Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոեն ան Վերմանդուա (այլ կիրառումներ)

Բոեն ան Վերմանդուա (ֆր.՝ Bohain-en-Vermandois), Ֆրանսիայի հյուսիսում գտնվող քաղաք, մտնում է Պիկարդիա մարզի մեջ, քաղաքի շրջանն է համարվում Էնան, մտնում է նաև Սեն Կանտեն շրջանի մեջ, քաղաքի կենտրոնը համարվում է Բոեն ան Վերմանդուանը։ Քաղաքը գտնվում է Սեն Կանտենից 22 կմ դեպի հյուսիս-արևելք հեռավորության վրա։

Քաղաք
Բոեն ան Վերմանդուա
ֆր.՝ Bohain-en-Vermandois
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՊիկարդիա
ՇրջանԷնա
ՀամայնքԲոեն ան Վերմանդուա
ՄէրԺան Լուի Բրիկու
2014-2020
Մակերես31,74 կմ²
Բնակչություն5 841 մարդ (2012)
Խտություն184 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս02110
Փոստային դասիչ02110[1]
Պաշտոնական կայքbohainenvermandois.fr
Բոեն ան Վերմանդուա (Ֆրանսիա)##
Բոեն ան Վերմանդուա (Ֆրանսիա)
Բոեն ան Վերմանդուա (Պիկարդիա)##
Բոեն ան Վերմանդուա (Պիկարդիա)

Քաղաքի բնակչությունը ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 5 841 մարդ։

Պատմություն խմբագրել

Միջին դարերում, այն տարածքում, որտեղ հիմա գտնվում է քաղաքը, մինչև 1956 թվականը անվանվել է ընդամենը Բոեն[2], քաղաքը եղել է բազմաթիվ ֆեոդալների հետաքրքրության կենտրոնը, այս քաղաքը նաև եղել է բազմաթիվ մարտերի թատերաբեմ։ Քաղաքում և նրա մոտակայքերում կարելի է գտնել նաև ավերված պատերի մնացորդներ։

Երբ Բոենը վերջնականապես մտավ Ֆրանսիայի տարածքի մեջ, դրանից հետո այստեղ բոլոր մարդկանց ուշադրության կենտրոնը գրավեց առևտուրն ու արագ արդյունաբերության զարգացումը, և հետո քաղաքը դարձավ տեքստիլի արտադրության կենտրոնը[2]։ Քաղաքի պատմությունը մարդկանց առավել հայտնի է նրանով, որ Նապոլեոնը իր կնոջ՝ Ժողեֆինի համար պատվիրել է տեղային գորգագործներին շարֆ պատրաստել։ Այս ժամանակներում շատ հին գործարաններ արդեն փակված են, բայց քաղաքում շարունակվում է դարավոր ավանդույթների պահպանությունները։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Նոտր Դամ դե Լուրդի եկեղեցին, որը վերակառուցվել է Նեոգոթիկական ոճով, առաջին համաշխարհային պատերազմից հետո
  • Քաղաքապետարանը, որը կառուցվել է XIX դարում, ֆլամանդյան ոճով
  • Քաղաքի բողոքական տաճարը, որը կառուցվել է XX դարի 30-ական թվականներին
  • Անրի Մատիսի տուն-թանգարանը, որտեղ հանրահայտ նկարիչը անցկացրել է իր մանկությունը և երիտասարդությունը

Տնտեսություն խմբագրել

Զբաղված բնակչության կառուցվածքը.

  • գյուղատնտեսություն — 1,7 %
  • արդյունաբերություն — 18,8 %
  • շինարարություն — 8,9 %
  • առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 35,6 %
  • պետական և տեղական ինքնակառավարման ծառայություններ — 34,9 %

Անաշխատունակների մակարդակը 2011 թվականին կազմել է 26,9 % (ամբողջ Ֆրանսիայում — 12,8 %, Էնա գավառում — 15,9 %)։
1 մարդու տարեկան եկամուտը 2011 թվականին կազմել է 14 928 եվրո (ամբողջ Ֆրանսիայում — 25 140, Էնա գավառում — 21 148)։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվի դինամիկա

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. 2,0 2,1 «Боэн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոեն ան Վերմանդուա» հոդվածին։