Բյուրական (գինի)
գինի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուրական (այլ կիրառումներ)
«Բյուրական», սեղանի տեսակավոր սպիտակ գինի։ Մշակվում է 1960 թվականից, հայկական Աշտարակի շրջանում, «Ոսկեհատ» և «Ճիլար» տեսակների խաղողից։ Թնդությունը՝ 15—16 ծավալային տոկոս, տիտրվող թթվությունը՝ 4,5—5,5 գրամ/լիտր։ «Բյուրական» հարդագույն է, ունի նշի դառնահամ։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 2 տարի։ Համամիութենական և միջազգային մրցույթներոմ ու համտեսներում «Բյուրական» սպիտակ գինին արժանացել է 2 ոսկե և 1 արծաթե մեդալների։
Բյուրական | |
---|---|
Տեսակ | սպիտակ գինի |
Ծագման երկիր | Հայաստան |
Ստեղծման տարի | 1960[1] |
Անվանված է | Բյուրական |
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 479)։ |