Բոնիֆաչո (ֆր.՝ Bonifacio), համայնք Ֆրանսիայում, Կորսիկա մարզի Հարավային Կորսիկայի գավառում։ Բնակչությունը կազմում է 2700 մարդ ըստ 1999 թվականի տվյալների։

Բնակավայր
Բոնիֆաչո
ֆր.՝ Bonifacio[1]
իտալ.՝ Bonifacio
կորսիկերեն՝ Bunifaziu
կորսիկերեն՝ Bonifaziu
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես138,36 կմ²
ԲԾՄ70 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն և կորսիկերեն
Բնակչություն3200 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ495
Փոստային դասիչ20169[3]
Պաշտոնական կայքbonifacio-mairie.fr(ֆր.)
Բոնիֆաչո (Ֆրանսիա)##
Բոնիֆաչո (Ֆրանսիա)

Աշխարհագրություն խմբագրել

Բոնիֆաչո քաղաքը գտնվում է Կորսիկա կղզու ծովափին՝ Միջերկրականի ափին։ Սարդինիա կղզուց բաժանվում է Բոնիֆաչոյի նեղուցով[4][5]։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 830 թվականին պիզացի Բոնիֆաչոյի կողմից[4]։

Բոնիֆաչոն մեծ դեր է խաղացել կորսիկացիների, պիզացիների, ջենովացիների և արագոնացիների միջև կռիվների ժամանակ։ 1554 թվականի տևական ռմբակոծությունից հետո քաղաքը տրվեց ֆրանսիացիներին և թուրքերին։ Այն համարվում էր Կորսիկայի ամենապաշտպանված քաղաքը[4]։

Ընդհուպ մինչև XX դարի առաջին կեսը քաղաքի բնակիչները զբաղվում էին խաղողագործությամբ, ոստրեի, թյունոսի և մարջանի որսով, ինչպես նաև խցանի, կաշվե իրերի, ձիթապտղի ձեթի, բնափայտի առևտրով[4]։

Ներկայիս դրությամբ քաղաքի տնտեսության մեծամասնությունը կազմում է զբոսաշրջությունը։ Գլխավոր տեսարժան վայրերից են Սանտա Մարիա Մաջիորե, Սան Ֆրանչեսկո, Սան Դոմինիկո եկեղեցիները և հոսպիտալի շենքը, որը կառուցվել է 1300 թվականին[4].

Բնակչություն խմբագրել

Համայնքի բնակչությունը 2008 թվականին կազմում էր 2 872 մարդ։

Բնակչության թվաքանակը
(Աղբյուր: INSEE)
1962196819751982199019992008
2 4182 4312 6932 7362 6832 6582 872

Տնտեսություն խմբագրել

2007 թվականի տվյալներով 259 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 183-ը տնտեսապես ակտիվ էին, 76-ը անգործունակ (ակտիվության ցուցանիշը 70,7 %, 1999 թվականին եղել է՝ 63,5 %)։ 183 աշխատունակ բնակիչներից 165-ը աշխատում էին (85 տղամարդ և 80 կին), անաշխատանք էին 18-ը (8 տղամարդ և 10 կին)։ 76 անգործունակ մարդկանցից 23-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 27-ը թոշակառու, 26-ը անաշխատունակ էին այլ պատճառներով[6]։

2008 թվականին կոմունայում հաշվվել են 176 հարկատու տնտեսություններ, որտեղ ապրել է 389 մարդ։ Միջին եկամուտը մեկ մարդու հաշվով կազմել է 15 489 եվրո[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Бонифачио, город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Бонифациев пролив». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. «Emploi et population active 1999 et 2007» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. «Revenus fiscaux des ménages en 2008» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնիֆաչո» հոդվածին։