Բոլոր երթերի մայրը

«Բոլոր երթերի մայրը»[7][8][9] (իսպ.՝ La madre de todas las marchas), ինչպես նաև «Բոլոր բողոքների մայրը»[10], նախագահ Նիկոլաս Մադուրոյի և սոցիալիստների կառավարության դեմ կազմակերպված հակակառավարական զանգվածային ցույցերի շարք, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի ապրիլի 19-ին Վենեսուելայի տարբեր քաղաքներում։

Բոլոր երթերի մայրը
Մաս Վենեսուելայի սահմանադրական ճգնաժամի
Mother of All Marches - Caracas.jpg
Բողոքի ակցիա Ֆրանսիսկո Ֆախարդո մայրուղում
Ամսաթիվապրիլի 19, 2017
ՎայրԿարակաս, Վենեսուելա
ՊատճառՎենեսուելայում սահմանադրական ճգնաժամ
Նպատակխորհրդարանի լիազորությունների վերականգնում, նախագահական ընտրությունների պաշտոնական ժամանակացույցի ստեղծում
Հակամարտող կողմեր
  • Կառավարության կողմնակիցներ
    • Մեծ հայրենասիրական բևեռ
    • Կոլեկտիվներ
  • Ղեկավարներ
    • Ժողովրդական կամք
      • Լեոպոլդո Լոպես
      • Դավիդ Սմոլանսկի


    • Հանուն արդարության
      • Էնրիկե Ռադոնսկի

    • Այլք
      • Լիլիան Տինտորի
    Թվաքանակ
    • Մինչև 6 000 000 մարդ[1]
      • 2 500 000 մարդ[2][3] (Կարակաս)
    • Մի քանի հազար[4]
    Կորուստներ
    • 2 սպանված
    • 62 վիրավոր[5]
    • 521 ձերբակալված[6]
    1 սպանված

    Բողոքն սկսելու պատճառ է դարձել Վենեսուելայի արդարադատության գերագույն դատարանի՝ 2017 թվականի մարտի 29-ի որոշումը Վենեսուելայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) լուծարման մասին։ Որոշումը նախագահ Մադուրոյին թույլ էր տալիս փաստացի շրջանցել գործող Սահմանադրությունը, ինչը հասարակության առաջավոր շրջանների ներկայացուցիչների կողմից գնահատվել է որպես պետական հեղաշրջում։ 2017 թվականի ապրիլի 1-ից հետո շատ չանցած խորհրդարանը լուծարելու որոշումը վերացվել է, բայց բողոքի ակցիաները տեղի են ունեցել։

    Ապրիլի 19-ին ամբողջ երկրում բողոքի ակցիայի է դուրս եկել մինչև 6 միլիոն մարդ, իսկ մայրաքաղաքում՝ մինչև 2,5 միլին մարդ։ Բախումների արդյունքում մահացել է 3 մարդ, որոնցից մեկը զինծառայող[11]։ Ցուցարարների ընդհանուր թիվը մոտավորապես վեց միլիոն է եղել[1], ինչը վենեսուելական ժողովրդավարական ընդդիմության ամենամեծ գործողությունն էր 2014 թվականին հակակառավարական ելույթները սկսելու պահից։

    ՆախապատմությունԽմբագրել

    Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելան նոր նախագահի՝ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության պատճառով բախվել էր սոցիալ-տնտեսական ճգնաժամի[12][13][14][15]։ Վենեսուելայում ցույցերն սկսվել են 2014 թվականի փետրվարին, երբ հարյուրհազարավոր վենեսուելացիներ փողոց են դուրս եկել բարձր մակարդակի հանցագործությունների, գնաճի և առաջին անհրաժեշտության իրերի դեֆիցիտի պատճառով[16][17][18][19][20]։ Բողոքի ցույցերը շարունակվել են մի քանի տարի, դրանց ինտենսիվությունը կախված էր երկրում ճգնաժամի մակարդակից և ցույցերը ճնշելու սպառնալիքներից[21][22][23][24]։

    Արդարադատության գերագույն դատարանի որոշման դեմ բողոքող ուսանողներ, 2017 թվականի մարտի 31

    2017 թվականի սկզբին Վենեսուելայի Գերագույն դատարանը փորձում էր հսկողություն սահմանել Ազգային ժողովի վրա, որը ղեկավարում էր ընդդիմությունը՝ հանելով պատգամավորների անձեռնմխելիությունը։ Այդ որոշումը մի քանի օր անց չեղյալ է հայտարարվել, սակայն, այնուամենայնիվ, առաջացրել է բողոքի մի շարք ակցիաներ[25][26][27][28]։ Բողոքի ակցիաները վերաճել են զանգվածային հակակառավարական ցույցերի, որոնք ստացել են «Բոլոր երթերի մայրը» անվանումը։ 2017 թվականի ապրիլի 14-ին ընդդիմությունը հայտարարել է «բոլոր նահանգներում հսկայական երթի» մասին, երթը տեղի է ունեցել ապրիլի 19-ին[29][30]։

    Ակցիայի նախօրյակին Մադուրոն հայտարարել է երկրում 2000-ից ավելի հսկիչ-անցակետերի ստեղծման մասին[31], հրամայել ընդլայնել Վենեսուելայի ազգային ոստիկանությունը՝ այնտեղ ընդունելով 500 հազար մարդու՝ օրինապահ ռեժիմով։ Նա հայտարարել է, որ յուրաքանչյուր ոստիկան պետք է զինված լինի հրացանով՝ պետական հեղաշրջման փորձերը կանխելու համար, ինչպես եղել է 2002 թվականին[32]։ Բարձրաստիճան պաշտոնյա, իշխանության օրինապահ Դիոսդադո Կաբելոն խոստացել էր ձևավորել վաթսունհազարանոց մոտորավորված «կոլեկտիվներ»՝ ընդդիմությանը զսպելու համար՝ վերջիններիս գործողությունն անվանելով «ահաբեկչություն»[33]։

    Բողոքի ցույցերԽմբագրել

     
    Ֆրանսիայի հրապարակ, ապրիլի 19-ի երթի կենտրոնական կետերից մեկը

    Ապրիլի 19-ի առավոտյան ամբողջ երկրում սկսվել են ցույցեր։ Կարակասում բողոքարարները 26 տարբեր երթուղիներով շարժվել են մարդու իրավունքների պաշտպան Տարեկ Սաաբի գրասենյակի ուղղությամբ[34]։ Ազգային գվարդիան արգելափակել է նրանց ճանապարհները, օգտագործել արցունքաբեր գազ և կրակել ռետինե փամփուշտներ, չնայած այդ ամենին՝ երթը շարունակվել է[34][35]։

     
    Գուեր գետ, որտեղ ցուցարարները թաքնվել են արցունքաբեր գազից

    Մոտավորապես առավոտյան 12:30-ին ցուցարարները և իշխանամետ վենեսուելացիները զբաղեցրել են Կարակասի պողոտաները[34]։ Ժամը 12:45-ից կարճ ժամանակ անց ցուցարարներն սկսել են հեռանալ Ֆրանսիսկո Ֆախարդո մայրուղուց՝ 1 ժամ դիմանալով արցունքաբար գազին, շատերն սկսել են ցատկել Գուեր գետը, որն օգտագործվում էր կեղտաջրերի համար, որպեսզի փախչեն գազից[36][37]։ Ժամը 14:10-ին 17-ամյա տղան վիրավորվել է գլխից և մահացել[11][34]։ Մոտավորապես 16:35-ին «կոլեկտիվի» իշխանամետ անդամը կրակել է 23-ամյա ցուցարար Պաոլա Ռամիրեսի վրա[11][34]։

    Քիչ անց Կարակասի հարավում սպանվել է ազգային գվարդիայի անդամը՝ 1 տարվա բողոքի ընթացքում սպանված իշխանության առաջին ներկայացուցիչը։ Այդ ժամանակ ցուցարար զոհերի թիվը հասել է ութի[38]։ Երեկոյան ժամը 9-ին քրեական համաժողովը հայտարարել է երթի ձերբակալվածների թիվը, նրանք 521-ն էին, իսկ 2017 թվականի ապրիլի 19-ին ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1000 մարդ[39]։

    ՀետևանքներԽմբագրել

    Ցույցից հետո նախագահ Մադուրոն Թվիթթերում նյութ է տեղադրել, որտեղ իշխանամետ լրագրողը կատակում է ցուցարարի մասին, որն ստիպված է եղել արցունքաբեր գազից թաքնվել կոյուղում[40]։

    Հաջորդ օրը՝ ապրիլի 20-ին, մարդկանց կոչ են արել մասնակցել բողոքի նոր ակցիայի, փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ։ Սակայն ապրիլի 21-ի առաջին ժամերն սկսվել են անկարգություններ, կողոպուտներ և բախումներ իշխանությունների հետ Կարակասի տարբեր շրջաններում։ Բողոքարարների դեմ կիրառվել է նաև արցունքաբեր գազ, դա հանգեցրել է ծննդատան տարհանմանը։ Գիշերը մահացել է 12 հոգի[41]։

    Ապրիլի 19-ի երթի ժամանակ սպանված Պաոլա Ռամիրեսի հուղարկավորության օրը նրա ծնողները տարվել են Գիտական, քրեական և քննչական գործողությունների ծառայությունների բաժանմունքում հարցաքննվելու, նրանց այն մեկնաբանությունից հետո, որ նա իրենց զանգահարել է մահից մի քանի րոպե առաջ՝ իրենց հաղոդելով, որ «կոլեկտիվի» անդամները իրեն հետապնդում են։ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը ասել է, որ Պաոլային սպանել է ոչ թե «կոլեկտիվի» անդամը, այլ ընդդիմադիր կուսակցության անդամը[42]։

    «Կին-տանկ»Խմբագրել

     
    Տարեց կինը VN-4 տանկին թույլ չի տալիս անցնել

    VN-4 մարտական մեքենան արգելափակած տարեց կնոջ նկարը համեմատել են անհայտ խռովարարի լուսանկարի հետ, որը միայնակ փակել է տանկերի շարասյունը 1989 թվականի հունիսին Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած խռովությունների ժամանակ, և նա դարձել է բողոքի խորհրդանիշը։ Կինը տեսել է, թե ինչպես է գնում մարտական մեքենաների շարասյունը, և կանգնել է նրանց առաջ՝ կանխելով առաջընթացը։ Չնայած ազգային գվարդիականները նրա կողմն են նետել արցունքաբեր գազի տարրաներ և նրան հրել տրանսպորտային միջոցներով, նա շարունակել է կանգնած մնալ։ Ավելի ուժ նա ձերբակալվել է[8][43][44]։

    ՀակազդումներԽմբագրել

    •   Եվրոպական Միություն – Եվրամիությունը դատապարտել է երթերին տեղի ունեցած բռնությունները և բոլոր վենեսուելացիներին կոչ արել միավորվել խնդիրների լուծման դեմոկրատական և սահմանադրական ճանապարհներ գտնելու համար[45]։
    •   Կոլումբիա – Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը սոցիալական կայքերում կիսվել է մեկնաբանություններով. «Ես Չավեսին զգուշացրել եմ, որ բոլիվարական հեղափոխությունն ավարտվել է», և որ լուրջ մտահոգություններ են առաջացել Ազգային ոստիկանության նախագահի իրավունքների ընդլայնաման առթիվ[46]։
    •   Գերմանիա – Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն ափսոսանք է հայտնել երթի ժամանակ տեղի ունեցած մահերի վերաբերյալ, դատապարտել իշխանությունների կողմից կատարված բռնությունները և հայտարարել, որ նախագահը պետք է ազատի քաղաքական բանտարկյալներին, ճանաչի Ազգային ժողովը և հաստատի ընտրական գրաֆիկ, ԱԳՆ-ը նաև ասել է, որ այդ քայլերը «թույլ կտան պայմաններ ստեղծել ազգային երկխոսության վերսկսման համար»[47]։
    •   Պերու – Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին ասել է. «Մենք չենք ցանկանում խառնվել ուրիշ երկրի գործերին, բայց բողոքի ցույցերում չպետք է լինեն քաղբանտարկյալներ և մահեր, մենք կօգնենք ձեզ, մենք միշտ ձեզ հետ ենք»[48]։

    ԾանոթագրություններԽմբագրել

    1. 1,0 1,1 LUGO-GALICIA HERNÁN, NUÑEZA AYATOLA (20 April 2017)։ «El país grito: "Maduro, no te queremos"»։ El Nacional (իսպաներեն)։ Վերցված է 20 April 2017 
    2. «El corresponsal de SEMANA en Caracas relata cómo la madre de todas las marchas que convocó la oposición venezolana, terminó como se esperaba con represión con violencia. Análisis del duro panorama en el vecino país.»։ Semana։ 20 April 2017։ Վերցված է 21 April 2017 
    3. «Noticias de América - Día de violencia en las marchas a favor y en contra de Maduro»։ Radio France Internationale (es-ES)։ 20 April 2017։ Վերցված է 21 April 2017 
    4. Casey Nicholas, Patricia Torres (19 April 2017)։ «At Least 3 Die in Venezuela Protests Against Nicolás Maduro»։ The New York Times։ Վերցված է 20 April 2017 
    5. «MP confirma muerte de tres personas y 62 heridos en protestas de este #19Abr»։ La Patilla (es-ES)։ 20 April 2017։ Վերցված է 21 April 2017 
    6. «Foro Penal reporta más de 1000 arrestos tras protestas desde el 4-A | En la Agenda | 2001.com.ve»։ Diario 2001։ 19 April 2017։ Վերցված է 20 April 2017 
    7. RT (ապրիլի 20, 2017)։ ««Բոլոր երթերի մայրը» և կառավարության ցույցեր. զանգվածային ակցիաներ Վենեսուելայում»։ Russia Today 
    8. 8,0 8,1 РЕН ТВ (24 апреля 2017)։ «Բոլոր երթերի մայրը. Վենեսուելայում կինը կանգնեցրել է ռազմական տեխնիկան» 
    9. «МАТЬ ВСЕХ МАРШЕЙ: В КАРАКАСЕ НАЧАЛАСЬ МАССОВЫЙ ПРОТЕСТ ОППОЗИЦИИ ПРОТИВ МАДУРО»։ ТСН։ 19 апреля 2017 
    10. «Десятки тысяч венесуэльцев вышли на "мать всех протестов"»։ BBC Русская служба։ 19 апреля 2017 
    11. 11,0 11,1 11,2 «Три человека погибли в ходе оппозиционной демонстрации в Венесуэле»։ Интерфакс։ 20 апреля 2017 
    12. Kevin Voigt (մարտի 6, 2013)։ «Chavez leaves Venezuelan economy more equal, less stable»։ CNN։ Վերցված է մարտի 6, 2013 
    13. Corrales Javier (մարտի 7, 2013)։ «The House That Chavez Built»։ Foreign Policy։ Վերցված է փետրվարի 6, 2015 
    14. Siegel Robert (դեկտեմբերի 25, 2014)։ «For Venezuela, Drop In Global Oil Prices Could Be Catastrophic»։ NPR։ Վերցված է հունվարի 4, 2015 
    15. Scharfenberg Ewald (փետրվարի 1, 2015)։ «Volver a ser pobre en Venezuela»։ El Pais։ Վերցված է փետրվարի 3, 2015 
    16. Lopez Linette (ապրիլի 11, 2014)։ «Why The United States Has Done Nothing About Venezuela»։ Business Insider։ Վերցված է ապրիլի 12, 2014 
    17. «Protesters in Venezuela Press Government»։ The Wall Street Journal։ փետրվարի 23, 2014։ Վերցված է ապրիլի 12, 2014 
    18. «Venezuelans protest en masse in rival rallies»։ Borneo Post։ փետրվարի 24, 2014։ Վերցված է ապրիլի 12, 2014 
    19. «Venezuela's Maduro says 2013 annual inflation was 56.2 pct»։ Reuters։ դեկտեմբերի 30, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-16-ին։ Վերցված է հունվարի 19, 2014 
    20. «Venezuela Inflation Hits 16-Year High as Shortages Rise»։ Bloomberg։ նոյեմբերի 7, 2013։ Վերցված է փետրվարի 16, 2014 
    21. «En 2014 se registraron 9.286 protestas, cifra inédita en Venezuela»։ La Patilla։ հունվարի 19, 2015։ Վերցված է հունվարի 25, 2015 
    22. Martín Karina (սեպտեմբերի 1, 2016)։ «Despite Government Obstacles, Over a Million Venezuelans March on Caracas»։ PanAm Post։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-03-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2016 
    23. «Thousands March Against Socialist President in Venezuela»։ International Herald Tribune։ հունվարի 24, 2015։ Վերցված է օգոստոսի 8, 2015 
    24. «Conflictividad Social en Venezuela en Octubre 2016»։ Venezuelan Observatory of Social Conflict։ Վերցված է նոյեմբերի 19, 2016 
    25. «Venezuela accused of ‘self-coup’ after Supreme Court shuts down National Assembly»։ Buenos Aires Herald։ մարտի 31, 2017։ Վերցված է ապրիլի 1, 2017 
    26. «Venezuela’s Descent Into Dictatorship»։ The New York Times։ մարտի 31, 2017։ Վերցված է ապրիլի 1, 2017 
    27. «Venezuela clashes 'self-inflicted coup': OAS»։ Sky News Australia։ ապրիլի 1, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին։ Վերցված է ապրիլի 1, 2017 
    28. Goodman Joshua (ապրիլի 9, 2017)։ «Venezuela's Maduro blasts foe for chemical attack comments»։ ABC News (անգլերեն)։ Associated Press։ Վերցված է ապրիլի 10, 2017 
    29. «Oposición invita a ejercer la mayor presión "desbordando Venezuela" contra la dictadura este #19Abr»։ La Patilla (es-ES)։ ապրիլի 14, 2017։ Վերցված է ապրիլի 18, 2017 
    30. «Unidad marcha este #19Abr hacia la Defensoría y establece agenda para días próximos (+Puntos)»։ La Patilla (es-ES)։ ապրիլի 15, 2017։ Վերցված է ապրիլի 18, 2017 
    31. «Maduro dejará en las calles de Venezuela 2.026 puntos de control hasta el #19Abr»։ La Patilla (es-ES)։ ապրիլի 15, 2017։ Վերցված է ապրիլի 18, 2017 
    32. «En un país sin medicinas, ni comida… Maduro aprueba recursos para "garantizar un fusil para cada miliciano"»։ La Patilla (es-ES)։ ապրիլի 17, 2017։ Վերցված է ապրիլի 18, 2017 
    33. «Diosdado Cabello: La oposición no va a entrar a Caracas este #19Abr»։ La Patilla (es-ES)։ ապրիլի 17, 2017։ Վերցված է ապրիլի 18, 2017 
    34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 «The Latest: US official expresses concern over Venezuela»։ ABC News (անգլերեն)։ ապրիլի 19, 2017։ Վերցված է ապրիլի 19, 2017 
    35. Анжелика Басисини (22 апреля 2017)։ «Марш в тупик: почему оппозиции в Венесуэле не удается взять верх»։ РБК 
    36. «Manifestantes se lanzan al río Guaire para huir de los gases lacrimógenos»։ El Nacional (իսպաներեն)։ ապրիլի 19, 2017։ Վերցված է ապրիլի 20, 2017 
    37. «Venezuela: opositores saltan al río Guaire para escapar de la represión»։ El Comercio (իսպաներեն)։ ապրիլի 19, 2017։ Վերցված է ապրիլի 20, 2017 
    38. «Venezuela crisis: Three killed at anti-government protests»։ BBC News։ ապրիլի 20, 2017։ Վերցված է ապրիլի 20, 2017 
    39. «Foro Penal reporta más de 1000 arrestos tras protestas desde el 4-A | En la Agenda | 2001.com.ve»։ Diario 2001։ ապրիլի 19, 2017։ Վերցված է ապրիլի 20, 2017 
    40. «¡Tremendo presidente!… Nicolás aplaudió que la GNB echara al contaminado Guaire a manifestantes»։ La Patilla (es-ES)։ ապրիլի 20, 2017։ Վերցված է ապրիլի 21, 2017 
    41. Casey Nicholas, Torres Patricia (ապրիլի 21, 2017)։ «At Least 12 Die as Rioting Breaks Out in Venezuela»։ The New York Times։ Վերցված է ապրիլի 21, 2017 
    42. «Cicpc se llevó a padres de Paola Ramírez durante su velorio»։ El Nacional (իսպաներեն)։ ապրիլի 21, 2017։ Վերցված է ապրիլի 22, 2017 
    43. «Lo que se sabe de la mujer que paró una tanqueta y se convirtió en la imagen de las protestas contra el gobierno de Venezuela»։ BBC Mundo։ ապրիլի 20, 2017։ Վերցված է ապրիլի 21, 2017 
    44. «Foto de mujer que desafía una tanqueta en Venezuela da la vuelta al mundo»։ CNN Español։ ապրիլի 20, 2017։ Վերցված է ապրիլի 21, 2017 
    45. «La Unión Europea condena actos de violencia en Venezuela y pide hallar soluciones constitucionales»։ La Patilla (es-ES)։ ապրիլի 20, 2017։ Վերցված է ապրիլի 21, 2017 
    46. «Santos dice que hace seis años le advirtió a Chávez que la revolución bolivariana fracasó»։ La Patilla (es-ES)։ ապրիլի 20, 2017։ Վերցված է ապրիլի 21, 2017 
    47. «Alemania exige a gobierno venezolano garantizar derecho de manifestación y evitar violencia»։ La Patilla (es-ES)։ ապրիլի 20, 2017։ Վերցված է ապրիլի 21, 2017 
    48. «Kuczynski critica a Venezuela por presos políticos y muertes en protestas»։ La Patilla (es-ES)։ ապրիլի 21, 2017։ Վերցված է ապրիլի 22, 2017