Բնության թանգարան (Սոչի)

Թանգարան Սոչիում

Սոչիի ազգային պարկի բնության թանգարան (ռուս.՝ Музей природы Сочинского национального парка), մշակութային, կրթական հաստատություն Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Խոստինսկի շրջանի Մացեստա միկրոշրջանում։ Սոչիի ազգային պարկի ցուցահանդեսային բաժինն է։ Բացվել է 1998 թվականին 1984 թվականին կառուցված շենքում[1]։

Բնության թանգարան
Տեսակթանգարան և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍոչի
Հիմնադրվել է1998
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Սոչիի բնության թանգարանը հիմնադրվել է 1998 թվականին։ Թանգարանի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու Արևմտյան Կովկասի բուսական և կենդանական աշխարհի պատմությանը։ Թանգարանը համարվում է Սոչիի ազգային պարկի ցուցասրահը։ Բնության թանգարանի տարածքը 80 մ2 մի փոքր մեծ է։ Ունի երկու սրահ։ Առաջին սրահում ներկայացված է ազգային պարկի և առողջարանի պատմությանը, երկրորդ սրահում` Մեծ Սոչիի բնության պատմությունը[2]։

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանի ցուցադրությունը բաժանված է ըստ կլիմայական գոտիների։ Այստեղ կան ստենդներ և դիորամներ, որտեղ ներկայացված են բարձր լեռները, անտառային բեկորներ այնտեղ բնակվող տարբեր բնակիչների հետ միասին։ Այստեղ ցուցադրված են կովկասյան ջրասամույրի, կովկասյան գորշ արջի, կովկասյան լեռնային այծի խրտվիլակներ։ Կան նաև մեծ թվով հերբարիում բույսեր, մրգեր, թռչունների ձվեր։ Թանգարանում ներկայացված են օգտակար հանածոների արժեքավոր ցուցանմուշներ։ Թանգարանային ցուցադրության մի մասը գտնվում է Կրասնոպոլյանսկի անտառային տնտեսությունում, որի կազմում ներկայացված են էկզոտիկ բույսեր Հյուսիսային Ամերիկայից, Չինաստանից և Ճապոնիայից[2]։

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Ռուսաստանի Սոչի քաղաքի Ռուչեյ դե Սիմոնա 3 հասցեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. User, Super. «Сочинский национальный парк». kraspol.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  2. 2,0 2,1 Музей природы Сочинского национального парка

Արտաքին հղումներ խմբագրել