Բողկ վայրի
Բողկ վայրի
Բողկ վայրի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Brassiceae
Ցեղ Բողկ (Raphanus)
Տեսակ Բողկ վայրի (R. raphanistrum)
Միջազգային անվանում
Raphanus raphanistrum

Բողկ վայրի (լատին․՝ Raphanus raphanistrum), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Բարակ արմատով և փետրաձև բաժանված տերևներով, 25-50 սմ բարձրությամբ միամյա մեղրատու խոտաբույս է։ Ցողունի հիմքային մասն ու ստորին տերևները ծածկված են կոշտ մազիկներով։ Քնարաձև տերևները բաժանված են անհամաչափ երկարավուն-ձվաձև ատամնաեզր մասերի, գագաթնային հատվածը ավելի խոշոր է։ Երբեմն սպիտակ, դեղին կամ մանուշակագույն ջղերով պսակաթերթիկները բաց դեղին են։ Բաժակը կրկնակի կարճ է պսակից։ Սուր բզաձև կտուցով պտուղները երկար և ամուր հատվածավոր պատիճներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ցանքսերում, անմշակ տարածքներում և աղբավայրերում։ Տարածված է Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են ամբողջ բույսը, որի վերգետնյա մասը պարունակում է ֆլավոնոիդներ (կվերցետին, կեմպֆերոլ և այլն), թիոգլիկոզիդներ, ռաֆանին գլիկոզիդ և այլն։ Սերմերը կիրառում են ռևմատիզմի, իշիասի, որոշ ուռուցքների բուժման նպատակով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բողկ վայրի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բողկ վայրի» հոդվածին։