Բոգդան Վենիգ

ռուս նկարիչ

Բոգդան Բոգդանովիչ Վենիգ (ռուս.՝ Богдан Богданович Вениг, գերմ.՝ Johann Gottlieb Wenig, հուլիսի 18 (30), 1837, Տալլին, Ռուսական կայսրություն - 1872, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս պատմական ու կրոնական գեղանկարիչ, «տասնչորսի խռովության» մասնակից։ Գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Կարլ Վենիգի կրտսեր եղբայրն է։

Բոգդան Վենիգ
ռուս.՝ Богдан Вениг
Ծնվել էհուլիսի 18 (30), 1837
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1872
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԳեղարվեստի կայսերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճակադեմիզմ
Ժանրկրոնական, դիմանկարային, պատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
 Bogdan Wenig Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Փրկչի վանքի գլխավոր գմբեթի որմնանկարը

Բոգդան Վենիգը ծնվել է 1837 թվականի հուլիսի 18-ին (նոր տոմարով՝ հուլիսի 30) Ռևելում (ներկայում՝ Տալլին), երաժշտության ուսուցիչ, Ռևելի Սուրբ Նիկոլայի լյութերական եկեղեցու երգեհոնահար ու ջութակահար Գոտլիբ Ֆրիդրիխ Վենիգի ընտանիքում։ Նրա մայրը՝ Ագատա Էմիլիա Գաբերգը (Ֆաբերժե), եղել է ոսկերիչ Կարլ Ֆաբերժեի հորաքույրը[1]։

1848 թվականին Վենիգները տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ընտանիքի հայրն եղել է Կայսերական թատրոնների վարչության անդամ։ 1851 թվականին[2] Բոգդան Վենիգն ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ սովորել է պատմական գեղանկարչության դասարանում՝ աշակերտելով Ակադեմիայի գեղանկարչության ու քանդակագործության գծով ռեկտոր, պրոֆեսոր Ֆեոդոր Բրունիին։

Ակադեմիայում սովորելու տարիներին Բոգդան Վենիգը համարվել է նշանավոր գծանկարիչ[3]։ Նկարչության բնագավառում ունեցած հաջողությունների համար նա երեք անգամ արժանացել է փոքր արծաթե մեդալի (1854, 1856, 1857), երկու անգամ՝ մեծ արծաթե մեդալի (1856, 1857), 1859 թվականին պարգևատրվել է փոքր ոսկե մեդալով «Տեսարան Օլիմպիական խաղերից» նկարի համար, իսկ 1862 թվականին ստացել է Ակադեմիայի մեծ ոսկե մեդալ «Հուդայի համբույրը» էսքիզի համար[2]։

1863 թվականի նոյեմբերի 9-ին Բոգդան Վենիգը մասնակցել է «տասնչորսի խռովությանը»՝ հրաժարվելով մասնակցել մեծ ոսկե մեդալի համար անցկավող մրցույթին, որ նվիրված էր Գեղարվեստի ակադեմիայի հարյուրամյակին։ 1863 թվականից մինչև 1867 թվականը Բոգդան Վենիգն անդամակցել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի, որ գլխավորում էր Իվան Կրամսկոյը[4]։

1865 թվականից Բոգդան Վենիգը գեղանկարիչներ Իվան Կրամսկոյի ու Նիկոլայ Կոշելևի հետ միասին աշխատել է Մոսկվայի Փրկչի տաճարի գլխավոր գմբեթի նկարազարդմամբ, որ կատարվել է ըստ Իվան Կրամսկոյի ու Ալեքսեյ Մարկովի սկզբնական ուրվագծերի[5][6]։

Բոգդան Վենիգն ստեղծել է դիմանկարներ։ 1869 թվականին նա ստեղծել է քանդակագործ, մոդելագործ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի (Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարան) ակադեմիկոս ու պրոֆեսոր Իվան Իվանովիչ Ռեյմերսի դիմանկարը[7]։

Բոգդան Վենիգը մահացել է 1872 թվականին Սանկտ Պետերբուրգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Скурлов Валентин. (28 января 2009 года). «Фаберже и Эстония». Архив Валентина Скурлова (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  2. 2,0 2,1 Кондаков С. Н. Живописцы // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академии Художествъ. — СПб., 1914. — С. 35. — 452 с.
  3. Ренин, И. Е. Чугуевские живописцы // Далёкое близкое. Воспоминания. — М.: «Захаров», 2002. — С. 107. — 508 с. — (Воспоминания). — 5000 экз. — ISBN 5-8159-0204-7
  4. Лейкинд О.Л., Северюхин Д.Я. «Артель художников». Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն). Международный благотворительный фонд им. Д.С. Лихачева. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  5. Экштут С. А. Шайка передвижников. История одного творческого союза. — М.: «Дрофа», 2008. — 320 с. — 3000 экз. — ISBN 978-5-358-01904-1
  6. Алексеев-Алюрви Ю. В. Технология живописи в куполе Храма Христа Спасителя в Москве.(ռուս.). Архивировано из первоисточника 13 Նոյեմբերի 2009.
  7. «Немцы в Академии Художеств. XVIII- начало XX века. Москва.16 ноября 2004 - 28 февраля 2005 года. РАХ» (ռուսերեն). Научно-Исследовательский Музей Российской Академии Художеств (НИМРАХ). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել