Բացել գլխավոր ցանկը

Բյանկա Բալտի ( իտալ.՝ Bianca Balti; ծնվ. մարտի 19 1984, Լոդի, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի մոդել:

Բյանկա Բալտի
Bianca Balti 2010.jpg
Ծնվել էմարտի 19, 1984(1984-03-19)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԼոդի, Լոմբարդիա, Իտալիա[2]
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա[3]
ՄասնագիտությունՍուպերմոդել, մոդել և դերասանուհի
Bianca Balti Վիքիպահեստում

Բովանդակություն

ԿարիերաԽմբագրել

Բյանկա Բալտին առաջին անգամ հայտնվել է L’Officiel-ի էջում, որտեղ նա նկարահանվել է Ալեքսի Լուբոմիրսկի լուսանկարիչի կողմից (2004 սեպտեմբեր): Մոդելն իր առաջին գովազդային համագործակցությունը կապել է Dolce & Gabbana-ի հետ՝ 2005 թվականին: Բալտին շարունակում էր հայտնվել շատ ամսագրերի էջերում, որոնց թվում էին Vogue, Harper’s Bazaar, W, Cosmopolitan, Elle, Marie Claire, Jalouse և այլ ամսագրեր:

Նա աշխատել է նաև շատ մոդելների գովազդային կազմակերպչություններում, որոնց թվում էին Roberto Cavalli, Donna Karan, Christian Dior, Dolce & Gabbana, Valentino, Armani, Missoni, Rolex, Guess?, Paco Rabanne, Anna Molinari, Guerlain, Revlon, La Perla, Cesare Paciotti, Mango, Ermanno Scervino և Thierry Mugler[4] ամսագրերը: Սկսած 2005 թվականի գարուն-ամառ եղանակից Բյանկա Բալտին մասնակցություն է ունեցել շատ դիզայներների ցուցադրումներին և մոդայի տներում, որոնցից են Karl Lagerfeld-ը, Gianfranco Ferré-ն, Marc Jacobs-ը, Alexander McQueen-ը, Givenchy-ն, Zac Posen-ը, Hermès-ը, John Galliano-ը, Gucci-ն, Fendi-ն, Prada-ը, Valentino-ը, Missoni-ը, Chanel-ը, Christian Dior-ը, Versace-ն, Oscar de la Renta-ն, Narciso Rodriguez-ը, Ralph Lauren-ը, Carolina Herrera-ն և Dolce & Gabbana-ն: Մոդելը 2005 թվկնին մասնակցել Victoria’s Secret-ում[5][6]:

Բյանկա Բալտիի աղջկա ծնվելուց հետո՝ նա նորից վերադարձավ իր աշխատանքին, դառնալով Cesare Paciotti-ի և St. John-ի նոր դեմքը: Մոդելը նկարահանվել է մի քանի օրացույցերի համար, որոնց թվում էին Pirelli (2011) և Wurth (2009) օրացույցերը: [7][8]: 2012 թվականից Բյանկա Բալտին և դերասանուհի Մոնիկ Բելուչին համարվում են Dolce & Gabbana-ի դեմքը[9][10]: 2012 թվականի ամռանը Հռոմի Տրայանա շուկայում սկսվեց ֆոտոցուցադրում, որը նվիրված էր Իտալիայի մոդելներին[11]:

Սեփական կյանքԽմբագրել

Բյանկայի հայրը՝ Բրունո Բալտին, ձեռնարկատեր է, իսկ մայրը՝ Բիչե Մարզանին, դասավանդում է իրավագիտություն[12][13][14]: Նա նաև ունի ավագ եղբայր, որի անունը Ալեսանդրո է: Ալեսանդրոն նոտար է: Բյանկա Բալտիի կրտսեր եղբայրին անվանում են Կարլո Ալբերտո, որը ուսանում է ճարտարապետական համալսարանում: Բյանկան ուսանել է Լոդիում գտնվող Վեռա Պետրոյի անվան դպրոցում (Liceo classico Pietro Verri):

2006-ից 2010 թվականներին Բյանկան ամուսնացած էր լուսանկարիչ Քրիստիան Լուչիդայի հետ: Նախկին ամուսինների մոտ ծնվել է աղջիկ, որին անվանեցին Մատիլդա Լուչիդի (ծնվ. 2007 թվական աշուն): 2017 թվականի օգոստոսի 1-ից ամուսնացած է Մետյու Մակրեյի հետ[15]: Ամուսինների մոտ ծնվեց աղջիկ, որին անվանեցին Միկ Մեկրեյ (ծնվ. 2015 թվական ապրիլի 14)[16]:

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. http://famousdude.com/9259-bianca-balti.html
  3. http://famousdude.com/period/5-1980-1989-8/
  4. Gaudenzi Alessandro։ «Campagne pubblicitarie con Bianca Balti»։ NEWEmotion (իտալերեն)։ Վերցված է 2017-08-13 
  5. «Go Go Tales Cannes Balti Pictures and Photos» (անգլերեն)։ Getty Images։ Վերցված է 2017-08-13 
  6. «GO GO TALES» (անգլերեն)։ Festival de Cannes։ Վերցված է 2017-09-03 
  7. Pirelli Calendar 2011 на models.com
  8. «Топ-модели календаря The Wurth Supermodels 2009»։ Etoday։ Վերցված է 2017-08-13 
  9. «Dolce & Gabbana woman SS/12 ads by Giampaolo Sgura»։ Dolce & Gabbana։ 22nd December 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-03-ին։ Վերցված է 2017-09-03 
  10. «Dolce & Gabbana FW13 Women’s Campaign by Sgura»։ Dolce & Gabbana։ 22nd June 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-02-03-ին։ Վերցված է 2017-09-03 
  11. «Bianca Balti. Immagini di una favola di moda / Mostre - Mercati di Traiano» (իտալերեն)։ Mercati di Traiano - Museo dei Fori Imperiali։ Վերցված է 2017-08-13 
  12. Bianca Balti | About Bianca Balti
  13. Mariabice Marzani | Facebook
  14. Bianca: «Ho imparato a sentirmi bella, ed è stata una rivincita»
  15. «Бьянка Балти вышла замуж: итальянская свадьба в Калифорнии»։ Hello! Russia։ 2.08.2017։ Վերցված է 2017-09-03 
  16. «Счастливы вместе: Бьянка Балти снова стала мамой»։ Glamour Russia։ 15 апреля 2015։ Վերցված է 2017-09-03