փողոց
Նախկին ծննդատան շենքը (Բոտկինի, 9)
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն520 մետր
Անվանվել էՍերգեյ Բոտկին
Փոստային ինդեքս298635

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Բոտկինի փողոցը սկսվում է Պուշկինի փողոցից, հատում Տոլյատիի, Չեխովի փողոցները, Լավրովի նրբանցքը և ավարտվում Մարշակի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 520 մետր է։ Փողոցում կա համարակալված 39 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)` 26 շենք, աջ կողմում (զույգ համարներ)` 13։

Բոտկինի փողոցի փոստային դասիչն է՝ 298635։

Փողոցն անվանվել է ռուս անվանի բժիշկ-թերապևտ, հասարակական գործիչ, կլինիկական բժշկագիտության ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Սերգեյ Պետրովիչ Բոտկինի (1832-1889) պատվին։ 1855 թվականին ռուս վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովի ջոկատում նա մասնակցել է Ղրիմի կամպանիային, իսկ 1877 թվականին՝ Բալկաններում, ռուս–թուրքական պատերազմական գործողություններին։ Բոտկինը Ռուսաստանում հիմնադրել է առաջին փորձառական լաբորատորիան, որտեղ ուսումնասիրվում էին դեղանյութերի ֆիզիոլոգիական և դեղաբանական ազդեցությունները։ Կլինիկական բժշկագիտության մեջ ստեղծել է նոր ուղղություն, որը Իվան Պավլովն անվանել է ներվիզմ։ Բոտկինը 1883 թվականին առաջինը նկարագրել է լյարդի վիրուսային բորբոքումը, որը հետագայում կոչվել է Բոտկինի հիվանդություն։ Նրա ջանքերով Ռուսաստանում առաջին անգամ բացվել է անվճար հիվանդանոց, որն այժմ կոչվում է Ս․ Պ․ Բոտկինի անունով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 2, էջ 524». Վերցված է 2019 Ապրիլ 23-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել