Բնակավայրերի մաքրում, փողոցների մաքրման, թափոնների ու աղբի հավաքման, հեռացման, վնասազերծման և օգտահանման միջոցառումների համակարգ։

Բնակավայրերում աղբի քանակը կախված է բնակիչների թվից, կոյուղու առկայությունից, կլիմայական պայմաններից, ջեռուցման համակարգից, վառելանյութի տեսակից և այլն։

Թափոնները և աղբը ճիշտ կազմակերպված հավաքելու դեպքում կտրուկ նվազում են հողի աղտոտումը և գարշահոտ գազերի արտազատումը, բացառվում է բնակիչների և կենդանիների շփումը թափոնների հետ, որոնց վրա ճանճերը ձվադրում են։

Թափոնները կարող են կեր ծառայել կրծողների (որոշ վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ) համար։ Մթնոլորտային տեղումների հետևանքով աղտոտված հողից միկրոօրգանիզմները և որդերի ձվերն անցնում են գրունտային ջրեր և աղտոտում դրանք։

Տնային աղբը և թափոնները հավաքում են աղբահավաքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։