Բոբի Ջեքսոն (բասկետբոլիստ)

Բոբի Ջեքսոն (անգլ.՝ Bobby Jackson, մարտի 13, 1973(1973-03-13), Սոլսբերի, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ Խաղացել է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 1997 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից՝ 56-րդ համարի ներքո։

Բոբի Ջեքսոն
Bobby Jackson

Բոբի Ջեքսոնը 2015 թվականին
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղարկող/Հարձակվող պաշտպան
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1973 (51 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սոլսբերի, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,85 մ
Քաշ 84 կգ
Դպրոց Սոլսբերի (Սոլսբերի, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)
համալսարան Արմ. Նեբրասկա (1993—1995) Մինեսոտա (1995—1997)
Դրաֆթի տարի 1977 / ռաունդ` 1 / ընտր.` 23-րդ
Դրաֆթ ակումբ Սիեթլ Սուպերսոնիքս
Կարիերա սկիզբ 1977 թվական
Կարիերա ավարտ 2009 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 755
  • Միավորներ՝ 7344 (9,7 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 2347 (3,1 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1945 (2,6 փ/խ)
  • Խլումներ՝ 704 (0,9 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 68 (0,1 բ/խ)

Վաղ տարիներ խմբագրել

Բոբի Ջեքսոնը ծնվել է 1973 թվականի մարտի 13-ին Հյուսիսային Կարոլինա նահանգի Սոլսբերի քաղաքում։ Սովորել է համանուն դպրոցում[2], որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։

Ուսանողական կարիերա խմբագրել

Դպրոցն ավարտելուց հետո Ջեքսոնն ընդունվել է Արևմտյան Նեբրասկայի հասարակական քոլեջ, որտեղ երկու տարվա ընթացքում հանդես եկել տեղի ուսանողական բասկետբոլային ակումբի կազմում։ 1997 թվականին ավարտել է Մինեսոտայի համալսարանը, որտեղ երկու տարվա ընթացքում հանդես է եկել «Միեսոտա Գոլդեն Գոֆերս» ակումբի կազմում, որում անցկացրել է հաջող կարիերա՝ արդյունքում հավաքելով 866 միավոր, 332 անդրադարձ, 207 փոխանցում, 108 խլում և 15 բլոկշոտ[3]։ Այդ տարի «Գոլդեն Գոֆերս»-ը հաղթել է Big Ten կոնֆերենցիայի պարբերական առաջնությունը, ինչպես նաև դուրս է եկել ԱՄՆ ուսանողական առաջնության փլեյ օֆ[4][5]։

1996-97 թվականների մրցաշրջանը դարձել է «Գոլդեն Գոֆերս»-ի պատմության ամենահաջող մրցաշրջանը, որովհետև նրանք իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս են եկել NCAA առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կիսաեզրափակչում պարտվել է «Կենտուկի Ուայլդքեթս» ակումբին (69-78)[5], իսկ Բոբի Ջեքսոնը ըստ մրցաշրջանի արդյունքերի ճանաչվել է Big Ten կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։

Կարիերան NBA-ում խմբագրել

Խաղացել է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 1997 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սիեթլ Սուպերսոնիքս» ակումբի կողմից՝ 23-րդ համարի ներքո, սակայն նրա կազում ոչ մի խաղ չի անցկացրել, այլ միանգամից փոխարինվել է «Դենվեր Նագեթս»։ Հետագայում հանդես է եկել «Մինեսոտա Թիմբերվուլվզ», «Սակրամենտո Քինգս», «Մեմֆիս Գրիզլիս», «Նյու Օռլեանս / Օկլահոմա Սիթի Հորնեթս» և «Հյուստոն Ռոքեթս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 12 մրցաշրջան։ Ջեքսոնն ընդգրկվել է NBA սկսնակների երկրորդ հավաքականի կազմում (19982003 թվականին ճանաչվել է NBA լավագույն վեցերորդ խաղացող։ 1997 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի կազմում[3]։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 755 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 7344 միավոր (9,7 մ/խ), կատարել 2347 անդրադարձ, 1945 փոխանցում, 704 խլում և 68 բլոկշոտ[6]։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1997-98 Դենվեր 68 53 30.0 .392 .259 .814 4.4 4.7 1.5 .2 11.6
1998-99 Մինեսոտա 50 12 18.8 .405 .370 .772 2.7 3.3 .8 .1 7.1
1999-00 Մինեսոտա 73 10 14.2 .405 .283 .776 2.1 2.4 .7 .1 5.1
2000-01 Սակրամենտո 79 7 20.9 .439 .375 .739 3.1 2.0 1.1 .1 7.2
2001-02 Սակրամենտո 81 3 21.6 .443 .361 .810 3.1 2.0 .9 .1 11.1
2002-03 Սակրամենտո 59 26 28.4 .464 .379 .846 3.7 3.1 1.2 .1 15.2
2003-04 Սակրամենտո 50 0 23.7 .444 .370 .752 3.5 2.1 1.0 .2 13.8
2004-05 Սակրամենտո 25 0 21.4 .427 .344 .862 3.4 2.4 .6 .1 12.0
2005-06 Մեմֆիս 71 15 25.0 .382 .389 .733 3.1 2.7 .9 .0 11.4
2006-07 Նյու Օռլեանս / Օկլահոմա Սիթի 56 2 23.8 .394 .327 .774 3.2 2.5 .9 .1 10.6
2007-08 Նյու Օռլեանս 46 0 19.4 .392 .368 .816 2.4 1.7 .7 .1 7.1
2007-08 Հյուստոն 26 5 19.2 .419 .341 .750 2.7 2.4 .5 .1 8.8
2008-09 Սակրամենտո 71 10 20.9 .398 .305 .851 2.8 2.0 .9 .1 7.5
Կարիերա 755 143 22.2 .417 .354 .793 3.1 2.6 .9 .0 9.7

Փլեյ Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1999 Մինեսոտա 4 0 6.8 .200 .000 .000 1.0 .5 .0 .0 1.0
2000 Մինեսոտա 3 0 10.0 .500 .333 1.000 1.7 1.3 .7 .3 5.0
2001 Սակրամենտո 8 0 22.8 .438 .286 .714 3.3 2.3 1.0 .0 7.0
2002 Սակրամենտո 16 1 23.4 .445 .256 .791 3.3 2.0 .9 .2 10.9
2003 Սակրամենտո 12 0 27.6 .457 .349 .886 4.5 3.3 1.0 .1 14.3
2005 Սակրամենտո 5 0 15.8 .270 .167 1.000 1.2 1.8 .2 .2 5.2
2006 Մեմֆիս 4 0 25.0 .414 .364 .714 2.0 1.3 .3 .0 8.3
2008 Հյուստոն 6 2 23.0 .286 .208 .636 1.7 1.5 .8 .0 8.7
Կարիերա 58 3 21.7 .405 .270 .807 2.8 2.1 .7 .1 9.2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bobby Jackson - The Draft Review Retrieved July 28, 2018.
  2. Gallagher, Ronnie (2001 թ․ հուլիսի 13). «NBA star Bobby Jackson comes back for old friends, good hoops». Salisbury Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.
  3. 3,0 3,1 «Bobby Jackson». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  4. «1995-96 Big Ten Conference մրցաշրջան Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  5. 5,0 5,1 «1996-97 Big Ten Conference մրցաշրջան Summary». sports-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Bobby Jackson». basketball-reference.com (անգլերեն). Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբի Ջեքսոն (բասկետբոլիստ)» հոդվածին։