Բոլի (լատին․՝ Zosima), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բոլի օշինդրատերևային (Z. absinthifolia

Տարածումը Հայաստանում խմբագրել

Հանդիպում է Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Նկարագրություն խմբագրել

Ցողունը կողավոր է, բարձրությունը՝ 10-60 սմ. Տերևները կրկնակի-եռակի փետրաբաժան են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց դեղնականաչավուն։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը հարթ է, սեղմված, թույլ խավոտ։ Պարունակում է կումարիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։