Բնական պայմաններ, բնության օբյեկտների և երևույթների ամբողջությունը, որը գոյություն ունի մարդկանց գործունեությունից անկախ, ազդում Է կենդանի օրգանիզմների, մարմինների և երևույթների վրա։ Բնական պայմաններ են նաև բնության այն օբյեկտներն ու ուժերը, որոնք կարևոր են արտադրողական ուժերի զարգացման և հասարակության տնտեսական գործունեության համար, սակայն անմիջականորեն չեն մասնակցում մարդու նյութական, արտադրական և ոչ արտադրական գործունեությանը (օրինակ՝ կլիմա և այլն)։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։