Բոստանքանդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում[1]։ Գտնվում էր Մուշից 36 կմ հյուսիս-արևելք։

Գյուղ
Բոստանքանդ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներԲոսթաքյան, Բոստանքենդ, Բոսանքյանդ, Բոստաքենդ, Բոստաքենդ, Բոստաքինտ, Բոստաքյանդ, Պոստաքյանդ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբոստանքանդցի
Ժամային գոտիUTC+3
Բոստանքանդ (Աշխարհ)##
Բոստանքանդ (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Ըստ Հ. Մանանդյանի Բոստաքանդում է գտնվել Պևտինգյան քարտեզի Տիգրանակերտ-Արտաշատ ուղեգծում գտնվող Վաստաունա կամ Բաստվենա ճանապարհային կայանը։

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել և կոտորվել է 1915-1916 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1850-ական թթ.-ին ուներ 50 տուն, 1880 թ.-ին՝ 120 տուն՝ 1200 հայ, 1909 թ.-ին՝ 80 տուն, իսկ 1915 թ.-ին 135 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։

Կրթություն խմբագրել

1870 թ.-ին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով Բոստանքանդում բացվել է վարժարան։ Վարժարանում ուսանում էին 15 աշակերտներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 731

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 523