Բացել գլխավոր ցանկը

Բնական ռեսուրսների աշխարհագրություն

Բնական ռեսուրսների աշխարհագրություն, աշխարհագրական գիտության ենթաճյուղ։ Ուսումնասիրում է բնական ռեսուրսների առանձին տեսակների ու տերիտորիալ համալիրների տեղաբաշխումը և կառուցվածքը, նրանց տնտեսական գնահատման ու ռացիոնալ օգտագործման պրոբլեմները։ Ըստ ուսումնասիրության օբյեկտի (բնական ռեսուրսների տեսակի) ընդգրկում է՝ ա․ հողերի, բ․ բուսական, գ․ կլիմայական, դ․ ցամաքի ջրային, ե․ կենդանական աշխարհի, զ․ երկրի ընդերքի, է․ Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսների բաժինները, ինչպես նաև նրանց տերիտորիալ համալիրները։ Զարգանալով տնտեսական աշխարհագրության համակարգում՝ այն ամենասերտ շփման մեջ է գտնվում բնական (ֆիզիկական աշխարհագրություն, կենսաբանություն, երկրաբանություն), տեխնիկական գիտությունների և տնտեսագիտության հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png