Բոլս Պիրամիդ

Հրաբխային ժայռ

Բոլս Պիրամիդ (անգլ.՝ Ball's Pyramid), անմարդաբնակ հրաբխային կղզի Թասմանյան ծովում` Լորդ Հաու կղզուց մոտավորապես 20 կիլոմետր հեռու` դեպի հարավ-արևելք։ Այդ կղզու հետ միասին հայտնաբերվել է 1788 թվականին։ Արտաքնապես կղզին հիշեցնում է առագաստ կամ բուրգ։ Բոլս Պիրամիդը հանդիսանում է ամենաբարձր հրաբխային ժայռն աշխարհում[2][3]։

Բոլս Պիրամիդ
Տեսակկղզի և Վահանային հրաբուխ
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՆոր Հարավային Ուելս
Երկարություն1,1 կմ
ԲԾՄ572 մետր[1]
Մակերես0,2 կմ²
Մասն էԼորդ Հաու կղզու խումբ
Ջրլիցի ափինԹասմանյան ծով
Հայտնաբերում1788
ՀայտնաբերողHenry Lidgbird Ball?
Անվանված էHenry Lidgbird Ball?
Քարտեզ
Քարտեզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 186
ռուս..անգլ..ֆր.

Աշխարհագրություն խմբագրել

Աշխարհագրական առումով կղզին պատկանում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգին և 2000 թվականի հունիսի 21-ից հանդիսանում է Լորդ Հաու կղզու Ծովային պարկի մի մաս։ Բարձրությունը ծովի մակարդակից հասնում է 562 մետր` հիմքի ամենամեծ լայնությամբ մոտ 200 մետր է։ Կղզու մոտ կան մի քանի փոքր ժայռոտ կղզիներ։

Պատմություն խմբագրել

Մարդու առաջին գրանցված էջքը Բոլսում տեղի է ունեցել 1882 թվականին՝ կղզու հայտնաբերումից գրեթե մեկ դար անց։ Լեռան գագաթն առաջին անգամ բարձրանալը գրանցվել է 1965 թվականին[3], որից հետո համարյա 20 տարիների ընթացքում տեղի ունեցան ևս մի քանի անհաջող փորձեր։ Սակայն 1982 թվականից արգելվեցին բարձրանալը, իսկ 1986 թվականից` նաև մուտքը կղզի։ 1990-ականներից այցելությունները խստորեն սահմանափակվեցին, այնուամենայնիվ որոշ մարդիկ բարձրացան։

1972 թվականի նշվում էր, որ կղզում հայտնաբերվել է մողեսների Liolopisma lichengigera[4] տեղական տեսակը։ 2000 թվականին կղզում գտնվել է անհետացած համարվող Dryococelus australis միջատը։

Վարչական բաժանում խմբագրել

Վարչական առումով կղզին կառավարվում է Լորդ Հաու կղզու տեղական իշխանությունների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.peakbagger.com/peak.aspx?pid=11769
  2. lordhoweisland.info Արխիվացված 2014-09-12 Wayback Machine «Balls Pyramid rises 550 metres sheer from the sea, forming the world’s tallest sea stack.»
  3. 3,0 3,1 South Pacific handbook By David Stanley, 1982 ISBN 0-9603322-3-5. «Ball’s Pyramid, the highest rock pyramid in the world»
  4. Ахметьев, 1972, էջ 39

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլս Պիրամիդ» հոդվածին։