Յանգ Սզի (պարզեցված չինարենով՝ 杨斯, ավանդական չինարենով՝ 楊斯, փինյին՝ Yáng Sī, անգլ.՝ Yang Sze, հուլիսի 3, 1946(1946-07-03), Meixian District, Guangdong, Չինաստանի Հանրապետություն), առավել հայտնի որպես Բոլո Յանգ, չինացի նախկին բոդիբիլդեր և մարտարվեստային ֆիլմերի կինոդերասան։ Մեծ մասամբ խաղալով բացասական դերեր՝ Բոլո Յանգը համեմատաբար նշմարելի դերեր է ստացել «Վիշապի մուտքը» (Բրյուս Լիի հետ) և «Արյունալի սպորտը» (Վան Դամի հետ) ֆիլմերում։

Բոլո Յանգ
Հասակը168 սմ
Ծնվել էհուլիսի 3, 1946 (77 տարեկան)
ԾննդավայրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուանչժոու, ՉԺՀ
Քաղաքացիություն Չինաստան
Ազգություն{{{2}}} Չինաստան
ՄասնագիտությունԴերասան,
Մարտարվեստի վարպետ,
նախկին բոդիբիլդեր
Ակտիվ շրջան1970–2007
ԺանրերՄարտական
Ընտրանի"Արյունալի սպորտ"
Երեխա(ներ)3 երեխա
IMDbID 0001866

Կենսագրություն խմբագրել

Բոլոն սկսում է զբաղվել մարտարվեստով 10 տարեկան հասակում՝ սովորելով միանգամից մի քանի Քունգ ֆու մասնագետների մոտ։ Տարիների ընթացքում նրա մոտ առաջանում է հետաքրքրություն դեպի բոդիբիլդինգը, ինչով զբաղվելուց հետո նա ճանաչվում է «Միստր Հոնգկոնգ»՝ բոդիբլիդինգի չեմպիոն։ Նա կարողանում է պահել է այդ տիտղոսը 10 տարի շարունակ։ Չափազանց պինդ և ուժեղ ֆիզիկական կառուցվածքի համար նրան հոնկոնգյան Shaw Brothers Studio կինոընկերությունը հրավիրում է խաղալու զանազան ֆիլմերում, որոնց մեջ Բոլոն մարմնավորում էր միմիայն բացասական կերպարների։ 1971 թվականին Բոլոն լքում է ստուդիան։

«Ուինսթոն» ծխախոտների գովազդային հոլովակի նկարահանման ժամանակ Բոլոն ծանոթանում է մարտարվեստային հանճար Բրյուս Լիի հետ։ Ծանոթությունը վերածվում է ջերմ ընկերության։ Լին Բոլոյին հրավիրում է խաղալու «Վիշապի մուտքը» ֆիլմում, որը առաջին չինաստանյան ֆիլմն էր՝ ֆինանսավորված Հոլիվուդի կողմից։ Դերասաններն իրոք մոտ ընկերներ են դառնում և ֆիլմի նկարահանման ժամանակ միասին տքնաջան աշխատում են իրենց մարտարվեստային տեխնիկայի վրա։ Լիի մահվանից շատ տարիներ անց Բոլոն հարցազրույցներից մեկի ժամանակ նշում է. «Երբեք չի ծնվի երկրորդ Բրյուս Լի, իսկ ես ինձ արտոնյալ եմ զգում, քանի որ արժանացել եմ նրա ընկերը կոչվելու պատվին»։

1970-ականների և 1980-ականների ընթացքում Բոլո Յանգը հանդես է գալիս բազմաթիվ Քունգ ֆու ֆիլմերում, սակայն միայն «Արյունալի սպորտն» է նրան հայտնի դարձնում աշխարհով մեկ։ Ֆիլմում նա խաղում է Ժան-Կլոդ Վան Դամի հետ, ում հետ շարունակվում է համագործակցությունը «Կրկնակի հարված» (1991) ֆիլմում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Ֆիլմը Դերը
2007 Բլիժնիյ բոյ. վերջին կռվողը Էրիկի մարզիչ
1997 Վագրի ճանկեր 2 Չոնգ
1996 Լեգենդերի բռունցքները 2՝ երկաթե թիկնապահերը Մոնղոլ մարտիկ
1995 Շութվայթերը 2 Շինգո
1994 Անվախ վագրը Լեռնային վարպետ
1993 Թի Սի 2000 Վարպետ Սումայ
1992 Հրաշալի զույգը Բոլո
1992 Վիշապի ճանկեր Չոնգ
1992 Երկաթե սիրտը Այս
1992 Շութվայթերը. մահացու կռիվ Շինգո
1992 Մեգաուժը բարձրալեռներից Վու Թանգի սուսերամարտիկը
1991 Կրկնակի հարված Մուն
1991 Կրակաշունչը (որպես Բոլո Յանգ) Որոտ
1989 Արյունալի կռիվ Չանգ Լի՝ վիետնամցի կոբրա
1988 Արյունալի սպորտ Չոնգ Լի
1988 Մեկ ամուսինը չափազանց շատ է Դանգ Քեն
1987 Մարդասպանի նոկտյուրն
1987 Էռռը մարդ արարած է
1987 Շանհայ էքսպրես (կամեո)
1986 Զայրույթի ժառանգությունը Գող
1986 Ամենահաջողակ աստղերը Ֆիլմի պատրոն
1994 Յոթ հրեշտակ Բարի հաճախորդ
1985 Բրյուս Լիի վիշապները հակահարձակման են անցնում
1985 Հաղթողներ և փայլողներ 2 Միլիոնատեր Չան
1985 Բանվոր դասակարգ Հսկա Քիքբռնցքամարտիկ
1985 Հաջողակ ադամանդը
1985 Վիշապի ճամպան 2 (որպես Սզե Յանգ)
1984 Լուռ ռոմանս
1983 Պարզապես հաճույքի համար
1983 Մո Միստր Բու Մո՝ թայ բռնցքամարտիկը
1982 Սուպերբանդան Բինգ Քինգ
1982 Նինջան պատասխան հարված է տալիս (այլ կերպ՝ Բրյուս Լին կռվում է/պատասխան հարված է տալիս կամ Վիշապի աչք)
1981 Ճիշտ լուծման համար
1981 Սառնարյուն մարդասպանը
1980 Մահվան խաղի մուտքը
1980 36 մահացու ոճ Չունգի եղբայր
1980 (Բրյուս) Քունգ ֆուի արքան (այլ կերպ՝ Վիշապներ վրեժը)
1980 Անվախ բորենին 3 (որպես Յանգ Սզե) (այլ կերպ՝ Անվախ վարպետը)
1980 Վագրի մարտահրավերը (որպես Յանգ Սզե)
1980 Անպարտելին (այլ կերպ՝ Կռվող Վիշապը)
1980 Բրյուս Լիի գանձը
1979 Սուպերհերոս Բրյուսը (որպես Յանգ Սզե) Պիտեր Սզե՝ ցլասպան
1979 Անողորմ վրեժ
1979 Վիշապը, հերոսը
1979 Երեք Վիշապների մուտքը (այլ կերպ Երեք վրիժառուները) Բոլո
1979 Բռունցքներ, աքացիներ և չարիք Վարպետ Լունգ
1979 Օձի մահացու գործունեությունը Հսկա
1979 Քունգ ֆուն գրելով (որպես Յանգ Սզե) Ահ Յեն
1978 Բրյուս Լին Նոր Գվինեայում
1978 Ամստերդամյան կապերը (որպես Յանգ Սզե) Մեծ Լուի
1978 Բրյուս Լիի մեծն վրեժը
1978 Սև գոտի Ջոնս 2 (այլ կերպ դաջվածքային կապերը) Տան Յու Լուի պաշտպան
1978 Բրյուս Լիի իմիջը Կիմուրա
1977 10 հրաշալի մարդասպանները (որպես Յանգ Սզու) Լին Չու
1977 Անասնային Բոլոն Բոլո
1977 Բրյուս Լիի կլոնները Մարտարվեստի մարզիչ
1977 Բրյուսն ու շաոլինյան Քունգ ֆուն Լամ Չի Չու
1977 Չիբայի հոգին (որպես Յանգ Սզե) Նեպալ
1976 Թագուհու փրկագին Բաբան
1975 Հոնգ Կոնգի սուպերմենը
1975 Վիշապի յոթ հարված 2
1975 Քունգ ֆու ջարդ (որպես Յանգ Սզե)
1975 Ջի Մեն 75 (հեռուստասերիալ)
1975 Նա միանգամից շատերի էր սիրում (որպես Բոլո Յանգ Տզե)
1975 Կռվող վիշապը (հեռուստասերիալ) Կարմիր վագր
1974 Սուպեր Քունգ ֆու տղան (որպես Յանգ Սզե) Վագր
1973 Չինացի Հերկուլես Չինացի Հերկուլես
1973 Որոտահարված
1973 Քունգ Ֆուի հերոսը (որպես Յանգ Սզե)
1973 Վիշապի մուտքը Բոլո
1973 Ազատության տված հարվածը (որպես Յանգ Սզե) Չիյանգ Տայ
1973 Մեծագույն Թայ բռնցքամարտը
1973 Վիշապը
1973 Նինջասպանը (որպես Յանգ Սզե) Միստր Յանգ
1972 Երկաթի մարդը Ջի Զի Ֆու
1972 Սրավորների եռապատումը
1972 Երիտասարդները
1972 Քինգ բռնցքամարտիկ Պա Տու Էր, մոնղոլ մարտիկ
1972 14 ամազոնները Արևմտյան Զիայի ըմբշամարտիկ
1972 Զայրացած հյուրը Սզե Յանգ
1971 Փրկությունը Առաջնորդ Չա Տե
1971 Պրոֆեսիոնալ լեդին Ճաղատ մարդասպանը
1971 Մահվան երդումը Սպա Շի
1971 Մահացու զույգը Ջինի գետավիշապը
1970 Հերոսները Գեներալ Մենգ Չյի
1970 Թափառող սրավորը Դու Կուո Լունգ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլո Յանգ» հոդվածին։