Բողոքականությունն Իսպանիայում

Բողոքականությունն Իսպանիայում հանդիսանում է երկրում տարածված քրիստոնեության ուղղություններից մեկը։ Ըստ «Pew Research Center» հետազոտական կենտրոնի տվյալների՝ 2010 թվականին Իսպանիայում բնակվել են 460 հազար բողոքականներ[1]։ «Operation World» հրատարակչությունը Իսպանիայում 2010 թվականին հաշվել է շուրջ 567 հազար բողոքական, այդ թվում՝ անգլիկաններ ու բողոքական անկախ քրիստոնեական եկեղեցիների հավատացյալներ[2]։ Կան նաև ավելի մեծ թվեր պարունակող գնահատականներ։ Ըստ Իսպանիայի ավետարանական կրոնական կազմակերպությունների ֆեդերացիայի տվյալների՝ երկրում առկա են 1,2 միլիոն բողոքականներ, որոնցից 0,8 միլիոնը հանդիսանում են Իսպանիայի քաղաքացի[3]։ «El País» թերթը իր հրապարակումներից մեկում նշել էր, որ Իսպանիայում բնակվում են շուրջ 1,5 միլիոն բողոքական[4]։

Մադրիդում գտնվող Սուրբ Ջորջ անգլիկան եկեղեցի

Կազմակերպչական առումով իսպանական բողոքականները միավորվել են 154 եկեղեցիների միությամբ։ Բողոքական ծխերի ու աղոթատեղերի քանակը մոտավորապես 3000 է[2]։

Իսպանիայի տարածքում բողոքականների ամենախոշոր կենտրոնացումը Մադրիդում և առափնյա քաղաքներում է (առաջին հերթին Վալենսիայում և Բարսելոնայում)։ Երկրի ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող բոլոր քաղաքներում առկա է առնվազն մեկ բողոքական եկեղեցի։ Բողոքական համայնքի սեռային կազմը գրեթե հավասար է. հավատացյալների 43,4 %-ը տղամարդիկ են, 56,6 %-ը կանայք (իսպանական կաթոլիկների մոտ այդ թվերը կազմում են համապատասխանաբար 35 % և 65 %)[5]:

Իսպանիայի բողոքական համայնքի ներսում ամենախոշոր էթնիկ խումբ հանդիսանում են գնչուներ։ Երկրի հիմնական բնակչության՝ իսպանացիների շրջանում բողոքականությունը քիչ տարածում ունի։ Բողոքականների 1-ից փոքր-ինչ ավել տոկոս են կազմում կատալոնացիները, գալիսիացիները, աստուրիացիները, արագոնցիները և բասկերը։ Բողոքականների զգալի թիվ են կազմում Իսպանիայում բնակվող լատինաամերիկացիները (բրազիլիացիներ, կոլումբիացիներ, պերուացիներ, արգենտինացիներ և այլն)։ Իսպանիայում նաև աճում են «սև» Աֆրիկայից ու Արևելյան Եվրոպայից եկած բողոքականների ծխերը (առաջին հերթին ռումինացիներ, ինչպես նաև ուկրաինացիներ և այլն)։ Վերջին երկու տասնամյակում Իսպանիան տուն է դարձել Բրիտանական թագավորության մեծ թվով հպատակների համար, հետևաբար անգլիացիները իսպանական բողոքական համայնքում նշանակալի թիվ են կազմում։ Բողոքականներ են հանդիսանում նաև երկրում բնակվող գերմանացիների, հոլանդացիների, ամերիկացիների, շվեդների, նորվեգացիների, ֆինների մի մասը։

Պատմական ակնարկԽմբագրել

 
1559 թվականի մայիսի 21-ին Վալյադոլիդում բողոքականների այրումը պատկերող փորագրություն

Միջին դարերում Իսպանիայում գործում էին մի շարք կրոնական շարժումներ, որոնք ներկայացնում էին ռեֆորմացիայի որոշ գաղափարներ։ Առաջին հերթին այդ շարժումներից էին կաթարներն ու վալդենսներ[6]։

Արդեն Մարտին Լյութերի կենդանության օրոք ռեֆորմացիայի գաղափարները հասան Իսպանիա։ Վալյադոլիդում ձևավորվեց համայնք, որը կապված էր գերմանական լյութերականների հետ։ Նմանատիպ համայնք ձևավորվեց Սևիլյայում, որը կապված էր կալվինականների հետ։ Այդ խմբերին հայտնաբերելուց հետո անդամների մեծ մասը կենդանի այրվեց։ Դաժան հետապնդումների էին ենթարկվում բոլոր նրանք, ում մոտ հայտնաբերվում էր բողոքական գրականություն։ Բողոքական էին անվանվում նույնիսկ նրանց, ովքեր եկեղեցուն քննադատում էր հակակղերական դիրքերից։ 1570-ական թվականներին իսպանական ինկվիզիցիան ստիպեց մնացած բողոքականներին փախչել երկրից։ Հետագայում Հենրի VIII-ի և իսպանական պետության հիմնադրի դուստր Եկատերինա Արագոնացու (1533 թ.) բաժանումը, поражение Անպարտելի արմադայի պարտությունը (1588 թ.) և Իսպանական Նիդերլանդներում բողոքական դիմադրությունը իսպանացիների մոտ ամրապնդեց ազգային-կաթոլիկ ինքնորոոշումը[6]Կաղապար:Cita publicación:

Բողոքականության առաքելության սկիզբԽմբագրել

Բողոքականները (պլիմուտյան եղբայրներ) Իսպանիայում սկսեցին իրենց ծառայությունը միայն 1830-ական թվականներին։ Մի շարք այլ ավետարանականներ, որոնց թվում էին իտալական վալդենսներով ոգեշնչված քարոզիչները, 1850-ական թվականներին ներթափանցեցին Իսպանիա։ 1860 թվականին երկրի ավետարանական որոշ առաջնորդներ ձերբակալվեցին։ Նրանց նկատմամբ դատավարությունն ամբողջ Եվրոպայում հանգեցրեց բողոքի, և նրանք արտաքսվեցին Իսպանիայից։ Փառավոր հեղափոխությունից և 1868 թվականի սահմանադրական նոր դրությունից հետո, որը երաշխավորում էր կրոնական հանդուրժողականություն, գերազանցապես երկրի հարավում ձևավորվում են բողոքական առաջին համայնքները։ Հետագայում այդ համայնքները ստեղծեցին Իսպանական միջդենոմինացիոն ռեֆորմիստական եկեղեցին։ 1871 թվականին պրեսբիտերականների հետ միաձուլվելուց հետո եկեղեցին սկսեց կոչվել Իսպանական քրիստոնեական եկեղեցի, իսկ 1890 թվականին միաբանականների հետ միավորվելուց հետո՝ Իսպանական ավետարանական եկեղեցի (1955 թվականին եկեղեցուն են ձուլվում մեթոդիստները)[6]։

 
Տեներիֆե կղզում գտնվող բոլոր սրբերի եկեղեցին, որը կառուցվել է 1890 թվականին

1868 թվականին Իսպանիա է ժամանում ամերիկացի Ուիլյամ Քնապը։ 1870 թվականին նրան հաջողվում է Մադրիդում հիմնադրել երկրի առաջին բաբտիստական եկեղեցին։ 1921 թվականին Հարավային բաբտիստական համաձայնագրի հետ սերտ կապեր հաստատելուց հետո Իսպանիայի բաբտիստները ձևավորեցին Իսպանիայի բաբտիստական ավետարանական միությունը[7]։

1880 թվականի տրոհումից հետո Իսպանական քրիստոնեական եկեղեցուց առանձնանում է Իսպանական ռեֆորմիստական ավետարանակն եկեղեցին, որը հետագայում այն փոխկապակցվում է Անգլիայի եկեղեցու հետ[6]։

Իսպանիայում առաջին ադվենտիստ քարոզիչները եղել են երկու հարազատ եղբայրներ Ֆրենկը և Ուոլտեր Բոնդը, ովքեր 1903 թվականին հեռացան Կալիֆորնիայից և ժամանեցին Իսպանիա։ Մեկ տարի անց նրանք մկրտեցին առաջին երեք նորադարձներին[8]։

Իսպանիայում առաջին հոգեգալստական քարոզիչները Մարտինն ու Ջուլիա Վախլսթենն էին, ովքեր 1923 թվականին ժամանեցին Խիխոն։ Այստեղ նրանք կարողացան հիսունական դարձնել ոչ մեծ բաբտիստական համայնքին։ 1927 թվականին մեկ այլ շվեդացի քարոզիչ՝ Սվեն Յոհանսոնը սկսեց իր սպասավորությունը Մադրիդում։ Հետագա տարիներին նրա սպասավորությանը սատարեցին շվեդացի այլ քարոզիչներ, որոնց գործունեությունը հանգեցրեց Իսպանիայի ավետարանակն հիսունական եկեղեցու ստեղծմանը։ 1930 թվականից երկրում սպասավորություն են իրականացնում Աստծո ժողովի քարոզիչները, իսկ 1937 թվականից՝ , с 1937 — миссионеры Աստծո եկեղեցու միսիոներները[9]։

1939 թվականին երկրում հաշվարկվում էր շուրջ 30 հազար բողոքականներ։ Սոցիալական անկարգությունները, քաղաքացիական պատերազմը, ֆրանկիստական վարչակարգը և բողոքականների հանդեպ խտրական մի շարք օրենքների առկայությունը նկատելիորեն դժվարացրեցին բողոքականների քարոզչական գործունեույթունը և հանգեցրեցին հետագա ժամանակաշրջանում նրանց բավականին համեստ աճի։ 1967 թվականին կրոնական ազատությունների մասին նոր օրենքը փոխարինեց 1853 թվականից գործող Վատիկանի հետ կնքված կոնկորդատին։ Հետագայում 1978 թվականի սահմանադրության ազատականացումով չեղարկվեց Կաթոլիկ եկեղեցու կարգավիճակը որպես պետական, երաշխավորեց ազատորեն փոխել դավանանքը և ամուսնությունը հանեց Կաթոլիկ եկեղեցու վերահսկողությունից։

Գործունեությունը 1950-ական թվականներից հետոԽմբագրել

 
Մադրիդում գտնվող Իսպանական ավետարանական եկեղեցու տաճար

20-րդ դարի երկրորդ կեսից Իսպանիայում գործունեություն սկսեցին մի շարք բողոքական նոր շարժումներ։ 1960 թվականից իր գործունեությունը սկսեց Նոր առաքելական եկեղեցին։ 1964 թվականի երկիր մուտք գոործեցին Քրիստոսի աշակերտները։ Փրկության բանակը իր գործունեությունն Իսպանիայում սկսեց 1971 թվականից[10]։ Մենոնիտները իրենց սպասավորությունը սկսեցին 1976թվականին[11] 1978 և 1981 թվականներից Իսպանիայում գործունեություն սկսեցին համապատսխանաբար Քրիստոնեական և միսիոներական դաշինքը և նազարեթցիները։ Հետագայում երկիր մուտք գործեցին նորանոր բողոքական շարժումներ։ Լե Կոսեկի սպասավորությամբ ու քարոզչությամբ, վերադարձավ Իսպանիա և տեղական , вернулась в Испанию и основала миссию среди местных կալեներում հիմնադրեց կրոնական առաքելություններ։ Հետագայում այդ առաքելությունը վերակառուցվեց և սկսեց կոչվել «Ֆիլադելֆիա» ավետարանական եկեղեցի, որը դարձավ երկրի խոշորագույն բողոքական եկեղեցին։ Այդ ժամանակ Իսպանիա ներթափանցեցին մի շարք միջազգային հիսունական եկեղեցիներ։ 1974 թվականի երկրում գործունեություն սկսեց իրականացնել Ավետարանի քառակողմ եկեղեցնի։ 1979 թվականին Իսպանիա մուտք գործեց Միացյալ հիսունական եկեղեցին։ 1981 թվականին երկրում իր գործունեությունը սկսեց Աստծո մարգարեության եկեղեցին։ Հիսունական սրբության եկեղեցին Իսպանիայում սկսեց գործել 1981 թվականին[12]։ Հիսունականները Իսպանիայում ունեցան թվաքանակի տպավորիչ աճ և 21-րդ դարի սկզբին ներկայացնում էին իսպանական բողոքականների կեսին[13]։ Նեոհիսունականներիեկեղեցու մուտքը միայն ամրապնդեց հիսունականության գերիշխանությունը ոլոորտում։ Նրանք հիմնականում եկան Լատինական Ամերիկայից։

1980-ական թվականներԽմբագրել

Ըստ որոշ տվյալների 1980-ական թվականներին Իսպանիայում բնակվում էէր մոտավորապես 110 հազար բողոքական[14]։ Բողոքական խոշորագույն ուղղություններից էր հիսունականները, որոնց թվաքանակը շուրջ 16 հազար էր[14]։ Բաբտիստները նույնպես ունեին շուրջ 16 հազար հետևորդ։ Պլիմուտյան եղբայրների հետևորդների թվաքանակը մոտավորապես 15 հազար էր, անգլիակններինը 12 հազար, ադվենտիստներինը՝ 7 հազար[15]։ Միջազգային իսպանական ավետարանական եկեղեցին ուներ շուրջ 10 հազար հավատացյալ[15]։ 1990 թվականին բողոքականների թվաքանակը հասավ 214 հազարի[14]։

Ժամանակակից իրավիճակԽմբագրել

 
Մադրիդում գտնվող բաբտիստական եկեղեցի

Ներկա դրությամբ Իսպանիայում ամենախոշոր բողոքական հարվանությունը ներկայացնում են հիսունականները, որոնց թվաքանակը հաշվվում է շուրջ 312 հազար հետևորդ[2]։ «Ֆիլադելֆիա» ավետարանական եկեղեցին, որը սպասավորություն է իրականացնում գերազանցապես գնչուների շրջանում, ունի 725 համայնք, որոնց հետևորդների թվաքանակը շուրջ 204 հազար է[2]։ 2010 թվականի դրությամբ Իսպանական Աստծո ասամբլեան միավորում է 220 համայնք և 25 հազար այցելու[2]։ 2000 թվականին Իսպանիայի հիսունական եկեղեցու թվաքանակը 4 հազար էր։ «Բաց Աստվածաշնչի» եկեղեցին ուներ 2,5 հազար հավատացյալ։ Համապատասխանաբար Առաքելական հիսունականների եկեղեցու ֆեդերացիան ուներ 1,7 հազար, Իսպանիայի հիսունականների ասամբլեան՝ 1,3 հազար հետևորդ[16]։ Իսպանիայում գործունեություն են իրականացնում նաև մի շարք միջազգային հիսունական եկեղեցիներ, ինչպիսիք են Աստծո եկեղեցին, Աստծո մարգարեության եկեղեցին, Չորսկողմանի հիսունականների եկեղեցին, Միացյալ հիսունական եկեղեցին և այլն։ Նիգերիական Աստծո փրկության քրիստոնեական եկեղեցին երկրում բացել է 23 համայնք։ Որոշակի հաջողություններ են գրանցում լատինաամերիկյան հիսունական եկեղեցիները, ինչպիսիք են Աստծո հիսունական եկեղեցին, որն ունի 3 հազար հետևորդ[9] և կուբայական ««Քրիստոսի խաչի մարտիկներ» միջազգային ավետարանական եկեղեցին։ Իսպանիայի ուկրաինական համայնքում գործում է Ուկրաինայի քրիստոնեաների ավետարանական հավատքի եկեղեցին ունի 7 ծուխ[17]։ 1991 թվականից Իսպանիայում ակտիվորեն գոործում է նաև նեոհիսունական «Աստծո թագավորություն» բրազիլիական եկեղեցին։

Անգլիակնները նշանակալի կերպով թվային առումով աճեցին շնորհիվ բրիտանական կղզիներից բնակչության ներհոսքի։ Ներկա դրությամբ Իսպանիայում հաշվվում է այս հարանվանության 76 հազար հավատացյալ[2]։ Այդ թվի մեջ ներառված են նաև Իսպանական ռեֆորմիստական ավետարանական եկեղեցու հետևորդները։

Պլիմուտյան եղբայրներն Իսպանիայում ներկայացված են երկու կազմակերպություններով՝ «քրիստոնեական եղբայրներ», որն ունի 19,6 հազար հետևորդ և 180 համայնք և «եղբայրների ասամբլեա», որն ունի 18,7 հազար հետևորդ և 145 համայնք[2]։

 
Ռուբիի ավետարանական եկեղեցին

]]

Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու տվյալներով այն ունի 104 համայնք և 14,6 հազար հետևորդ[18]։ Բաբտիստական Իսպանիայի ավետարանական միությունը միավորում էէ 150 եկեղեցի և 11,3 հազար մարդ[19]։

Միջազգային իսպանական ավետարանական եկեղեցու հետևորդներ են հանդիսանում շուրջ 10 հազար հավատացյալներ՝ շուրջ 52 ծուխ[20]։ Երկրում նաև գործում է մի շարք ոչ մեծ պրեսբիտերական կազմակերպություններ։ Այն իրենից ներկայացնում է Իսպանիայի ռեֆորմիստական եկեղեցի, որը երկրում գործունեություն է իրականացնում 1970-ական թվականներից սկսած։ Ունի 3 համայնք[21]։

Այլ խմբերի շարքում հարկ է նշել Քրիստոսի աշակերտներին (2,5 հազար հետևորդ), Քրիստոնեական և միսիոներական դաշինքին (1,5 հազար հետևորդ), Նոր առաքելական եկեղեցուն, նազարեթականներին, Փրկության բանակին, մենոնիտներին։ Իսպանիայում առկա է նաև քվակերների շատ փոքր համայնք։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Christian Population as Percentages of Total Population by Country» (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ January 2011։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին։ Վերցված է 2014-03-15 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Jason Mandryk Spain // Operation World: The Definitive Prayer Guide to Every Nation. — InterVarsity Press, 2010. — P. 764—769. — 978 p. — (Operation World Set). — ISBN 0-8308-5724-9
  3. Bureau of Democracy, Human Rights, and Labor։ «Report on International Religious Freedom. Spain»։ 2014 Report on International Religious Freedom (անգլերեն)։ U.S. State Department։ Վերցված է 2016-02-27 
  4. «Protestants call for 'equal treatment'» (անգլերեն)։ WorldWide Religious News։ 2007-12-10։ Վերցված է 2016-02-28 
  5. «Datos Estadísticos»։ Federación de Entidades Religiosas Evangélicas de España։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-01-ին։ Վերցված է 2016-02-28 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Sitio web oficial de la Iglesia Española Reformada Episcopal
  7. William H. Brackney Portugal // The A to Z of the Baptists. — Scarecrow Press, 2009. — P. 537—538. — 712 p. — ISBN 0810870711
  8. Gary Land Spain // Historical Dictionary of Seventh-Day Adventists. — Lanham, Maryland: Scarecrow Press, 2005. — P. 283. — 419 p. — ISBN 0810853450
  9. 9,0 9,1 D. D. Bundy Spain // New International Dictionary of Pentecostal and Charismatic Movements, The / Stanley M. Burgess, Eduard M. Van Der Maas. — Grand Rapids, Michigan: Zondervan; Exp Rev edition, 2002. — С. 247. — 1328 с. — ISBN 0310224810
  10. Julia K. Mansilla Spain Command // Historical dictionary of the Salvation Army. — Lanham, Maryland: Scarecrow Press, Incorporated, 2006. — P. 551—553. — 798 p. — ISBN 0-8108-5344-2
  11. Zorilla, Hugo (May 2014)։ «Spain» (անգլերեն)։ Global Anabaptist Mennonite Encyclopedia Online։ Վերցված է 2016-02-28 
  12. Clifton L. Holland (2003-06-09)։ «A Chronology of Protestant Beginnings: Spain» (անգլերեն)։ Latin American Socio-Religious Studies Program / Programa Latinoamericano de Estudios Sociorreligiosos (PROLADES)։ Վերցված է 2016-03-05 
  13. Melton J. G. Spain // Encyclopedia of Protestantism. — New York, NY: Facts On File, Inc., 2005. — P. 513—514. — 657 p. — ISBN 0816069832
  14. 14,0 14,1 14,2 «Growth of Spanish Protestants» (անգլերեն)։ Latin American Socio-Religious Studies Program / Programa Latinoamericano de Estudios Sociorreligiosos (PROLADES)։ Վերցված է 2016-02-28 
  15. 15,0 15,1 Религия в современном мире. Испания // Настольная книга атеиста / С. Д. Сказкин. — 9-е. — М.: Издательство политической литературы, 1987. — С. 64. — 431 с. — 300 000 экз.
  16. Patrick Johnstone, Jason Mandryk Spain // Operation World 2001. — London: Paternoster Publishing, 2001. — 798 p. — (Operation World Series). — ISBN 1-8507-8357-8
  17. «У Барселоні відкрито нову місіонерську церкву ХВЄ» (ուկրաիներեն)։ Церква християн віри євангельської України։ Վերցված է 2016-03-07 
  18. «Spain» (անգլերեն)։ Adventist Atlas։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին։ Վերցված է 2016-02-28 
  19. «Statistics» (անգլերեն)։ Baptist World Alliance։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2016-02-27 
  20. «Iglesia Evangélica Espanola» (գերմաներեն)։ reformiert online։ 2006։ Վերցված է 2016-02-28 
  21. Robert Benedetto, Donald K. McKim Spain // Historical Dictionary of the Reformed Churches. — Lanham, Maryland: Scarecrow Press, 2009. — P. 460—461. — 790 p. — ISBN 0810870231


Արտաքին հղումներԽմբագրել