Բողազքյոյի արխիվ, Խեթական պետության մայրաքաղաք Հատտուսայի տարածքում (այժմ Բողազքյոյ վայրը Թուրքիայում) գտած տեքստերի հավաքածու։ Պեղումների ժամանակ հնագետները գտել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին վերաբերվող կավե տախտակների վրա կատարած ավելի քան 14 հազար սեպագիր արձանագրություն։ Այս արխիվը հնագույն պետական (թագավորական) արխիվներից է և հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել Խեթական թագավորության և նրա բնակչության մասին։

Բողազքյոյի արխիվը բացահայտվել է 1906 թվականին, երբ Գերմանական արևելյան հասարակությունը Հուգո Վինկլերի գլխավորությամբ հատուկ հնագիտական գիտարշավ է Բողազքյոյ ուղարկել[1]։ Պեղումների մասին նախնական տվյալները Վինկլերը հրապարակել է 1907 թվականին։ Մինչև այդ խեթագիտության տեսանկյունից ամենանշանակալին էր Ամարնա արխիվը, որի սեպագիր արձանագրությունների մեջ հայտնաբերվել է խաթի թագավորների նամակագրությունը[1]։

Լեզուներ խմբագրել

Հատտուսայի սեպագիր արձանագրությունները կազմված են հետևյալ ութ լեզուներով.

  1. խեթերեն, գրված է արխիվի մեծամասնությունը,
  2. աքքադերեն, Բաբելոնի և Ասորեստանի սեմական լեզուն (խեթերը այն բաբելոներեն էին անվանում),
  3. լուվիերեն, խեթերենի բարեկամն է,
  4. պալայերեն, հնդեվրոպական լեզու է, որի մասին շատ քիչ է հայտնի, քանի որ այն արձանագրված է միայն մեկ աստվածության՝ Ցիպարվայի պաշտամունքի մեջ,
  5. խաթիերեն, այդ լեզվով տեքստերը նախադրվում էին hattili բառով,
  6. խուռիերեն, «Գիլգամեշ» շումերական էպոսի թարգմանության մասերը և այլն,
  7. արիական միտանիերեն, առանձին գլոսսաներ տեքստերում,
  8. լուվիերեն մեհենագրական («մեհենագրական խեթերեն» կամ «թաբալերեն»)։

Բովանդակություն խմբագրել

Բողազքյոյի արխիվը հրապարակվում է սկսած 1965 թվականից Studien zu den Bogazkoy-Texten ակադեմիական նախագծի շրջանակներում։ Այն բովանդակում է թագավորական տարեգրություններ, հրամաններ, պայմանագրեր, թագավորների ցանկեր, դիվանագիտական նամակագրություն, ընծայագրեր, օրենսգրքեր, դատական արձանագրություններ, դիցաբանական և կրոնական տեքստեր, աստղագուշակական նախագուշակումներ, շումերա-աքքադա-խեթերեն բառարաններ, աշխատություններ ձիաբուծության մասին և այլն։

Վերծանված տեքստերը հիմնականում վերաբերվում են նոր խեթական ժամանակաշրջանին (մ.թ.ա. 14-13-րդ դարեր), սակայն երբեմն ավելի հին տարբերակներ են հանդիպվում (մ.թ.ա. 17-16-րդ դարեր)։

Նշանակություն խմբագրել

Բողազքյոյի արխիվի բացահայտումը հայտնաբերված սեպագիր արձանագրությունների այն ժամանակ դեռ անհայտ լեզվի վերծանման համակարգված աշխատանքի սկիզբ է դրել, որը հաջողությամբ ավարտվել է 1915 թվականին Բեդրժիխ Գրոզնիի բացահայտումով, ով ապացուցել է հետագայոսմ խեթերեն կոչված այդ լեզվի հնդեվրոպական բնույթը[1]։

Այս արխիվը լայնածավալ խուռիական գրականության, ինչպես նաև խեթերեի և խուռիների շփման պատմության հետազոտման հիմնական աղբյուրն է հանդիսացել[2]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Laroche Е., La bibliothèque de Hattuša, «Archiv Orientálni», Prague, 1949, v. 17, № 2, p. 7—23.
  • Otten Н., Bibliotheken im Alten Orient, «Das Altertum», 1955, Bd 1.

Ծանոթագրություններ խմբագրել