Բնական կամար կամ բնական կամուրջ, դարպասի, կամարի, կամրջի տեսք ունեցող ժայռոտ գոյացություններ, որ առաջանում են լեռնային ապարների էրոզիայի ու քամահարման արդյունքում։

Delicate Arch, Յուտայի ազգային պարկ, ԱՄՆ

Երկրաբանություն խմբագրել

 
Լազուրե պատուհան, Մալթա

Բնական կամարների միջանցիկ մասը սովորաբար շրջապատված է լինում քարակույտերով, որոնց հաստությունը, որպես կանոն, համապատասխանում է բացվածքի լայնությանն ու բարձրությանը։ Կամարները կարող են ամենատարբեր չափերն ունենալ` մի քանի սանտիմետրից մինչև մի քանի հարյուր մետր։ Բնական ամենամեծ կամարը գտնվում է Չինաստանում. այն ունի 122 ± 5 մ բացվածք[1]։

Էրոզիան, որի արդյունքում գոյանում են բնական կամարները, ազդում է բոլոր տեսակի ապարների վրա։ Նրա ազդեցությունը հատկապես նկատելի է ավազաքարի և կրաքարի վրա, քանի որ այս տեսակները մնացած բոլոր ապարներից ամենից շուտ են քայքայվում ջրի և քամու ազդեցությամբ[2]։ Երբեմն կամարներ են առաջանում լեռնային գետակների ազդեցությամբ, որոնք հետո հոսում են նման կամարների միջով։ Ծովափերին նման ժայռեր են առաջանում անընդհատ ալեբախության արդյունքում։

Քարե նման կամարների գոյացման մեխանիզմը ապարների մասերի քայքայումն է էրոզիայի հետևանքով։ Լեռնային ապարների միկրոսկոպիկ քայքայումը կատարվում է որոշ նյութերի լուծման հետևանքով (օրինակ` ցեմենտ)։ Ապարի միկրոսկոպիկ քայքայումը կատարվում է ապարում դատարկ տեղերի առաջացմամբ, ինչը երկրաբանական գործընթացների արդյունք է, օրինակ` տեկտոնական ազդեցության։ Սառցադաշտերի առաջացումն ու տեղաշարժը, հրաբուխների ժայթքումն ու լավայի հոսքը նույնպես կարող են նպաստել նրանց առաջացմանը։

Բնական կամարների գոյացման հարցում պակաս դեր չեն խաղում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ջերմաստիճանի կտրուկ տատանումները, սառույցի առաջացման պարբերական փուլերը։ Դրանք ևս ժայռերի վրա ճաքերի առաջանալու պատճառ են դառնում։

Ափագիծ խմբագրել

 
Դարդլ դոր, Մեծ Բրիտանիա

Ափերին կարող են առաջանալ երկու տեսակի կամարներ` կախված երկրաբանությունից։ Ոչ հարթ ափերին, որտեղ լեռները 90° են կազմում ափի հետ, քամու ուժը կենտրոնանում է հրվանդաններին, իսկ կամարը առաջանում է, երբ անձավները ձգվում են դեպի հրվանդան։ Այդպիսի կամարի օրինակ է լոնդոնյան կամարը, որ նախկինում հայտնի էր Լոնդոնի կամուրջ անունով։ Երբ ի վերջո այս կամարները քանդվում են, առաջանում են սյունաձև կամ բրգաձև քարաբեկորներ։ Հարթ ափերին լեռնային ապարները տարածվում են ափագծին զուգահեռ, ընդ որում ավելի փխրուն ապարները (օրինակ` թերթաքար) պաշտպանված են կարծր ապարներով, օրինակ` կրաքարով։ Այս դեպքում ալիքներն ազդում են նախ կարծր, ապա շատ արագ նաև փխրուն ապարների վրա։ Այդպիսի կամարի օրինակ է Դարդլ դորը (անգլ.՝ Durdle Door):

Քամահարում խմբագրել

Եղանակի ազդեցությամբ առաջացած կամարները սկսում են ձևավորվել ավազաքարի շերտում կազմավորված ճաքերից։ Սառնամանիքների և տաք եղանակի հերթագայությունը ճեղքում են ժայռի լանջը։ Քամահարման հետևանքով բացվածքները մեծանում են` ձևավորելով բնական կամարներ։

Ջուր խմբագրել

 
Ծիածանի կամար

Կամարի նմանվող ննական որոշ կամուրջներ ձևավորվում են լեռնային առվակների ու գետակների` ժայռերի մեջ թափանցելու արդյունքում։ Ծիածանի կամարը այդպիսի օրինակ է։ Յուտա նահանգում բնական երեք կամարներ կան, որոնք բոլորն էլ ձևավորվել են կիրճերով անցնող ջրային հոսանքներից։ Նրանցից ամենամեծը Սիպապու կամարն է` 69 մ բացվածքով։

Քարանձավային կամարներ խմբագրել

Բնական կամարներ կարող են առաջանալ բնական կրաքարից քարանձավներում, որտեղ լինում են բնական փլուզումներ և առաջանում են քարակատարներ։ Ինչպես ժայռային շատ գոյացություններում, բնական կամարները, շարունակական քայքայման ենթարկվելով, ոչնչանում են։ Այդպիսի օրինակ է Լոնդոնի կամուրջը, որը, փոթորկից հետո կորցնելով կամարը, ավելի շատ է ենթարկվել էրոզիայի[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Big 14 Tour - Fairy Bridge, The Natural Arch and Bridge Society
  2. Natural Arch and Bridge Society, FAQ.
  3. Trek Earth

Արտաքին հղումներ խմբագրել