Բյորն Ստրաուստրուպ (դան․՝ Bjarne Stroustrup, ˈbjɑːnə ˈsdʁʌʊ̯ˀsdʁɔb արտասանություն[8][9] դեկտեմբերի 30, 1950(1950-12-30)[1], Օրհուս, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա[1]), ծրագրավորող, C++ ծրագրավորման լեզվի ստեղծող։

Բյորն Ստրաուստրուպ
դան․՝ Bjarne Stroustrup
Ծնվել էդեկտեմբերի 30, 1950(1950-12-30)[1] (73 տարեկան)
Օրհուս, Կենտրոնական Յուտլանդիա տարածաշրջան, Դանիա[1]
Բնակության վայր(եր)ԱՄՆ
ՔաղաքացիությունԴանիա և  ԱՄՆ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ճարտարագետ, ծրագրավորող, գրող և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Morgan Stanley?, Բելլի լաբորատորիա, Տեխասի A&M համալսարան, AT&T և Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտծրագրավորման լեզու, C++[2], ծրագրավորող և ինֆորմատիկա
ԱնդամակցությունԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Ալմա մատերՉերչիլ քոլեջ, Քեմբրիջի համալսարան և Օրհուսի համալսարան (1975)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1979)
Տիրապետում է լեզուներինEnglish, Spanish, and bilingual speakers' performance on a nonsense syllable test (NST) of speech sound discrimination.?[3][2], դանիերեն[2] և անգլերեն[2]
Գիտական ղեկավարDavid Wheeler?
Եղել է գիտական ղեկավարPeter Mathias Pirkelbauer?[4] և Damian Dechev?[4]
Պարգևներ
Կայքstroustrup.com(անգլ.)
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Bjarne Stroustrup Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բյորնը ծնվել և մեծացել է Օրհուսում։ Ընդունվել է Օրհուսյան համալսարանի (Դանիա) ինֆորմատիկայի բաժինը։ Այն ավարտելուց հետո (1975) ստացել է մագիստրոսի կոչում։ Այնուհետև 1979 թվականին Քեմբրիջի համալսարանում պաշտպանելով ինֆորմատիկայի թեզը (Ph. D.), աշխատանքի է անցել, որպես Քեմբրիջի համալսարանի համակարգչային լաբորատորիայի բաշխված համակարգերի նախագծող։ Նաև հանդիսանում է Չերչիլի անվան քոլեջի անդամ։

1979 թվականին Ստրասուստրուպը, իր կնոջ և աղջկա հետ միասին, տեղափոխվեց Նյու Ջերսի, որպեսզի աշխատանքի անցնի համակարգչային գիտա-հետազոտական Bell Telephone Laboratories կենտրոնում։ Այդ նույն տարում էլ նա ունեցավ իր որդուն` Նիկոլասին։

Հիմնադրման օրվանից մինչև վերջ (2002 թվականը), երբ տեղի ունեցավ Տեխասի A&M համալսարանի գիտական հետազոտողների միության տարանջատումը, Բյորնը եղել է AT&T Bell Labs ընկերությունում ծրագրավորման խոշոր մասշտաբային (Large-scale Programming Research department) հետազոտությունների բաժնի գլխավոր ղեկավար։

С++ խմբագրել

Բյորն Ստրաուստրուպը մշակել է C++ ծրագրավորման լեզուն[10]։

Վերջին ժամանակներում С++-ը դարձել է ամենատարածված օգտագործվող ծրագրավորման լեզուն, որը պարունակում է օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում։ Ստրաուստրուպը դարձել է ծրագրավորման հավելվածների ստեղծման ասպարեզում, որտեղ արդյունավետությունը համարվում է առաջնահերթ սեփականություն, ինչպիսիք են օրինակ սիմուլացիոն, գրաֆիկան, մասնակցային ինտերֆայսը, կիրառական համակարգերը և գիտական հաշվարկման համակարգերը, օբյեկտ կողմնորոշված և ընդհանրացված ծրագրավորման պարադիգմերի առաջնապետ։

Գիտական և հասարակական գործունեություն խմբագրել

Ստրաուստրուպի «Ծրագրավորման լեզու C++» գիրքը համարվում է իր ոլորտի մեջ ամենաշատ ընթերցվող գրքերից մեկը, որը թարգմանվել է 19 լեզուներով։ Հաջորդ «C++ դիզայն և էվոլյուցիա» գիրքը, ընթերցողների առջև բացել է ծրագրավորման լեզվի նոր գաղտնիքներ. նոր գաղափարներ, իդեալներ, խնդիրներ։ Բացի հինգ գրքերից, Ստրաուստրուպը հրատարակել է ավելի քան հարյուր ակադեմիական և այլ հայտնի հոդվածներ։

Բյորնը C++-ի համար ակտիվ մասնակցություն է ունեցել ANSI/ISO ստանդարտի ստեղծման գործում և շարունակել է աշխատել ստանդարտի զարգացման և վերանայման գործում։

1990 թվականին ըստ «Dr. Dobb’s Journal» ամսագրի «С++ ծրագրավորման լեզուն մեկնաբանությամբ տեղեկատու ղեկավարության» («The Annotated C++ Reference Manual») կողմից արժանացել է պարգևի, տեխնիկական փաստաթղթերի ոլորտում ցուցաբերած անկրկնելի վարպետության համար։ Ըստ նույն ամսագրի, 1994 թվականին «C++ դիզայն և էվոլյուցիա» գիրքը ստացել է «Productivity Award» պարգևը, ծրագրավորողներին օգնելու համար կատարելագործել գաղտնի կոդերը[11]։

Բյորն Ստրաուստրուպը 2004 թվականին «С++ լեզվի ստեղծելու» համար ընտրվել է ԱՄՆ-ի Ինժեներների Ազգային Ակադեմիայի անդամ («National Academy of Engineering»): Ինչպես առաջին համակարգչային գիտնական, նա պարգևատրվել է(«William Procter Prize for Scientific Achievement from Sigma Xi») ամերիկական գիտաճհետազոտական համայնքի կողմից 2005 թվականին։ Նա նաև ստացել է IEEE համակարգչային համայնքի կողմից պարգև «օբյեկտ կողմնորոշված տեխնոլոգիանների հավելվածների ստեղծման և մեծ փոփոխություններ կատարելու, բիզնես և արդյունաբերության ոլորտում, աշխատանքների և առևտրայնացման համար»։ Բյորն Ստրաուստրուպը աշխատում է AT&T Bell Laboratories-ում և AT&T-ում։ 1993 թվականին նա պարգևատրվել է Գրեյս Մյուրե Հոփերի անվան մրցանակով «С++ լեզվի ոլորտում իր վաղ աշխատանքների, ամբողջ համակարգչային տեխնիկայի պատմության մեջ ծրագրավորման լեզուների զարգացնելու համար»։ Բացի դրանից, Ստրաուստրուպը համարվում է Տեխասի բժշկության, ինժեներական և գիտական ակադեմիայի անդամ Кроме (անգլ.՝ Texas Academy of Medicine, Engineering, and Science): Բյորն Ստրաուստրուպը «Fortune magazine» ամսագրի կողմից ճանաչվել է «լավագույն տասներկու ամերիկյան երիտասարդ գիտնականերից» մեկը[12]։ ԻՏՄՈ պատվավոր դոկտոր (2013) http://is.ifmo.ru/doctors/stroustrup.pdf։(չաշխատող հղում)

Գրքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.stroustrup.com/bio.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
  5. https://awards.acm.org/award_winners/stroustrup_1652833#145
  6. Bjarne Stroustrup awarded 2017 Faraday MedalColumbia University, 2017.
  7. https://awards.acm.org/award_winners/stroustrup_1652833#158
  8. Stroustrup, Bjarne. «How do you pronounce "Bjarne Stroustrup?"». Bjarne Stroustrup's Homepage. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. Stroustrup, Bjarne. «Bjarne pronounces his own name». Bjarne Stroustrup's Homepage. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. Wong, William (2013 թ․ հոկտեմբերի 29). «Interview: Bjarne Stroustrup Discusses C++». Electronic Design. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  11. Annual Software Development Jolt Product Excellence Awards, 1994
  12. «Some Information about Bjarne Stroustrup». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյորն Ստրաուստրուպ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյորն Ստրաուստրուպ» հոդվածին։