Բյութիֆայ փրոջեքթ (2004 թ. մայիս Լոնդոն), երգահան, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանի կողմից հիմնադրված խումբ[1]։

Բյութիֆայ փրոջեքթ
ԵրկիրԼոնդոն, ԱՄՆ
Գործունեություն2004 - հիմա
Անդամներ
Անդրե Սիմոնյան
Արմեն Շավերդյան
Առլեն Շավերդյան

Մինչ 2006 թ. երգահանը գործել է հրավիրված երաժիշտների հետ։ Խմբի անվանումը Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործությունից է։ 2006 թ. թողարկել է առաջին «Serenades for Insanity» ձայնասկավառակը և տեղափոխվել Հայաստան։ Նույն թվականին խմբին են միացել զույգ եղբայրներ կիթառահար Արմեն Շավերդյանը և դաշնակահար Առլեն Շավերդյանը։

Հիմնական կազմում երեքն են, սակայն համերգների ժամանակ հանդես են գալիս 5-7 երաժիշտներով։ Խումբը խնդիր է դրել չտարբերվել արտասահմանյան խմբերից, կատարել միայն սեփական ստեղծագործությունները` երաժշտության հեղինակները հենց իրենք են, խոսքերը՝ Անդրե Սիմոնյանի:

2008 թ. թողարկել է առաջին արդեն պաշտոնական ձայնասկավառակը՝ «Behind the happy mask», որը եղել է առաջին անգլերենով թողարկած ձայնասկավառակը Հայաստանում։ Սկավառակի 8 երգերից 6-ի համար նկարահանվել է տեսահոլովակ։

2009 թ. «Me and my despair» երգը մուտք է գործել «MTV» և գրավել համաշխարհային ռոք երաժշտական տասնյակի 5-րդ տեղը։ 2010 թ. թողարկել է 2-րդ «Beyond the butterfly» ձայնասկավառակը, որի «Butterfly» երգը նույնպես դուրս է եկել համաշխարհային շուկա։ Համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Վրաստանում, Հայաստանում և Անգլիայում, որտեղ «BBC» ընկերությունը դոկումենտալ ֆիլմ է նկարահանել խմբի մասին։ Առաջին հայաստանյան խումբն է, ով նկարահանել է պաշտոնական տեսահոլովակ Անգլիայում՝ «All alone» երգի հիման վրա։ 2011 թ. թողարկել է «Կիլիկիա» երգը։ 2012 թ-ից պայմանագիր է կնքել ամերիկյան «St. Mangoose» ընկերության հետ և արդեն մուտք գործել ամերիկյան շուկա։ Նույն թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին։ 2013 թ. թողարկել է երրորդ՝ «United We Fall» ձայնասկավառակը։

ԾանոթագրությունԽմբագրել

  1. կենսագրություն

Արտաքին հղումներԽմբագրել