Բոխնի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոխնի (այլ կիրառումներ)
Բոխնի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ցեղ | Բոխնի (Angelica) L., 1753 |
Բոխնի (լատին․՝ Angelica), հրեշտակաբույս, պկվախոտ, անգեղիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 80), Հայաստանում 1 տեսակ՝ բոխնի Տատյանայի (A. tatianae)։
Նկարագրություն
խմբագրելՑողունը սնամեջ է, հաստ, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 4մ, ստորին տերևները կոթունավոր են՝ կրկնակի-եռակի փետրաձև կտըրտված, վերինները՝ փոքր, լայն տերևապատյանով։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկը՝ սպիտակ, հազվադեպ՝ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսիև։ Պտուղը ձվաձև է։ Դեղաբույս է. պտուղներն ու արմատները պարունակում են կումարիններ։
Տարածումը Հայաստանում
խմբագրելՏարածված է Արագածոտնի, Տավուշի, Լոռու մարզերում։ Աճում է ենթալպյան գոտում, անտառների բացատներում և մարգագետիններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոխնի» հոդվածին։ |