Վարդան Բոստանջյան

հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բոստանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Բաբկենի Բոստանջյան (սեպտեմբերի 9, 1949(1949-09-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պրոռուսական տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1]։ 2017-2018 թվականներին՝ ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Վարդան Բոստանջյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1949(1949-09-09) (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Պաշտոն(ներ)Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Ալմա մատերՀԱՊՀ
Գիտական աստիճանդոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և անգլերեն
Պարգևներ
Երախտագիտության մեդալ
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
 Vardan Bostanjyan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Վարդան Բոստանջյանը 1956-1966 թվականներին սովորել է Մ. Աբեղյանի անվան մաթեմատիկական թեքումով դպրոցում։ 1971 թվականին ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1977 թվականին՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի սիբիրյան բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի որակավորում։

Աշխատանք և գիտամանկավարժական գործունեություն խմբագրել

1971-1974 թվականներին որպես ինժեներ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ 1977-1993 թվականներին որպես ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, բաժնի վարիչ, գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն աշխատել է Հայաստանի պետպլանի տնտեսագիտական և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում։

1993-1999 թվականներին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ։ 2003-2007 թվականներին զբաղեցրել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչի պաշտոնը[2]։ 2004-2016 թվականներին եղել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Պետական քննական հանձնաժողովի նախագահ։ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ է։ Հեղինակ է ավելի քան 130 հրապարակումների։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Խորհրդային տարիներին երկու անգամ ընտրվել է Երևանի Խորհրդային շրջանի շրջխորհրդի պատգամավոր։ 1999-2003 թվականներին համամասնական ընտրակարգով «Միասնություն» դաշինքից եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ ԲՀԿ անդամ է։

2007 թվականի մայիսի 12-ին համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։

Պարգևներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վարդան Բաբկենի Բոստանջյանը ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական կայքում
  2. Վարդան Բաբկենի Բոստանջյանը ԵՊՀ պաշտոնական կայքում
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել