Բոնապարտների տուն-թանգարան

Բոնապարտների ընտանիքի հայրենի տունը Այաչչոյում

Բոնապարտների տուն-թանգարան (ֆր.՝ Maison Bonaparte, կորսիկերեն՝ Casa Buonaparte), Բոնապարտների ընտանիքի հայրենի տունը, Այաչչոյում, Սեն-Շարլ փողոցում, Կորսիկա կղզի[3]։ Տունը գրեթե անընդհատ պատկանել է ընտանիքի անդամներին՝ 1682-1923-ական թվականներին։

Բոնապարտների տուն-թանգարան
Տեսակազգային թանգարան և թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունԱյաչչո[1]
ՎայրBonaparte house?
Հասցեrue Saint Charles20000
Հիմնադրվել է1967
Այցելուներ93 965 մարդ (2019)[2]
Կայքmusee-maisonbonaparte.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Բոնապարտների տունը (նկարը՝ 1895 թվական)

Նամոլեոն Բոնապարտի նախապապը՝ Ջուզեպե Բոնապարտը Casa Buonaparte-ում բնակություն է հաստատել 1682 թվականին։

Ի սկզբանե տունը բաժանված էր տարբեր ընտանիքների միջև. երբ Ջուզեպպեն ամուսնացավ Մարի Կոլոննա դի Բոցիի հետ, որին պատկանում էր տան մի մասը, Ջուզեպպեն գնեց տան մնացյալ մասերը։ Տունը ընդարձակվել և վերակառուցվել էր Կարլո Բոնապարտի կողմից, Լենիցիա Ռամոլինոյի հետ ամուսնանալուց հետո։ Ժոզեֆ Բոնապարտից հետո նրանց մնացած երեխաները ծնվել են այս տանը[4]։

Կարլո Բոնապարտի վախճանից հետո՝ 1785 թվականին, ընտանիքը կոնֆլիկտի մեջ մտավ Կորսիկայի ազգայնական ղեկավար Պասկուալ Պաուլիի հետ և ստիպված էր փախչել Ֆրանսիայի մայրցամաքային մասը[5]։ Պաուլիի հետևորդները կողոպտել և այրել են տան մեծ մասը։ Ծովակալ Սամուել Հուդի ժամանումից հետո, բրիտանացի սպաները տեղակայվել են այստեղ որպես պահակա։ Համաձայն լեգենդի, այստեղ կարճատև ժամանակով ապրել է Լոու Հադսոնը, հսկելով Նապոլեոնին Սուրբ Հեղինեի կղզում, սակայն այս մասին հավաստի փաստեր չկան[4]։

1797 թվականին Կորսիկայից բրիտանական զորքի տարհանումից հետո, Բոնապարտների ընտանիքը վերադարձել են Casa Buonaparte և սկսել տան նորոգումը, ֆրանսիական դիրեկտորիայի հատկացրած միջոցներով։

1799 թվականին, Բոնապարտի նորից իշխանության գալու պատճառով, Բոնապարտների ընտանիքը լքում է Կորսիկան, տունը թողնելով Նապոլեոնի ծծմորը՝ Կամիլա Իլարիին (կորսիկերեն՝ Camilla Ilari): Նապոլեոնը ավելի ուշ տունը կտակել է մոր հորեղբորորդուն՝ Անդրե Ռամոլինոյին, ով փոխարենը իր տունն է տվել Կամիլային։ Ավելի ուշ տանը տիրացել են՝ Մարիա-Լուիզա Ավստրիացին, այնուհետև Ժոզեֆ Բոնապարտը։ 1852 թվականին Ժոզեֆի դուստրը՝ Զենաիդան տունը փոխանցել է Նապոլեոն 3-րդին և Եվգենիային: Եվգենյան ընդարձակել և թարմացրել է տունը, Նապոլեոն 1-ի 100-ամյակը նշելու համար։ Հետագայում նա տունը փոխանցել է Վիկտոր Նապոլեոնին, ով իր հերթին տունը նվիրաբերել է Իտալիայի կառավարությանը։ 1967 թվականին տունը վերածվել է ազգային թանգարանի[6]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  3. «Musées Nationaux Napoléoniens:» (French). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 «The Imperial Route». Fondation Napoléon. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. Schom, Alan (1998). Napoleon Bonaparte: A Life. Harper Perennial. էջեր 11–12. ISBN 0-06-092958-8.
  6. «National Museum of the Bonaparte Residence in Corsica». Fondation Napoléon. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոնապարտների տուն-թանգարան» հոդվածին։