Բնական գիտությունների հավաքածուների ասոցիացիա

կազմակերպություն

Բնական գիտությունների հավաքածուների ասոցացիա (NatSCA) Միացյալ թագավորության կողմից հիմնադրված անդամակցության կազմակերպություն (No.1098156), ղեկավարվում է անդամակցության կամավորների կողմից։ Ասոցիացիայի առաքելությունն է խթանել և աջակցել բնական գիտությունների հավաքածուները, ինստիտուտները, որոնք ղեկավարումեն դրնց և այնտեղ աշխատում են մարդիկ, որպեսզի բարելավեն հավաքածուների խնամքը, ընկալումը, ընդունումը և վայելքը բոլորի համար[1]։ Մասնագիտացված համացանցը[2] խթանում է գաղափարների ու հետազոտություների փոխանակում, զարգացնում է տեխնիկական և էթիկական ստանդարտները, և բարձրացնում է հանրային ուրվագծի պահպանումն ու բնական գիտությունների հավաքածուների ու օբյեկտների պաշտպանումը։

Բնական գիտությունների հավաքածուների ասոցիացիա
Տեսակկազմակերպություն, բարեգործական կազմակերպություն և գիտական ընկերություն
Հիմնադրված էապրիլ 2003
Պաշտոնական կայք

Կազմակերպությունը նկարագրում է իր կենտրոնացումը որպես՝

  • Համայնք՝ բաց, բարեկամական և մատչելի համացանցի զարգացում տեղեկատվության, փորձառության ու հմտությունների տարածման համար։
  • Աջակցություն՝ բնական գիտությունների հավաքածուներում մասնագիտական զարգացման մատչելիություն։
  • Չափանիշներ՝ բնական գիտությունների հավաքածուներում խնամքի ու օգտագործման լավ որակի գործունեության նույնացում և խթանում։
  • Խթանող հավաքածուներ՝ բնական գիտության հավաքածուներում գիտական ու մշակութային արժեքների ճանաչման աճ։
  • Պաշտպանություն՝ հավաքածուների անտեսման մարտահրավերներ և դրանց համապատասխան ռեսուրսների խնամքի և երկարատև օգտագործման ազդեցություն։

Պատմություն խմբագրել

Բնական գիտությունների հավաքածուների ասոցիացիան հիմնադրվել է 2003 թվականի ապրիլ ամսից Բնական գիտությունների պահպանման խմբի և Կենսաբանական բաժնի տնօրինության խմբի միավորման արդյունքում, 2003 թվականի ապրիլի 7-ին Մանչեսթրի թանգարանում համդիպման ժամանակ[3]։ Կազմակերպությունն ունի Ընկալման հուշագիր Երկրաբանական թանգարանի վարիչի խմբի և Բնական պատմական հավաքածուների պահպանման հասարակության վերաբերյալ[4]։

2020 թվականի մայիսի 14-ին Իսլա Գլանդսթոնը ( Բրիստոլի քաղաքային թանգարան և պատկերասրահ) ընտրվել է տնօրեն՝ փոխարինելով Պաոլո Վիսկարդիին (Իռլանդիայի Ազգային թանգարան, Բնական Պատմություն), ով տնօրեն էր երկու անգամ 2014 թվականի հունիսից ի վեր[5]։

Հովանավորներ խմբագրել

2013 թվականին Ալիս Ռոբերտսը, Լայն Ստյուարտը և Բեն Գարրոդը հայտարավեցին որպես բարեգործական հովանավորներ[6]։

Հրատարակումներ խմբագրել

Բնական գիտությունների ազգային ասոցիացիան տարեկան հրատարակում է գիտական ամսագիր՝«Բնական գիտությունների ազգային ասոցիացիա», ինչպես նաև «Նշումներ» և «Մեկնաբանություններ» վերնագրերով ոչ պարբերաբար թերթեր[7] և բլոգ[8]։ Նախորդ հրատարակումները ներառում են «Բնական գիտությունների ազգային ասոցիացիայի նորություններ»[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About us | Natural Sciences Collections Association». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Subject Specialist Networks|Arts Council England». Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  3. «History | Natural Sciences Collections Association». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. «GCG: Memorandum of Understanding» (PDF). Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  5. «HORNIMAN'S VISCARDI TO CHAIR NATURAL SCIENCES COLLECTIONS ASSOCIATION». museumsnadheritage.com. Museums + Heritage. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Our Patrons | Natural Sciences Collections Association». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «Notes & Comments | Natural Sciences Collections Association». Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  8. «NatSCA | Natural Sciences Collections Association». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. «Publications | Natural Sciences Collections Association». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել