Բոսֆորի ճակատամարտ (1915)

Բոսֆորի ճակատամարտ զինված բախում Սևծովյան նավատորմի և գերմանա-թուրքական ծովային ուժերի միջև, որը տեղի է ունեցել 1915 թվականի ապրիլի 27-ին (մայիսի 10) ռուսական նավատորմի կողմից Բոսֆորյան ամրությունների ռմբակոծության ընթացքում։

Բոսֆորի ճակատամարտ
Առաջին համաշխարհային պատերազմ
Black Sea Battleships.jpg
'Ռուսական Սևծովյան ռազմաճակատի զրահակիրների խումբ:Առաջինը՝ «Եվստաթեոս»'
Թվական 27 Ապրիլի (10 Մայիսի1915 թվական
Վայր Սև ծով
Արդյունք Սևծովյան նավատորմի հաղթանակ
Հակառակորդներ
War Ensign of Germany (1903–1919).svg Գերմանական կայսրություն
Կայսրական ռազմածովային ուժեր
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Օսմանյան ռազմաճակատ
Naval ensign of Russia.svg Ռուսական կայսրություն
Սևծովյան ռազմաճակատ
Հրամանատարներ
Կոնտր-ծովակալ
Վիլհելմ Սուշոն
Ծովակալ
Անդրեյ Զբերգարդ
Կողմերի ուժեր
«Գեբեն» գծային հածանավ Զրահակիրներ
«Եվստաթեոս»
«Իոնն Զլատոուստ»
«Պանտելեյմոն»
«Երեք նվիրապետեր»
«Ռոստիսլավ»
Կորուստներ
Գծային հածանավի կործանում Չկա
«Գեբեն» գծային հածանավը

Բոսֆորից դուրս եկած «Գեբեն»-ը, 3 հարված ստանալով [1],վերադարձավ նեղուց։ Ռուսական նավերը կորուստներ և վնասներ չունեցան։

Ճակատամարտի ընթացքըԽմբագրել

Մայիսի 10-ի լուսաբացին ռուսական էսկադրան, որը Սևաստոպոլից դուրս էր եկել մայիսի 7-ին, բաժանվեց (Սևծովյան ռազմաճակատի հրամանատարությունը տեղյակ չէր Սև ծովում Goeben-ի, որն այդ ժամանակ գտնվում էր Էրեգլիի շրջանում առկայության մասին)՝ «Երեք նվիրապետեր»-ը և «Պանտելեյմոն»-ը նախատեսեցին ռմբակոծել Բոսֆորի ամրությունները, «Հովհան Ոսկեբերան»-ը և «Ռոստիսլավ»-ը մնացին նեղուցից 20-25 մղոնի վրա գտնվող պաշտպանական զորամասում։

Գծային հածանավի հրամանատարը (Սուշոնը այս անգամ մնացել էր Կոստանդնուպոլսում), ենթադրելով հակառակորդի ուժերի բաժանման մասին, որոշեց հարձակվել։

Այն բանից հետո, երբ հայտնաբերվեց Goeben-ը, Էբերգրդը «Երեք նվիրապետեր»-ին և «Պանտելեյմոն»-ին հրամայեց դադարեցնել ամրությունների ռմբակոծությունը և միանալ էսկադրային, իսկ ինքը երեք նավերով դուրս եկավ նրանց ընդառաջ։

«Եվստաթեոս»ը և «Հովհան Ոսկեբերան»ը կենտրոնացված կրակահերթ բացեցին ժամը 7 անց 53 րոպեին 94 կաբ հեռավորությունից, Goeben-ը իր հերթին հիմնական տրամաչափի հրանոթներից կրակ բացեց՝ այն ուղղելով դեպի «Եվստաթեոս»ը։ Ճակատամարտի ընթացքում բեկում մտցրեց «Պանտելեյմոն»-ը, որը 8 անց 05 րոպեին առաջ անցավ «Ռոստիսլավ»-ից՝ ձգտելով ռուսական էսկադրայի կազմում զբաղեցնել երրորդ տեղը։ Ավելի քան 100 կաբ. հեռավորությունից արված երկրորդ համազարկով նա անվրեպ հարված հասցրեց Goeben-ի ուղիղ միջնամասին. ռումբը պայթեց գլխավոր զրահապատ գոտու ներքին եզրաշերտի մոտ, կողային միջանցքը խորտակվեց և շարքից հանեց N 2 հրետանախցի 150-մմ զենք։

Շուտով Goeben-ի վրա ևս երկու արկեր ընկան։ Դրանցից մեկը բաքի վրայով անցավ բնակելի տախտակամած, հարվածեց ստորին տախտակամածին, բայց լուրջ վնաս չհասցրեց։ Մյուսն ընկավ հակատորպեդային ցանցի մեջ այնպես, որ սա կախվեց նավակողից։ Անձնակազմը կորուստներ չունեցավ։

Այնուհետև պայքարի հեռավորությունը նվազեց մինչև 73 կաբ, և Goeben-ի դրությունը դարձավ վտանգավոր:Տեսնելով, որ «ռուսական եռյակը» կրկին կազմ ու պատրաստ է, նա փոխեց իր ուղղությունը և դուրս եկավ կռվից, որի տևողությունը կազմեց ընդամենը 23 րոպե։ 8 անց 16 րոպեին 110 կաբ հեռավորության վրա հրաձգությունը դադարեց։

Goeben-ը մոտ 160 ապարդյուն կրակոցներ արձակեց գլխավոր տրամաչափի զենքերից, նրա հակառակորդները՝ 169305-մմ և 36 203 մմ արկեր։ Ռուսական նավերը կորուստներ և վնասներ չունեցան[1][2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Флот в Первой мировой войне — Т. 1. М., 1964
  2. ««Գեբեն» գծային հածանավը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-11-ին։ Վերցված է 2017-03-18 

ԳրականությունԽմբագրել

  • Флот в Первой мировой войне — Т. 1. М., 1964
  • Боевая летопись русского флота: Хроника важнейших событий военной истории русского флота с IX в. по 1917 г. — М.: Воениздат МВС СССР, 1948. — 492 с. / Под редакцией доктора военно-морских наук капитана 1 ранга Н. В. Новикова. // Академия Наук Союза ССР. Институт истории.