Բոգորի կենդանաբանական թանգարան

Բոգորի կենդանաբանական թանգարան (անգլ.՝ Bogor Zoology Museum), գտնվում է Բոգորի բուսաբանական այգու գլխավոր մուտքի մոտ, Ինդոնեզիա[2]։ Թանգարանը և նրա լաբորատորիան հիմնադրվել է 1894 թվականին՝ Հոլանդական արևելահնդկական ընկերության կառավարության կողմից, գաղութային իշխանույան ժամանակ։ Այնտեղ կա Հարավարևելյան Ասիայի ֆաունայի պահպանված ամենամեծ նմուշների հավաքածուն։

Բոգորի կենդանաբանական թանգարան
անգլ.՝ Bogor Zoology Museum
Տեսակկենդանաբանական թանգարան և շենք
Երկիր Ինդոնեզիա[1]
ՏեղագրությունPabaton?
ՎայրԲոգորի բուսաբանական այգի և Արևմտյան Ճավա[1]
Մասն էԲոգորի բուսաբանական այգի[1]
Պատկանում էԻնդոնեզիայի գիտությունների ինստիտուտ
ՀասցեJl. Ir. H. Juanda No.9, RT.04/RW.02, Paledang, Bogor Tengah, Bogor, Jawa Barat16911
Հիմնադրվել է1894
Կայքkrbogor.lipi.go.id/id/isirow/isi_statis/57.html
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Բոգորի կենդանաբանական այգին հիմնադրվել է դոկտոր Ջ. Կ. Քենիգսբերգերի կողմից՝ 1894 թվականի օգոստոսին, որն ի սկզբանե եղել է ընդամենը լաբորատորիա Բոգորի բուսաբանական այգու անկյունում, (ավելի վաղ հայտնի, հոլ.՝ Lands Platinum. թարգմանաբար՝ Հողային բուսաբանական այգի)։ Առաջին լաբորատորիան հայտնի էր որպես՝ Landbouw Zoologisch Laboratorium (հոլանդերենից թարգմանաբար՝ Գյուղատնտեսական Կենդանաբանական Լաբորատորիա), որը մասնագիտացած էր բույսերի վնասատու միջատների վրա։

Ոգեշնչվելով Շրի Լանկա կատարած իր այցից դոկտոր Քենիգսբերգերը, 1898 թվականին, Մելչիոր Թրուբի օգնությամբ, սկսեց հավաքել կենդանիների տեսակների նմուշներ։ 1901 թվականի օգոստոսի վերջին, կառուցվեց կենդանաբանական թանգարանի համար նախատեսված շենքը, որը հետագայում հայտնի դարձավ որպես հոլ.՝ Zoologisch Museum and Wekplaats (կենդանաբանական թանգարան և արհեստանոց)։ 1906 թվականին թանգարանը և լաբորատորիան միացվեցին և վերանվանվեցին հոլ.՝ Zoologisch Museum en Laboratorium (կենդանաբանական թանգարան և լաբորատորիա)։ Իր ներկայիս անունը թանգարանը ստացել է 1950 թվականի Ինդոնեզիայի անկախացումից հետո։

1987 թվականին հաստատությունը, որը հյատնի էր որպես Zoologicum Bogoriense, վերանվանվեց՝ Գիտական հետազոտման և կենդանաբանության զարգացման ասոցիացիա (Balai Penelitian dan Pengembangan Zoologi), որը վերահսկվում է Pusat Penelitian dan pengembangan biologi (Puslitbang Biologi) (Կենսաբանական հետազոտությունների և զարգացման ինստիտուտ) կողմից[3]։ Հավաքածուն, որը թանգարանն ունի այժմ, տեղադրվել է միայն 1997 թվականին Համաշխարհային բանկի և Ճապոնիայի կառավարության աջակցությամբ[4]։

Նկարագիր խմբագրել

Բոգոր կենդանաբանական թանգարանն ունի 1500 քառակուսի մետր տարածք և ունի Ասիայում կենդանական աշխարհի ամենատարածված հավաքածուներից մեկը։ Թանգարանն ունի 24 բաժին և որոշ նմուշների փխրունության պատճառով թանգարաններում ջերմաստիճանը պահպանվում է 22 աստիճանով։ Թանգարանի հավաքածուն ներառում է նաև կարծրացած և պահպանված կենդանիների նմուշներ.

  • Թրթուրներ -12000 տեսակ և 2,580,000 նմուշ։
  • Կաթնասուններ- 650 տեսակ և 30 000 նմուշ։
  • Թռչուններ- 1000 տեսակ է և 30 762 նմուշ։
  • Սողունները և ամֆիբիաները-763 տեսակ և 19,937 նմուշ։
  • Հեղուկներ - 959 տեսակներ և 13,146 նմուշներ։
  • Անտառաբուծական կենդանիներ- 700 տեսակ և 15 558 նմուշ։

Թանգարանում նաև տեղակայված է Կապույտ կետ կմախքը, որն իր տեսակով Ինդոնեզիայում ամենամեծն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Rusmiyati, Murwaningrum D., Marpaung M. A., Aprianingrum A. Y., Haryanti P., Saputro D. S., Indraswari M., Christie B. E., Khoirunnisa N., Fauzia S. et al. Katalog Museum Indonesia (ինդոն.)Kementerian Pendidikan, Kebudayaan, Riset, dan Teknologi, 2018. — ISBN 978-979-8250-66-8
  2. Museum of Zoology-Dinas Pariwisata dan Kebudayaan Provinsi Jawa Barat. www.disparbud.jabarprov.go.id. Проверено 27 ноября 2015.
  3. «Pusat Penelitian Biologi - Bidang Zoologi». biologi.lipi.go.id. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. Melihat Keunikan Koleksi Museum Zoologi Bogor - Tribunnews.com. Tribunnews.com. Проверено 27 ноября 2015.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգորի կենդանաբանական թանգարան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգորի կենդանաբանական թանգարան» հոդվածին։