Բոդիամ դղյակ (անգլ.՝ Bodiam Castle), տեղակայված է Անգլիայի մոտակայքում գտնվող Ռոբերթսբրիդջ գյուղում, Արևելյան Սասիքս կոմսությունում։ 

Բոդիամ դղյակ
Նկարագրություն
Տեսակքառանկյուն ամրոց
Վարչական միավորBodiam?[1]
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
Համալիրի մասA quadrangular castle and its landscaped setting, an associated millpond, medieval crofts and cultivation earthworks, and a World War II pillbox at Bodiam?
Կազմված է մասերիցխրամատ[3] և Բարձրացնովի կամուրջ[4]
Կառուցված1385[5]
Ճարտարապետանհայտ
ՊատվիրողEdward Dalyngrigge?
Շինանյութավազաքար
Ճարտարապետական ոճPerpendicular Gothic?
Ընթացիկ
սեփականատեր
Ազգային հիմնադրամ և John Fuller?[6]
Վերահսկվում էԱզգային հիմնադրամ[2]
ՃակատամարտերԱնգլիական հեղափոխություն
Իրադարձություններlicence to crenellate?[3]
Կայքnationaltrust.org.uk/bodiam-castle(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Bodiam Castle Վիքիպահեստում
Wilfrid Ball. Բոդիամի դղյակ: 1904 թիվ:
Դղյակի հատակագիծը:

Պատմություն խմբագրել

Դելինգրիդջիներ խմբագրել

Դղյակի հիմնադիր է համարվում Էդվարդ Դելինգրիդջ` հին ազնվական սասսեկսական ընտանիքի ժառանգորդ, որը ապրում էր Դելինգրիդջի հետ, Արևելյան Գրինստեդ։ Բոդիական ֆեոդը նրան հանձնվեց 1378 թվականին՝ Էլիզաբեթ Վարդեի հետ ամուսնությունից հետո։ Հոկտեմբերի 21-ին 1378 Դելինգրիդջը ստացավ թույլատվություն կալվածքները ամրացնելու, Ռոտերի տարածաշրջանը և ֆրանսիացիների ընթացքի կանգառները պահպանելու համար։ Մի քիչ ավելի ուշ կառուցվեց դղյակ, որտեղ հանգրվանեց Էդվարդ Դելինգրիդջը։ Նրա մահվանից հետո՝ 1395 թվականին, դղյակը և բելոր կալվածքները ժառանգեց նրա որդին՝ Ջոն Դելինգրիդջը։ 1483 թվականին Դելինգրիդջները դադարում են իրենց գոյությունը։

Լեուկնորներ խմբագրել

1483 թվականին դղյակը անցնում է Լեուկնորի ընտանիքի կառավարության տակ, և արդյունքում Թոմաս Լեունկնորը ամուսնացավ լեդի Դելինգրիդջի հետ։ Լեուկնորները Լանկաստերների կողմնակիցներն էին Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ,ինչի արդյունքում դղյակը պաշարվեց Ռիչարդ III-ի թագավորական զորքերով։ Կարճ պաշարումից հետո դղյակը հանձնվեց։ 1500-ական թվականներին նա կրկին վերադարձվեց Լեուկնորների ընտանիքին, իսկ 1639-1645 թվականներին դղյակը պատկանում էր Ջոն Տաֆտոնին՝Տանետի երկրորդ կոմսին։ Ինչպես շատ այլ դղյակներ Մեծ Բրիտանիայում, Բոդիամը նույնպես տուժել է խորհրդարանական ուժերի կողմից Անգլիական բուրժուական հեղափոխության ընթացքում։ Ավելի ուշ, դղյակը կրկին վերադարձվեց Լեուկնորների ընտանիքին և անցավ կրտսեր մասնաճյուղի ընտանիքի ժառանգությանը։

Պաուելլի խմբագրել

1644 թվականին վաճառվել էր հանրապետական՝ Նատանիել Պաուելլին։ Նրա մահից հետո դղյակը անցնում է նրա որդուն՝ Նատանիէլին։

Վերավաճառքի ժամանակաշրջան խմբագրել

1722 թվականին դղյակը գնվել եր Թոմաս Վեբստերի կողմից։ Շուրջ մեկ դար դղյակը կապված էր Վեբստերների ընտանիքի հետ։ Հենց այդ ժամանակահատվածում, հաշվի առնելով զբօսաշրջիկների հետաքրքրությունը այդ տարածաշրջանի նկատմամբ, երևում էր դղյակի հեռանկարը։

Դղյակի հաջորդ սեփականատերը դարձավ «խենթ Ջեք» Ֆուլլերը՝ բարձր պաշտոնյա Բրայտլինգից։

Մեծ չափսերի, խորիզմատիկ Ֆուլլերը, տարբերվում եր իր խելագառությամբ և անհնազանդությամբ։ Նրան դուրս են բերել Խորհրդարանի անդամներից՝ անպարկեշտ պահվածքի համար, բայց Բոդիամական դղյակի ճակատագրի մեջ դրական դեր է ունեցել։ Նա վերականգնեց աշտարակներից մեկը, կառուցեց նոր դարպասներ։

1864 թվականին Ֆուլլերի թոռը վաճառում է դղյակը լորդ Էշկոմբին։ Էշկոմբը քառասուն տարվա ընթացքում դղյակում ձեռնարկեց մի քանի վերանորոգման աշխատանք, մասնակի վերականգնեց արտաքին պատերը.

1917 թվականին դղյակը ձեռք բերեց Ջորջ Նաթանիել Քերզոնը և սկսեց վերականգնողական աշխատանքները։ 1925 թվականին նրա մահից հետո դղյակը կտակվեց «Ազգային Դովեր» կազմակերպությանը, որը մինչև այսօր պահպանում է դղյակը գերազանց վիճակում։

Ճարտարապետություն խմբագրել

Դղյակի գտնվելու վայրը ընտրված էր, իբր, հարավային ափից Անգլիայի հարձակումներից ֆրանսիացիներին պաշտպանելու համար։ Սակայն Թագավորական հանձնաժողովը պատմական հուշարձանները ուսումնասիրելով եկել է այն եզրակացության, որ Բոդիամական դղյակը շատ անսովոր վայրում է գտնվում, քանի որ գտնվում է ջրափնյա գիծից մեծ հեռավորության վրա։ Ամրոցը գտնվում է անդունդի մեջտեղում։ Կողմնակի դարպասը կապված են հարավային ափի հետ ամբարձիչ կամրջիցի միջոցով։ Գլխավոր մուտքը միացված է փայտե և ամբարձիչ կամրջի միջոցով։

Արտաքին տեսք խմբագրել

Քառանկյուն ամրոցը ունի մոտավորապես քառակուսի տեսք։ Այդ տեսակի դղյակները՝ կենտրոնական ներքին բակով և արտաքին պատի կողքին գտնվող շենքերով՝ բնորոշ էին 14-րդ դարի դղյակներին։ Ամրոցը ունի չորս կլոր աշտարակներ և երեք քառակուսի կենտրոնական աշտարակ հարավում, արեւելքում եւ արեւմուտքում։ Դղյակի գլխավոր գտնվում է երկու աշտարակների մեջտեղում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոդիամ դղյակ» հոդվածին։