Բյուզանդ Կեոզյուպեոյուքյան

հայ հրապարակախոս, խմբագիր

Բյուզանդ Կեոզյուպեոյուքյան (1891, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1955), հայ կրթական գործիչ, հրապարակախոս, խմբագիր։

Բյուզանդ Կեոզյուպեոյուքյան
Ծնվել է1891
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1955
Մայրենի լեզուհայերեն
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է տեղի Ռոբերտ քոլեջում։ Իմացել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Ուսման ընթացքն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ։ 1922 թվականին մեկնել է Եգիպտոս, ապրել Կահիրեում, որտեղ շարունակել է ուսուցչական աշխատանքը։ 1927 թվականից հրատարակել է «Հրեղեն սյուն» պարբերականը, իսկ 1936 թվականին տպագրել է «Անգլերեն լեզու» դասագիրքը, որը օգտագործել է Եգիպտոսի հայկական դպրոցներում[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 105.