Բոգդան Հովհաննիսյան

հայ քանդակագործ, նկարիչ

Բոգդան Գևորգի Հովհաննիսյան (փետրվարի 4, 1950(1950-02-04), Ձաղիձոր), հայ քանդակագործ, գեղանկարիչ։

Բոգդան Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 4, 1950(1950-02-04) (74 տարեկան)
ԿրթությունՎանաձորի նկարչական դպրոց (1967) և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1974)
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ԱշխատավայրՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն և ՎՊՀ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Բոգդան Հովհաննիսյանը զբաղվում է գեղանկարչությամբ, գրաֆիկայով, քանդակով և խաչքարագործությամբ։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Հովհաննիսյանի հեղինակած խաչքարերը տեղադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Անգլիայում։ Պահպանված լուսանկարների օգնությամբ Բոգդան Հովհաննիսյանը սկսել է վերականգնել ադրբեջանցիների կողմից կործանված Ջուղայի խաչքարերից[1][2][3]։

Հովհաննիսյանը զբաղվում է նաև բանահավաքչությամբ, գրառել և հանրապետական փառատոներին ու զանազան միջոցառումներին անձամբ հնչեցրել է մի շարք ժողովրդական երգեր՝ արժանանալով երգարվեստի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի դրվատանքի խոսքերին։ Ղեկավարում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ազգագրական երգչախումբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայը խաչքարագործությամբ զբաղվել է, զբաղվում է և պետք է զբաղվի»
  2. «QUÉ VER en un VIAJE a ARMENIA en 7 o 10 días (+ MAPA) ⋆ Un viaje creativo». Un viaje creativo (եվրոպական իսպաներեն). 2017 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. «Վանաձորցի քանդակագործ Բոգդան Հովհաննիսյան` աշխարհի ամենազբաղված ու ամենաազատ մարդը. Լուսանկարներ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել