Բող
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Բող (Caucalis)
L., 1753

Բող (լատին․՝ Caucalis), ջամջամ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4-5, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ բող տափակապտուղ (C. platycarpos

Նկարագրություն խմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, ակոսավոր, բարձրությունը՝ մինչև 35 սմ. Տերևները կրկնակի-եռակի փետրաբաժան են։ Ցողունը և տերևները ծածկված են կոշտ մազիկներով։ Ծաղիկները սպիտակ են կամ կարմրավուն։ Պտուղը մերկ է, ամուր, հիմքում՝ կարթաձև։ Պարունակում է ֆլավոնոիդ, եթերայուղ, ճարպ, պոլիացելինային միացություններ։ Երիտասարդ ընձյուղներն ուտելի են։

Տարածումը Հայաստանում խմբագրել

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քարքարոտ լանջերին, ճամփեզրերին, երբեմն աղբոտում ցանքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։